Ինֆրակարմիր լուսանկարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինֆրակարմիր լուսանկարչություն, լուսանկարների ստացումը ինֆրակարմիր ճառագայթներով։ Այդ ճառագայթները մթնոլորտում բավական թույլ են ցրվում, ուստի հնարավոր է դառնում առարկաների հստակ պատկերների ստացումը մեծ (40—50 կմ) հեռավորությունների վրա, նույն եղանակներով, ինչպես և սովորական լուսանկարչության դեպքում։ Կարելի է ստանալ նաև լրիվ մթության մեջ գտնվող առարկաների պատկերները։ Այդպիսի լուսանկարների ստացման եղանակներից ամենապարզը ինֆրակարմիր ճառագայթման նկատմամբ զգայուն լուսանկարչական թիթեղի կամ ժապավենի վրա անմիջական լուսանկարման մեթոդն է։ Ինֆրակարմիր լուսանկարչություն լայն կիրառություն ունի բժշկության, բուսաբանության մեջ, աստղաֆիզիկայում։ Այն անփոխարինելի է փաստաթղթերի, յուղանկարների, խունացած պատկերների ուսումնասիրության համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 372 CC-BY-SA-icon-80x15.png