Իշխան Մաթևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իշխան Ժորայի Մաթևոսյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իշխան Մաթևոսյան
հունիսի 1, 1961(1961-06-01) (62 տարեկան) -
ԾննդավայրՆուռնուս, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Կոչումգեներալ-մայոր
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Իշխան Ժորայի Մաթևոսյան (հունիսի 1, 1961(1961-06-01), Նուռնուս, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ռազմական գործիչ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավարտել է Բաքվի համազորային հրամանատարական բարձրագույն զինվորական ուսումնարանը։
  • 2006 թվականին ավարտել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ակադեմիան։

Զինվորական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծառայել է Խորհրդային բանակի Հեռավորարևելյան ռազմական օկրուգում՝ որպես դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատար։
  • 1992 թ. ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում, որպես 1-ին դեսանտագրոհային բրիգադի շտաբի պետ։
  • 2001-2002 թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունում։
  • 2002-2003 թթ. - ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ։
  • 2006-2008 թթ. - ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի առաջին տեղակալ։
  • 2008 թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով[1]։
  • 2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից[2]։
  • 2013 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով զինվորական ծառայությունը երկարաձգվել է մինչև 2018 թվականի սեպտեմբերի 6-ը[3]։
  • 2015 թ. նոյեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից՝ նշանակվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետ[4]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Նախորդող
Մուրազ Սարգսյան
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ
Իշխան Մաթևոսյան

6 սեպտեմբերի 2008 թ. - 4 սեպտեմբերի 2013 թ.
Հաջորդող
Տիրան Խաչատրյան
Նախորդող
Կամո Քոչունց
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար
Իշխան Մաթևոսյան

4 սեպտեմբերի 2013 թ. - 13 նոյեմբերի 2015 թ.
Հաջորդող
Կարեն Աբրահամյան
Նախորդող
Կարեն Աբրահամյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ
Իշխան Մաթևոսյան

13 նոյեմբերի 2015 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]