Իշամեղու սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իշամեղու սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Vespula vulgaris


Իշամեղու սովորական[1] (լատ.՝ Vespula vulgaris), թաղանթաթևավոր միջատների կարգ: Իսկական իշամեղուներից է, որը ստեղծում է ամենամեծ գաղութներից մեկը (մեկ գաղութում կարող են հաշվվել ավելի քան 5000 աշխատավոր իշամեղու և մոտ 15 000 բջիջ) և արտահայտված է տարբեր կաստայական խմբերի[2] էգերի խիստ տարբերությամբ:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային կիսագունդ: Ինտրոդուկցիա է արվել Իսլանդիա, Հավայան կղզիներ[3], Ավստրալիա և Նոր Զելանդիա[4]:

Ինտրոդուկցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Զելանդիա ինտրոդուկցիա է արվել 1980 թվականներին: Այստեղ այս տեսակը տեղական այլ միջատների համեմատությամբ ավելի ագրեսիվ է և թռչունների հետ մրցակցում է սննդային պաշարների համար[5]:

Իշամեղուների ալեհավաքների վրա կան կառուցվածքներ, որոնք ունակ են ընդունել մրջյունների ֆերոմոնային ազդակները, որոնց օգնությամբ էլ իշամեղուները գտնում են մրջյունների կողմից գտնված սնունդը: Բայց մրջյունները խիզախ հարձակվում են վայրէջք կատարող իշամեղուների վրա, գործի են դնում ծնոտներն ու մրջնաթթուն, միայն թե նրանցից կորզեն ինչ-որ ուտելիք: Այդպիսի համառությունից գրգռված իշամեղուն ծնոտներով բռնում է մրջյունին, թռչում է հեռու և վայր գցում ակամա ուղևորին: Մրջյունները ֆիզիկական վնասվածքներ չեն ստանում ո՛չ իշամեղվի ծնոտներից, ո՛չ էլ՝ ընկնելուց (և կարող են շարունակել սնունդ հայթայթել, որպեսզի դրանց նորից հայտնաբերեն իշամեղուները), բայց, վայր ընկնելուց շշմած՝ հիմնականում այլևս չեն վերադառնում սննդի այդ աղբյուրին[6]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը սև է, կրծքի հատվածում դեղին բծերով և փորիկի վրա մեծ դեղին հատվածներով: Թաղանթաթևավորների մեջ այս տեսակը ունի միջին չափսեր՝ աշխատավորների երկարությունը 12-14 մմ է, իսկ էգինը՝ 18 մմ[4]

Էկոլոգիա և տեղաբնակեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառվա վերջում սովորական տեսակը, ըստ թվաքանակի, գերակշռում է բոլոր իսկական իշամեղուների մեջ[4]:

Մակաբույծներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բները ախտահարում է հովհարակիրների ընտանիքին պատկանող բզեզ-հովհարակիրը (Metoecus paradoxus), որը կարող է մեծ վնաս հասցնել թույլ գաղութին, որն էլ լրջորեն ազդում է աշխատավորների գաղութների արտադրանքի և գաղութի կյանքի վրա[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:Книга:Пятиязычный словарь названий животных. Насекомые
  2. Kenneth G. Ross & Robert W. Matthews The Social Biology of Wasps. — United States of America: Cornell University Press, 1991. — Т. 254. — С. 369—388. — 678 с. — ISBN 0-8014-9906-2
  3. Vespula vulgaris. Common Wasps of Asian Russia. [1]
  4. 4,0 4,1 4,2 4,3 Общественные осы Чувашии
  5. Cerda de Vries, Thomas Hillen, Mark Lewis et all. A Course in Mathematical Biology: Quantitative Modeling With Mathematical and Computational Methods. Application of the Ricker Model to Vespula vulgaris. — University of Alberta, 2006. — С. 219. — 309 с. — ISBN 978-0-898716-12-2
  6. Осы научились применять полёт как нелетальное оружие