Իշխան Պետրոսի և իշխանուհի Ֆևրոնյայի հուշարձան (Բատայսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իշխան Պետրոսի և իշխանուհի Ֆևրոնյայի հուշարձան
Իշխան Պետրոսի և իշխանուհի Ֆևրոնյայի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2011
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԲատայսկ
Նյութբրոնզ
Ներկա վիճակկանգուն

Իշխան Պետրոսի և իշխանուհի Ֆևրոնյայի հուշարձան (ռուս.՝ Памятник князю Петру и княгине Февронии), քանդակագործական ստեղծագործություն, որը տեղադրված է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Բատայսկ քաղաքի կենտրոնում։ Ռուսաստանի տարածքում գոյություն ունի Պետրոսի և Ֆևրոնյայի ավելի քան 10 հուշարձան[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխան Պետրոսի և իշխանուհի Ֆևրոնյայի հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2011 թվականի նոյեմբերի 3-ին Բատայսկում։ Քանդակը պատկերում է Մուրոմի իշխան Յուրի Վլադիմիրովիչի երկրորդ որդուն` իշխան Պետրոսին, և նրա կնոջը` Ֆևրոնյային, որոնք, ըստ ավանդույթների, հաղթահարել են բարդ ճանապարհ դեպի ամուսնական երջանիկ կյանք[2]։

Նրանք դասվել են սրբերի շարքին։ Հուշարձանը տեղադրվել է Ռոստովի և Նովոչերկասկի մետրոպոլիտ Մերկուրիի օրհնությամբ` Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի աջակցությամբ[3]։

Հուշարձանը պատրաստելու համար օգտագործվել է բրոնզ։ Հուշակոթողը գտնվում է քաղաքի մշակութային-ժամանցային կենտրոնի մուտքի մոտ։ Արձանի հեղինակը քանդակործ Սերգեյ Իսակովն է։ Պատրաստելու աշխատանքը տևել է մոտ 6 տարի։ Քանդակի քաշը 2 տոննա է, բարձրությունը պատվանդանի հետ մոտ 4 մետր է։ Իշխան Պետրոսը և իշխանուհին Ֆևրոնյան պատկերված են դեպի երկինք աղավնի արձակելիս։ Վերևից նորապսակներին նայում է հրեշտակը, որը, ըստ հեղինակի, պետք է երաշխավորի նրանց ամուսնության հարատևությունը[1]։

2015 թվականի հուլիսին առաջին անգամ անցկացվել է եկեղեցական մաղթանք իշխան Պետրոսի և իշխանուհի Ֆևրոնյայի հուշարձանի մոտ։ Նրա ժամանակ ընթերցվել է օրհներգություն ընտանիքի և ամուսնության հովանավոր մուրոմցի հրաշագործների պատվին։ Միջոցառմանը մասնակցել է Ազովի գործակալության ավելի քան 25 քահանա։ Իսկ բուն արարողությանը ներկա եղել ուղղափառ դավանանքի 100-ից ավելի քաղաքացի[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Муромский информационно-познавательный портал». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  2. Памятники православным святым в городе Батайске
  3. В Батайске открыт памятник Петру и Февронии
  4. В Батайске впервые провели молебен у памятника Петру и Февронии