Իշտարի երկիր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |

Իշտարի երկիր, Վեներա մոլորակի երկու հիմնական լեռնային շրջաններից մեկը։ Իշտարի երկիրը երկու «մայրցամաքներից» փոքրն է և գտնվում է մոլորակի հյուսիսային բևեռին մոտ, 70°24′ հս․. լ. 27°30′ ավ. ե. / 70,4° с. ш. 27,5° в. д. կոորդինատներում։ Անվանվել է աքքադյան աստվածուհի Իշտարի պատվին։
Իշտարի երկրի մակերեսը մոտավորապես համեմատելի է Ավստրալիայի կամ ԱՄՆ-ի մայրցաքմաքային մասի մակերեսի հետ։ Այս երկրի արևելքում գտնվում է լեռնաշղթա, որը ստացել է Մաքսվելի լեռներ անունը։ Այս լեռների բարձրությունը կազմում է մոտ 11 կմ։ Համեմատության համար, Երկրի ամենաբարձր լեռը՝ Ջոմոլունգման ունի 8,8 կմ բարձրություն ծովի մակերևույթից։ Այս լեռնաշղթայի մի ծայրում գտնվում է լավայով լցված 100 կմ տրամագծով հարվածային խառնարան։
Իշտարի երկիրը շրջապատում են Վեներայի չորս գլխավոր լեռնաշղթաները՝ արևելքում - Մաքսվելի լեռները, հյուսիսում - Ֆրեյայի լեռները, արևմուտքում - Ակնայի լեռները և հարավում - Դանույի լեռները։ Այսպիսով, ստացվում է մակերևույթի ցածրադիր տարածք, որը ստացել է Լակշմիի բարձրավանդակ անունը, որը իր հերթին անվանվել է հնդկական Լակշմի աստվածուհու պատվին։
Իշտարի երկրում են տեղակայված նաև Սակագավեյա, Կոլետ և Կլեոպատրա հայտնի կանանց անունները կրող հաբուխները։
Իշտարի երկրում մակերևույթի մակերեսը ունի խճանկարային կառուցվածք, ինչը հետևում է այն մասին, որ մոլորակի մակերևույթը գտնվում է շարժման մեջ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իշտարի երկրաբանական էվոլյուցիան Արխիվացված 2006-05-11 Wayback Machine(անգլ.)
|