Ժոզեֆ Իշխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իշխանյան Ժոզեֆից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իշխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ժոզեֆ Իշխանյան
Ծնվել էփետրվարի 19, 1931(1931-02-19)
Բեյրութ, Լիբանան
Երկիր Լիբանան
Մահացել էմարտի 29, 2016(2016-03-29) (85 տարեկան)
Մասնագիտություներաժիշտ, կիթառահար, կոմպոզիտոր և մանկավարժ
ԱշխատավայրԼիբանանի կոնսերվատորիա
ԿրթությունՄադրիդի թագավորական կոնսերվատորիա
Պարգևներ

Ժոզեֆ Եղիայի Իշխանյան (փետրվարի 19, 1931(1931-02-19), Բեյրութ, Լիբանան - մարտի 29, 2016(2016-03-29)), լիբանանահայ երաժիշտ, կիթառահար, կոմպոզիտոր, մանկավարժ, պրոֆեսոր (1990-ից), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր (2002)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոզեֆ Իշխանյանը ծնվել է 1931 թվականի փետրվարի 19-ին, Բեյրութ քաղաքում[1]։ 1949 թվականից կիթառ է նվագել Վրույր Մազմանյանի հետ։ Հետագայում Իշխանյանին Իսպանիայի կառավարության կողմից տրվել է կրթաթոշակ։

1963 թվականին ավարտել է Մադրիդի թագավորական կոնսերվատորիան, որից հետո ուսումը շարունակել Իտալիայի «Academia Chigiana»-ում (Իտալիա)։ 1970 թվականից դասավանդել է Բեյրութի կոնսերվատորիայում, եղել է տեղի կիթառի դասարանի հիմնադիրը, դասական կիթառի առաջին տարածողներից մեկը Մերձավոր Արևելքում[2]։

Ժոզեֆ Իշխանյանը մենահամերգներով հանդես է եկել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներում։ 2002 թվականին անգամ մենահամերգով հանդես է եկել Հայաստանում, վարպետության։ դասեր է անցկացրել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում[3]։

Հեղինակ է «Կիթառի ուսուցման արդի մեթոդներ» (1999) ձեռնարկի, «Երաժշտական տերմինների բառարան»-ի (արաբերեն և ֆրանսերեն, 2000)։

2003 թվականին Իսպանիայի կրթության նախարարությունը Ժոզեֆ Իշխանյանին շնորհել է «Քաղաքացիական արժանիքների շքանշան», իսկ 2011 թվականին՝ Կաթոլիկ Իզաբելայի շքանշան՝ Իսպանիային արտասահմանում մատուցած ծառայությունների համար։

Ժոզեֆ Իշխանյանը մահացել է 2016 թվականի մարտի 29-ին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։