Իշխան Ղարիբյան Կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իշխան Ղարիբյան (կրտսեր)ից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղարիբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իշխան Ղարիբյան Կրտսեր
Ծնվել էհունվարի 3, 1983(1983-01-03) (41 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1999-մինչև օրս
Ամուսին(ներ)Թեհմինե Խաչատրյան

Իշխան Վահիկի Ղարիբյան (հունվարի 3, 1983(1983-01-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան, բեմադրիչ, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար։

Դերասան Իշխան Ղարիբյանի թոռն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխան Ղարիբյանը ծնվել է 1983 թվականին՝ Երևանում։ 2003 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Հակոբ Ղազանչյանի արվեստանոցը։ Որպես դերասան 1999 թվականից աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում։ 2013 և 2014 թվականներին արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակի։ 2020 թվականին նշանակվել է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար։

Ամուսնացած է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի[1] Թեհմինե Խաչատրյանի հետ[2]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» (Արամ Թումասյան)
  • Բեռնարդ Շոուի «Էլիզա» (Հենրի Հիգենս)[3]
  • Ալեքսանդր Վամպիլովի «Ավագ որդի» (Սիլվա)
  • Վիլյամ Շեքսպիրի «Համլետ» (Գիլդենշտերն)
  • Սինիշա Կովաչևիչի «Վիրուս» (Ալեքսանդր)
  • Ադրիանա Սևան-Նիքոլսի «Գիշեր Երզնկայի վրա» (Արտավազդ Օղիդանյան)

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայր ու որդի հարաբերությունները մի քիչ այլ կլինեն. դերասան Իշխան Ղարիբյանը որդի է ունեցել - Այսօր՝ թարմ լուրեր Հայաստանից». aysor.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
  2. Mediamax. «Իշխան Ղարիբյանը ուրախ տոնի է վերածել որդու մեկամյակը». Bravo.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
  3. ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒԻ ԳՈՐԾԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]