Իոանիս Իկոնոմու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իոանիս Իկոնոմու
հուն․՝ Ιωάννης Οικονόμου
Ծնվել է1964
ԾննդավայրՀերակլիոն, Կրետե, Հունաստան
ՔաղաքացիությունՀունաստան Հունաստան
Ազգությունհույն
ԿրթությունՀարվարդի համալսարան, Կոլումբիայի համալսարան և Սելանիկի Արիստոթելեան համալսարան
Կարողությունաշխատում է 47 լեզվով
Մասնագիտությունթարգմանիչ
ԱշխատանքԵվրոպական խորհրդարանի թարգմանիչ
ԱշխատավայրԵվրոպական խորհրդարան
ԱմուսինՏոմեկ

Իոանիս Իկոնոմու (հուն․՝ Ιωάννης Οικονόμου, 1964, Հերակլիոն, Կրետե, Հունաստանի Հանրապետություն), հույն թարգմանիչ և լեզվաբան, 2002 թվականից՝ Եվրոպական խորհրդարանի թարգմանիչը[1]:

Համարվում է պոլիգլոտի ժամանակակից ուշագրավ օրինակ: Իոանիս Իկոնոմուն տիրապետում է 32 լեզուների, չնայած, որ իր մայրենի լեզուն հունարենն է: Բացի հունարենից, նա խոսում է նաև Եվրոպական Միության 24 պաշտոնական լեզուներից 21-ով:

Այդ երեք լեզուներ չիմանալը նա պատճառաբանում է, որ լիտվերենը մոռացել է, իսկ մալթերենի և գալիսերենի սովորելու համար ժամանակը չի հերիքում: Նա խոսում է նաև հին լեզուներով, այդ թվում լատիներենով, հին անգլերենով, հին իռլանդերենով և հին պարսկերենով[2][3]:

Նա կատարել է ավելի քան 2,500 թարգմանություն Եվրոպական խորհրդարանում, հիմնականում՝ հունարեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոանիս Իկոնոմուն ծնվել է 1964 թվականին Հունաստանի Կրետե կղզու մայրաքաղաք Հերակլիոնում: Դեռ փոքր հասակից առանձնակի սեր է ունեցել օտար լեզուների հանդեպ:

Իր սովորած առաջին օտար լեզուն եղել է գերմաներենը, որը նա սովորել է դեռևս 7 տարեկան հասակում: Նա ասում է, որ գերմաներեն խոսել իրեն սովորեցրել է գերմանացի մի կին, ով տեղափոխվել էր Կրետե ապրելու: 10 տարեկան հասակում նա սկսել է ուսումնասիրել իտալերեն լեզուն: Իոանիսի դասընկերները փորձում էին սովորել իտալերեն և վերջինս գերզանցել է նրանց: Արդեն 13 տարեկան հասակում Իոնանիսը խոսում էր ռուսերեն լեզվով: Իր ռուսերեն սովորելու շարժարիթը նա ներկայացնում է սերը Դոստաևսկու ստեղծագործությունների նկատմամբ:

14 տարեկանում նա սկսում է ուսումնասիրել տարօրինակ թվացող մի լեզու՝ սվահիլի, որը կիրառական էր Արևելյան Աֆրիկայի երկրներում: 16 տարեկանում բավականին դժվարությամբ սովորել է թուրքերեն: Այս տարիներին Հունաստանում թուրքերեն դասագրքեր չկային և նրա ծնողները ստիպված էին ուսուցիչ գտնել Հյուսիսային Կիպրոսից:

Թուրքերենից հետո նա սովորել է արաբերեն, իսկ հետո՝ 18 տարեկանում նաև ուրդու, հինդի և սանսկրիտ: Չափահաս հասակում նա խորապես ուսումնասիրել է եվրոպական լեզուները: Բացի նշված լեզուներից ներկայումս նա խոսում է նաև խորվաթերեն, ֆիններեն, նորվեգերեն, ադրբեջաներեն, եբրայերեն, չինարեն, լեհերեն, դանիերեն, լատիշերեն, էստոներեն, շվեդերեն, իսպաներեն, ֆրանսերեն, անգլերեն, նիդերլանդերեն, բուլղարերեն, չեխերեն և այլ լեզուներով:

Չինարենը հույն թարգմանչի ամենասիրած լեզուն է: Սովորել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանի լեզվագիտության ֆակուլտետի արևելյան լեզուների բաժնում, այնուհետև՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլումբիայի համալսարանում:

Այնուհետև սովորում է Հարվարդի համալսարանի հնդեվրոպական լեզուներ և գրականություն ֆակուլտետը: Ամուսնացած է Տոմեկ անունով մի լեհուհու հետ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]