Ինքնավար շրջան
Արտաքին տեսք
Ինքնավար շրջան (կամ ինքնավար օկրուգ), վարչական ինքնավարության ձև (երկրամասի կամ մարզի կազմում) որոշ սլավոնական պետություններում և նախկին Խորհրդային Միությունում, որն աչքի է ընկնում ազգային կազմի և կենցաղի առանձնահատկություններով։
Մինչև 1977 թվականի ԽՍՀՄ Սահմանադրության ընդունումը կոչվել է ազգային օկրուգ։ ԽՍՀՄ-ում եղել է 10 ինքնավար օկրուգ (բոլորն էլ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունում)։ Ինքանվար օկրուգի մասին օրենքն ընդունում էր միութենական հանրապետության Գերագույն խորհուրդ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 368)։ |