Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օր
World Suicide Prevention Day
Տեսակինքնասպանության կանխարգելում
Վայրաշխարհով մեկ
Ակտիվայո
Առաջինըսեպտեմբերի 10, 2003
Վերջինըսեպտեմբերի 10, 2018

Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օր (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ World Suicide Prevention Day, իսպ.՝ Día Mundial para la Prevención del Suicidio, ռուս.՝ Всемирный день предотвращения самоубийств, ֆր.՝ Journée mondiale de la prévention du suicide), միջազգային օր է, որը սկսած 2003 թվականից նշվում է ամեն տարի սեպտեմբերի 10-ին։ Նպատակը ինքնասպանությունների կանխարգելման աշխատանքների համակարգումն է[1]։

Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրը սկսել է նշվել Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային կազմակերության նախաձեռնությամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ակտիվ օժանդակությամբ և Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հովանավորությամբ[2]

Ինքնասպանությունների քանակը 2014 թվականին տվյալներով կազմել է մոտ 800 հազար մարդ տարում[3]։ Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության, երրորդ հազարամյակում ինքնասպանությունից ավելի շատ մարդ կմահանա քան բոլոր պատերազմների զոհերը և բռնի մահերը միասին վերցրած։ Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրվա նպատակն է միջազգային հանրության և կառավարությունների ուշադրությւնը հրավիրել այս իրավիճակին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]