Իոաննիս Խասիոտիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոաննիս Խասիոտիս
Ծնվել է1936

Իոաննիս Խասիոտիս (հուն․՝ Ιωάννης Χασιώτης, 1936), հույն պատմաբան, Փիլիսոփայության դոկտոր, Սալոնիկի համալսարանի նոր պատմության ամբիոնի պրոֆեսոր։ Օսմանյան կայսրությունում և արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանությանը, 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի հայ-հունական հարաբերություններին նվիրված աշխատությունների հեղինակ («Հույները և հայերի կոտորածները, 1890-1896», 1981, անգլերեն, «Հայերի ցեղասպանությունը և հույները (1915-1923 թվականներ)...», 1990, անգլիական, «Հունական աղբյուրները հայերի ցեղասպանության մասին», 1990, հուն, և այլն)։ «Թեսալոնիկեի հայկական գաղութը. ձևավորումը, կառուցվածքը, գաղափարախոսությունը և հասարակական էությունը» (1986, համահեղինակ) աշխատության մեջ շարադրված է Հունաստանի ամենամեծ հայկական համայնքներից մեկի առաջացման և զարգացման պատմությունը։

Խասիոտիսը մասնակցել է հայերի ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողովների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։