Իշամառոլ դաշտային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իշամառոլ դաշտային
Իշամառոլ դաշտային
Իշամառոլ դաշտային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Եղերդակայիններ (Cichorioideae)
Տրիբա Cichorieae
Ցեղ Կաթնբեկ (Sonchus)
Տեսակ Իշամառոլ դաշտային (S. arvensis)
Միջազգային անվանում
Sonchus arvensis

Իշամառոլ դաշտային (լատին․՝ Sónchus arvénsis), աստղածաղկազգիների ընտանիքի, երկշաքիլավոր մոլախոտ։ Դասվում է ամենաչարորակ դաշտային մոլախոտերի թվին։ Առատ պտղաբերող է։ Ծլելու առաջին տարին բույսը սերմերով կամ ծլարմատի բողբոջից առաջանում է ոխ մեծ տերևավարդակ ու բարակ առանցքամատ և ձմեռում արդեն ծլելու պատրաստ, բայց քնած բողբոջներով։ Վաղ գարնանը աճման բողբոջներից առաջանում են հորիզոնական ցրուկներ, իսկ այդ ցրուկների վրա գտնվող պտղաբերող բողբոջներից՝ նոր բույսեր։ Որպես կանոն հորիզոնական ծլարմատի վերին մասում գտնվող պտղաբերող բողբոջից բույսի առաջանալուն զուգընթաց, նույն ծլարմատի տակի մասից, բույսի ամենամոտ գտնվող աճող բողբոջից, առաջանում է ոչ թե նոր ծլարմատ, այլ առանցքային արմատ, որը հիմնականում ծառայում է բույսին սնելու համար։ Դաշտային իշամառոլի ծլարմատները դասավորված են ոչ թե հարկերով, այլ վարելաշերտի վերին մասում՝ միահարկ։

Ցողուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունները ուղիղ են, թեթևակի մազապատ, 60-120 սմ բարձրությամբ։ Յուրաքանչյուր ցողունի առաջնային, թե երկրորդային ճյուղավորում վերջանում է բարդածաղկով։

Տերևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները երկար են, սուր, փետրաձև կտրտված, նստադիր։

Ծաղիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղիկները հավաքված են զամբյուղներում։ Դրանք լեզվակավոր են ու դեղին։

Սերմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերմերը երկարավուն են, թռչող հարմարանքներով։ 1000 սերմիկը կշռում է 0.5 գրամ։ Մեկ բույսը կարող է տալ մոտավորապես 6400 սերմ։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, հարավային կիսագնդում։ Աճում և աղբոտում է խոնավ կամ ոռոգվող հողատեսքերը։ Հայաստանում տարածված է հատկապես նախալեռնային ու լեռնատափաստանային գոտիների ցանքերում։

Գրակունթյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ. Ա. Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, «լույս» հրատարակչություն, Երևան - 1980 թվականի։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշամառոլ դաշտային» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշամառոլ դաշտային» հոդվածին։