Իշխանուհի Տարականովա (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Իշխանուհի Տարականովա
Княжна Тараканова
Tarakanova.jpg
տեսակդիմանկար
նկարիչԿոնստանտին Ֆլավիցկի
տարի1864
բարձրություն245
լայնություն187
ստեղծման երկիրՌուսաստան
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
քաղաքՄոսկվա
հիմնական թեմաԻշխանուհի Տարականովա
Princess Tarakanoff (Flavitsky) Վիքիպահեստում

«Իշխանուհի Տարականովա» (ռուս.՝ Княжна́ Тарака́нова), ռուս նկարիչ, պատմական գեղանկարչության կարկառուն ներկայացուցիչ Կոնստանտին Ֆլավիցկու նկարներից: Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1864 թվականին: Յուղաներկով կտավի չափերն են՝ 245 × 187 սմ: Այսօր «Իշխանուհի Տարականովա» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան):

Այս կտավը վրձնելու համար հեղինակին շնորհել են պատմական գեղանկարչության պրոֆեսորի կոչում:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իշխանուհի Տարականովա» ստեղծագործության համար որպես հիմք է ծառայել Իշխանուհի Տարականովայի մահը: Այն վրա է հասել 1777 թվականի սեպտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգին պատուհասած ջրհեղեղի ժամանակ: Կտավում պատկերված է Պետրոպավլովյան ամրոցի մենախցերից մեկը, որի պատերի ներքո երևում է բարձրացող ջրհեղեղի ջրերը: Իշխանուհին[1]: կանգնել է մահճակալի վրա՝ փրկվելով մոտեցող ջրերից, որոնք ներս են թափվում պատուհանից: Կոնստանտին Ֆլավիցկին կալանավորի ոտքերի մոտ նկարել է թրջված առնետների:

Չնայած Իշխանուհի Տարականովայի մահվան մասին լեգենդում չի խոսվում ջրհեղեղի մասին, Ֆլավիցկու շնորհիվ հենց այս տարբերակը տպավորվեց ժողովրդի հիշողության մեջ:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի ստեղծման համար հեղինակն օգտագործել է ինքնակոչ արկածախնդիր Իշխանուհի Տարականովայի կերպարը: Վերջինս իրեն ներկայացրել է որպես կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի և Ալեքսեյ Ռազումովսկու դուստր։ 1774 թվականին հայտարարել է իր հավակնությունները գահի նկատմամբ և որոշ ժամանակ աջակցություն գտավ Բարյան կոնֆեդերացիայի կողմնակիցների մոտ։ Առևանգվել է Եկատերինա II-ի հրամանով Լիվոռնոյում Ալեքսեյ Օռլովի կողմից և բերվել Սանկտ Պետերբուրգ: Նախաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել և չի բացահայտել իր ծագումը։ Մահացել է կալանավայրում՝ Պետրոպավլովյան ամրոցում: Դատելով պահպանված նկարագրություններից՝ «իշխանուհին» նիհարակազմ էր, սլացիկ և սևահեր, իր տեսքով հիշեցնում էր իտալուհու: Տարբերվելով բացառիկ գեղեցկությամբ (որը չէր փչացնում նույնիսկ ոչ շատ շլությունը) և խելքով, ինչպես նաև ձգտում դեպի անսահման շքեղություն՝ բախտախնդիր կինը միշտ ուներ բազմաթիվ երկրպագուներ, որոնց միջոցներից էլ օգտնվում էր՝ հասցնելով նրանց սնանկության, երբեմն էլ՝ բանտ:

Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1864 թվականին: Հենց նույն տարում էլ անդրանիկ ցուցադրության է ներկայացվել Վլադիմիր Ստասովի գեղարվեստի ակադեմիայում: Վլադիմիր Ստասովը՝ ռուս արվեստաբան, երաժշտական քննադատ, հնագետ, դեմոկրատական մշակույթի խոշորագույն գործիչներից մեկը, «Իշխանուհի Տարականովա» ստեղծագործությունն անվանել է այսպես. «Հիասքանչ կտավ, մեր դպրոցի փառքը, ռուս գեղանկարչության փայլուն հորինվածքներից մեկը»: Հեղինակի մահվանից հետո նկարը գնում է Պավել Տրետյակվը՝ անհատական հավաքածուի համար:

Այսօր նկարը ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]