Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր
World Suicide Prevention Day
Տեսակինքնասպանության կանխարգելում
Վայրաշխարհով մեկ
Ակտիվայո
Առաջինըսեպտեմբերի 10, 2003
Վերջինըսեպտեմբերի 10, 2018
hftd.org
 World Suicide Prevention Day Վիքիպահեստում

Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ World Suicide Prevention Day, իսպ.՝ Día Mundial para la Prevención del Suicidio, ռուս.՝ Всемирный день предотвращения самоубийств, ֆր.՝ Journée mondiale de la prévention du suicide), միջազգային օր է, որը սկսած 2003 թվականից նշվում է ամեն տարի սեպտեմբերի 10-ին։ Նպատակը ինքնասպանությունների կանխարգելման աշխատանքների համակարգումն է[1]։

Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը սկսել է նշվել Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ակտիվ օժանդակությամբ և Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հովանավորությամբ[2]

Ինքնասպանությունների քանակը 2014 թվականին տվյալներով կազմել է մոտ 800 հազար մարդ տարում[3]։ Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության, երրորդ հազարամյակում ինքնասպանությունից ավելի շատ մարդ կմահանա քան բոլոր պատերազմների զոհերը և բռնի մահերը միասին վերցրած։ Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրվա նպատակն է միջազգային հանրության և կառավարությունների ուշադրությւնը հրավիրել այս իրավիճակին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր
  2. Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային կազմակերության կայքի համաշխարհային օրվա էջը
  3. «ВОЗ Предотвращение самоубийств: глобальный императив». www.who.int. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.