Արթուր Իշխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իշխանյան, Արթուրից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իշխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Միքայելի Իշխանյան
Դիմանկար
Հունիսի 3, 2010 թիվ
Աշտարակ, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի սեմինար
Ծնվել էմայիսի 18, 1960 (63 տարեկան)
ԾննդավայրՇոշ (ԼՂԻՄ)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՄոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Մասնագիտությունֆիզիկոս և դասախոս
 Arthur Ishkhanian Վիքիպահեստում

Արթուր Միքայելի Իշխանյան (մայիսի 18, 1960(1960-05-18), Շոշ, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Իշխանյանի աշխատությունները վերաբերում են ատոմական, մոլեկուլային և օպտիկական ֆիզիկային, մակերևութային, ոչ գծային և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Իշխանյանը ծնվել է Արցախի Շոշ գյուղում 1960 թվականի մայիսի 18-ին։ Հայրը՝ Միքայել Իշխանյանը, եղել է մաթեմատիկայի դասատու։ 1977-1983 թվականներին ուսանել է Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտի Աերոֆիզիկայի և տիեզերական տեխնիկայի ֆակուլտետում։ 2004 թվականին Ա. Իշխանյանին շնորհվել է գիտությունների դոկտորի կոչում։ 2006 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ[1]։ Ղարաբաղյան պատերազմի տարիներին զբաղվել է զենքի նախագծմամբ և արտադրությամբ[2]։

Գիտական գործունեության հիմանական ուղղությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոլորտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ատոմական Օպտիկա, Ուսաումնասիրել է ատոմների ցրումը լազերային ճառագայթմամբ։
  • Մակերևութային Պլազմոնային Պոլյարիտոններ։
  • Ատոմ-Մոլեկուլային փոխակերպումները սառնատոմական Բոզե-Էնշտեյնյան Կոնդենսատներում։
  • Մաթեմատիկական Ֆիզիկա։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանյանը գիտական աշխատանքը զուգակցում է մանկավարժական գործունեության հետ։ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնի դասախոս է։ Նա հեղինակն է, դասախոսություններ է կարդացել։

Գիտակազմակերպչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ԳԱԱ «Մաշտոց» Ճարտարագիտական կենտրոնի գիտքարտուղար (1994-2005 թվականներ), այնուհետև՝ տնօրենի պաշտոնակատար (2005-2007 թվականներ)։ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Ֆիզիկաճարտարագիտական լաբորատորիայի վարիչ (2007 թվականից մինչ այժմ)։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակի 7-րդ դպրոցի հիմնադիրներից է։

2007-2009 թվականներին ակտիվ հասարակական քննարկումներով մշակել է հայեցակարգ արտերկրի բարձր վարկանիշով համալսարաններում ուսանող հայ երիտասարդներին պետական աջակցության ցուցաբերման համար[3], որի արդյունքում 2009-ին ստեղծվեց «Լույս» հիմնադրամը[4]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Տիգրան Շահվերդյանի և Տիգրան Իշխանյանի հետ միասին արժանացել է ՀՀ նախագահի 2015 թվականի մրցանակի՝ «Քվանտային երկմակարդակ խնդրի անալիտիկ մոդելներ» գիտական հոդվածների շարքի համար[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արթուր Իշխանյանի անձնական տվյալներն ըստ ՀՀ ԳԱԱ-յի
  2. Հարցազրույց(չաշխատող հղում)
  3. Գուգլ Խմբի քննարկում
  4. «Գուգլ Խմբի Նորություններ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
  5. Տեղի է ունեցել ՀՀ նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]