Իշտվան Պետելեի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իշտվան Պետելեի
Petelei István.jpg
Ծնվել էսեպտեմբերի 13, 1852(1852-09-13)[1]
ԾննդավայրՏըրգու Մուրեշ, Mureș County, Ռումինիա
Վախճանվել էհունվարի 5, 1910(1910-01-05)[1] (57 տարեկանում)
Վախճանի վայրԿլուժ-Նապոկա, Ռումինիա
Մասնագիտությունլրագրող
István Petelei Վիքիպահեստում

Իշտվան Պետելեյի (Petelei) (1852-1910), հունգարացի գրող։ Ծագումով հայ։

1886-1891 թվականներին Կլուժում խմբագրել է «Կոլոշվար» («Kolosvar») թերթը։ 1880-1890-ական թվականներին հրատարակվել են Իշտվան Պետելեյիի «Խաչեր», «Գավառական մարդիկ», «Կյանք», «Սոխակ» պատմվածքների ժողովածուները։ Նրա անտիպ գործերը հետագայում տպագրվել են «Տրանսիլվանիայի աստղեր» (1935) գրքում։ Իշտվան Պետելեյին քննադատական ռեալիզմի դիրքերից պատկերել է Տրանսիլվանիայի ոչ միայն հունգար, այլև մյուս ժողովուրդների կյանքն ու կենցաղը։ Սերտ կապերի մեջ է եղել հայկական շրջանակների հետ, Գեռլայի «Արմենիա» («Armenia») հունգարերեն հայագիտական հանդեսում (JSP 10, 1904 թվական) լույս է տեսել նրա «Մատանի» պատմվածքը։ Իշտվան Պետելեյին կազմակերպել և ուղղություն է տվել Տրանսիլվանիայի հայերի գրական կյանքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 250 CC-BY-SA-icon-80x15.png