Ինֆոգրամ (ընկերություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինֆոգրամ
Изображение логотипа
ՏեսակSaaS
Երկիր Լատվիա
Կայքinfogr.am, infogr.am և infogram.com

Ինֆոգրամ, Ռիգայում, Լատվիա, ստեղծված տվյալների վիզուալիզացիայի և ինֆոգրաֆիկայի հարթակ[1]։

Այն հնարավորություն է տալիս մարդկանց ստեղծել և կիսել թվային տրամագրերը, ինֆոգրաֆիկան և քարտեզները։ Ինֆոգրամ ընկերությունն առաջարկում է ինտուիտիվ WYSIWYGի խմբագիր, որն օգտվողների տվյալները փոխարկում է ինֆոգրաֆիկայի, որը կարելի է հրապարակել, տեղադրել կամ կիսել։ Այս գործիքն օգտագործելու համար օգտվողները կարիք չունեն կոդավորման հմտությունների. օգտագործողների մեջ են մտնում՝ նորությունների հարթակները, մարքեթինգային թիմերը, կառավարությունները, ուսուցանողները և ուսանողները[2]։

Ինֆոգրամներ ստեղծող ընկերությունը, որն էլ հենց կոչվում է Ինֆոգրամ ընկերություն, հիմնադրվել է 2012 թվականին Ռիգայում (Լատվիա) և ունի ևս մեկ գրասենյակ Սան Ֆրանցիսկոյում։ 2016 թվականի հոկտեմբերից ըստ Infogram -ի , այն ունի 3 միլիոն օգտագործող, որոնք ստեղծել են աղյուսակներ և ինֆոգրաֆիկա, որոնք դիտվել են ավելի քան 1,5 միլիարդ անգամ[3]։

Ինֆոգրամ ընկերությունը 2017 թվականի մայիսին ձեռք է բերվել Փրեզի (Prezi) կողմից, որը ներկայացնում է ինովացիոն ծրագրային ընկերություն[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆոգրամ ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականի փետրվարին Ռիգայում (Լատվիա), Ուլդիս Լայտերտի, Ռայմոնդս Կաժեի և Ալիս Դիրիկայի կողմից[1]։

2013 թվականի հունվարին ընկերությունը հաղթեց միջազգային Hy Berlin բարձր մրցակցությունում։ Մրցակցության ընթացքում Ինֆոգրամի գլխավոր տնօրեն Ուլդիս Լայտերտը հայտարարեց, որ ընկերությունը ստեղծել է ավելի շատ կաղապարներ և աշխատում է Microsoft-ի հետ իրենց պլատֆորմը Microsoft Office-ի ժամանակակից տարբերակում միացնելու համար[4]։

Ընկերությունը նվաճել է նաև 2013 թվականի Kantar Information Beautiful Award մրցանակաբաշխության մրցանակը, որը «հայտարարում է գերազանցություն և գեղեցկություն տվյալների վիզուալիզացման, ինֆոգրաֆիկայի, ինտերակտիվ և տեղեկատվական արվեստի մեջ»[5][6]։

2014 թվականի դեկտեմբերին ընկերությունը ձեռք է բերել Brazil տվյալների վիզուալիզացման վրա հիմնված բլոգը, Visualoop[7]։

ԱՄՆ-ում վաճառքի և մարքեթինգի ընդլայնման նպատակով Infogram2014 թվականի փետրվարին ապահովել է 1.8 միլիոն դոլարի ֆինանսավորում։ Այս հայտարարությունն արվել է Ռիգայում անցկացված Բալթյան երկրների TechChill համաժողովում։ Այդ ժամանակ ֆինանսավորումը համարվում էր ամենամեծը ընկերության ստեղծումից ի վեր[1]։

Ինֆոգրամ ընկերությունը նվաճել է Լատվիայի 2017 թվականի ազգային դիզայնի մրցանակը[8]։

Ձեռք բերում Prezi-ի կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Prezi -ն, վեբ հիմքով ծրագրեր ստեղծող ընկերություն, 2017 թվականի մայիսին ձեռք է բերել Ինֆոգրամ ընկերությունը։ Ինֆոգրամ ընկերությունն այժմ ամբողջությամբ Prezi-ին պատկանող դուստր ձեռնարկություն է[2]։

Ինֆոգրամ ընկերությունը Forbes-ի «2017 թվականի լավագույն ինֆոգրաֆիկայի գործիքներ» ցուցակում ընդգրկվել է թիվ 1 տեղում, որը տպագրվել է 2017 թվականի սեպտեմբերին[9]։

2017 թվականի հոկտեմբերին Infogram -ը հայտարարեց իր տվյալների վիզուալիզացման պլատֆորմի նոր տարբերակի մասին, այդ թվում՝ ձգել և թողնել (drag-and-drop) խմբագիրը, ավելի քան 40 նոր դիզայներական կաղապարներ և սոցիալական լրատվամիջոցներին աջակցությունը[10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Butcher, Mike (2014-02-13). “Infogr.am Secures $1.8M To Scale Its Simple Real-Time Info-Graphics Platform”. TechCrunch. Retrieved December 19, 2017.
  2. 2,0 2,1 2,2 Sawer, Paul (2017-05-16). “Prezi makes its first acquisition, snaps up Latvian data visualization startup Infogram”. VentureBeat. Retrieved December 19, 2017.
  3. “Infogram Announces New Version of Leading Data Visualization Platform”. PR Newswire. October, 24, 2017. Retrieved December 19, 2017.
  4. Bryan, Martin (2013-01-19). “Easy infographics, a ‘GitHub for the real world’ and a Roomba for solar panels win at Hy Berlin”. The Next Web. Retrieved December 19, 2017.
  5. Kantar Information is Beautiful Awards. 2013. Retrieved December 19, 2017.
  6. Kantar Information is Beautiful Awards - About. Retrieved December 19, 2017.
  7. Sawers, Paul (2014-12-03) “Infographics platform Infogr.am bets big on Brazil as it acquires data-visualization blog Visualoop”. VentureBeat. Retrieved December 19, 2017.
  8. National Design Award of Latvia. “1st place - Data Visualization Platform ‘Infogram’” Արխիվացված 2019-04-28 Wayback Machine. 2017. Retrieved December 19, 2017.
  9. Marr, Bernard (2017-09-17). “Data Visualization: The Best Infographic Tools For 2017”. Fortune. Retrieved December 19, 2017.
  10. “Infogram Announces New Version of Data Visualization Platform”. EContent. October 26, 2017. Retrieved December 19, 2017.