Իշմուխամետ Գալյաուտդինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իշմուխամետ Գալյաուտդինով
Իշմուխամետ Գալյաուտդինով.jpg
Ծնվել էհունվարի 1, 1948(1948-01-01)
Սուրամանովո, Ուչալինսկի շրջան, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 10, 2015(2015-10-10) (67 տարեկանում)
Ուֆա, Բաշկորտոստան, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Պաշտոն(ներ)ակադեմիկոս
Ալմա մատերԲաշկորտոստանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
ՊարգևներՌուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ

Իշմուխամետ Գալյաուտդինով (բաշկիրերեն՝ Ғәләүетдинов Ишмөхәмәт Ғилметдин улы, հունվարի 1, 1948(1948-01-01), Սուրամանովո, Ուչալինսկի շրջան, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 10, 2015(2015-10-10), Ուֆա, Բաշկորտոստան, Ռուսաստան), խորհրդային ռուս լեզվաբան։ Բաշկորտոստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1995 թ.)[1], բանասիրական գիտությունների դոկտոր (1992 թ.), պրոֆեսոր (1994 թ.), ՌԴ (2005 թ.) և Բաշկորտոստանի (1986 թ.) մշակույթի վաստակավոր գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշմուխամետ Գիլմուտդինովիչ Գալյաուտդինովը[2] ծնվել է 1948 թվականին Բաշկորտոստանի Ուչալինսկի շրջանի Սուրամանովո գյուղում։

1969 թվականին ավարտել է Բաշկորտոստանի պետական համալսարանը:

Ավարտելուց հետո աշխատել է ԲԳԱ Ուֆայի կենտրոնի պատմության, լեզվի և գրականության ինստիտուտում։ 1970 թվականից եղել է ԲԳԱ պատմության, լեզվի և գրականության ինստիտուտի գիտաշխատող։ 1971-1973 թվականներին եղել է Ուզբեկստանի ԳԱ Պուշկինի անվան լեզվի և գրականության ինստիտուտի փորձնակ, մասնագիտացել է հնագիտության, թյուրքական գրավոր հուշարձանների բնագավառներում։ 1979 թվականից աշխատել է ԲԱԳ լեզվի և գրականության ինստիտուտում, եղել է լեզվի բաժնի վարիչ (1992-1993 թթ.)։ 1993-1996 թվականներին ԲԳԱ գլխավոր քարտուղար, ԲԳԱ թղթակից-անդամ (1995 թ.), ԲԳԱ հումանիտար գիտությունների բաժնի ակադեմիկոս-քարտուղար (1996-2006 թթ.)։ 2000-2010 թվականներին եղել է Զաիր Իսմաիլովի անվան Ուֆայի արվեստի պետական ակադեմիայի ռեկտոր։

Հավաքել է բաշկիրերեն մանկական բանահյուսություն։ Մեծ ներդրում է կատարել թյուրքագիտության, գրական լեզվի տեսության և մեթոդաբանության ուսումնասիրության հարցում։ 2004-2006 թվականներին եղել է ՌԳԱ արևելագետների միության նախագահը։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2015 թվականի հոկտեմբերի 10-ին Ուֆայում:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Очерки истории башкирского литературного языка. М.: Наука, 1989 (соавтор).
  • "Тарих нәмә- и булгар" Таджетдина Ялсугулова (Лингвотекстологический анализ списков памятника. Грамматический очерк, лексика, сводный текст и перевод.). 2-е изд., перераб. и доп. Уфа: Китап, 1998.
  • Два века башкирского литературного языка. Уфа: Гилем, 2000.
  • Башкирские народные детские игры (на башк. и рус. яз.). Кн. первая. 2-е изд., с изм. Уфа: Китап, 2002.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Башкортостан: Краткая энциклопедия. Уфа: Башкирская энциклопедия, 1996.
  • Галяутдинов Ишмухамет Гильмутдинович. Библиографический указатель. Уфа: Гилем, 2005.
  • Башкирская энциклопедия. В 7 т. Т. 2: В–Ж. Уфа: Башкирская энциклопедия, 2006

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]