Իշամեղուների և թագավորների մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իշամեղուների և թագավորների մասին
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԱլեքսանդր Գորլենկո
ՍցենարիստՄարինա Մոսկվինա
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ

Իշամեղուների և թագավորների մասին (ռուս.՝ Про шмелей и королей), խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանվել է ռեժիսոր Ալեքսանդր Գորլենկոյի կողմից, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, 1984 թվականին, Կազիս Սայայի հեքիաթի մոտիվներով։ Մուլտֆիլմի երաժշտությունը կատարել է Վլադիմիր Նազարովի ֆոլկլորային համույթը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում կա սյուժետային երկու գիծ։ Դրանց հերոսներն անփոփոխ են, բացառությամբ թագավորի։

Առաջին սյուժետային գիծ։

Կառապանը հանգիստ քշում է ձին, որն ամրացված է թագավորին տանող սայլին։ Հանկարծ ձիու ականջի մեջ հայտնվում է իշամեղուն և սկսում է թռչկոտել և ինչ-որ բաներ պատմել։ Անկառավարելի սայլը բախվում է սյունին։ Թագավորը դրա համար մեղադրում է կառապանին և ուժեղ ձգում նրա ականջը։ Կառապանը գոռալով փախչում է։ Նա զայրացած էր և այդ պատճառով չի համաձայնվում հարևանների հետ զբոսնել և վերադառնում է տուն` կնոջ մոտ։ Մի փոքր բանի պատճառով կառապանը նախատում է նրան։ Իր զայրույթը կինը թափում է շան վրա։ Իսկ շունը իր զայրույթը թափում է աքաղաղի վրա։ Աքաղաղը զայրանում է կատվի վրա։ Կատուն զայրանում է մկան վրա, իսկ մայր մուկը որի մկնիկին կերել է կատուն, հրամայում է իր երկու երեխաներին, որպեսզի ուտեն մեղուների ողջ մեղրը։

Երկրորդ սյուժետային գիծ։

Ամեն ինչ կրկնվում է մինչև սայլի կոտրվելը։ Նոր թագավորն ընդհանրապես չի բարկանում կառապանի վրա և ազատ է արձակում նրան։ Տեսնելով իր հարևաններին` ուրախ կառապանը համաձայնվում է զբոսնել նրանց հետ։ Երբ վերադառնում է տուն, կինը քիչ է մնում խփի հարբած ամուսնուն, բայց ամուսինը կարողանում է հանդարտեցնել կնոջը։ Կինն անպետք ուտելիք է բերում։ Ամուսինն ուտելիքը տալիս է շանը։ Վերջինս ուտելիքն առաջարկում է աքաղաղին, բայց նա կերը տալիս է հավին, իսկ կինը կերակրում է կատվին, որը շատ լավ տրամադրություն ունի և համբուրում է մայր մկանը։ Մկնիկները նորից թույլտվություն են խնդրում ուտելու մեղուների մեղրը, բայց նրանց մայրը չի թողում, քանի որ մեղուները փոշոտում են բույսերը, որոնք ուտում են կովերը` դրա հաշվին կաթ տալով, որն էլ խմում է կատուն։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Մարինա Մոսկվինա
Ռեժիսոր Ալեքսանդր Գորլենկո
Բեմադրող նկարիչ Ալեքսանդր Գուրև
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Գալինա Զեբրովա, Յուրի Կուզյուրին, Վլադիմիր Վիշեգորոդցև, Վլադիմիր Զախարով, Նատալիա Բոգոմոլովա, Ալեքսանդր Գորլենկո
Նկարիչներ Ալլա Գորևա, Աննա Ատամանովա, Գ․ Բիրյուկով
Օպերատոր Միխայիլ Դրույան
Կոմպոզիտոր Վլադիմիր Նազարով
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Ռեժիսորի օգնական Զ․ Պլեխանովա
Մոնտաժող Ելենա Բելյավսկայա
Խմբագիր Տատյանա Պապորովա
Տնօրեն Լիլիանա Մոնախովա
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Փառատոններ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվական` Արևելյան երկրների կինոփառատոնի դիպլոմ (Աշխաբադ)[1]։

Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտվացի գրող Կազիս Սայի «Իշամեղուների ու թագավորների մասին» հեքիաթի էկրանավորումը թերևս «ամենագորլենկովյանն է» ռեժիսորի բոլոր աշխատանքներից։ Այն էքսցենտրիկ է, էլեգանտ, նրբագեղ, մի խոսքով, այն նման չէ հեքիաթի ստանդարտ մուլտէկրանավորմանը։ Մոնոխրոմ գունային գամմայի համադրությունը տեղային գունային հազվագյուտ հետքերի հետ և գրաֆիկական գծերի նպատակային շարժումը ստեղծում է երաժշտական պլաստիկ ռիթմիկ էֆեկտ։ Մի խոսքով, սա «մաքուր կինո» է, որը սյուժետայնության ու գրականության ծովում ոչ միշտ է հաջողվում տեսնել էկրաններին։ Հեգնանք և բանաստեղծականություն, հնչյունային և պլաստիկ ռիթմերի վիրտուոզ փոփոխություններ, թվացյալ պարզություն և պատկերավոր լուծումների նրբագեղություն, ահա սա է «գորլենկովյան կինոն»։
- Նատալյա Վենժեր[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Горленко Александр Михайлович, Биография, Призы
  2. Наталия Венжер. Александр Горленко // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 Արխիվացված է Օգոստոս 31, 2007 Wayback Machine-ի միջոցով:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]