Ինքնանկար ժամացույցի և մահճակալի միջև
Ինքնանկար ժամացույցի և մահճակալի միջև | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդվարդ Մունկ |
տարի | 1940 |
բարձրություն | 149,5 սանտիմետր |
լայնություն | 120,5 սանտիմետր |
ժանր | ինքնապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Մունկի թանգարան |
հավաքածու | Մունկի թանգարան |
հիմնական թեմա | Էդվարդ Մունկ |
պատկերված են
| |
https://munch.emuseum.com//en/objects/4842/selvportrett-mellom-klokken-og-sengen, https://foto.munchmuseet.no/fotoweb/archives/5026-Malerier/Arkiv/M0023-02_20160127.tif.info կայք | |
Ծանոթագրություններ |
«Ինքնանկար ժամացույցի և մահճակալի միջև» (նորվ.՝ Selvportrett. Mellom klokken og sengen), նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի նկարներից[2]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1940-ից 1943 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են 1490 × 1200 սմ[3]։
Այսօր «Ինքնանկար ժամացույցի և մահճակալի միջև» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մունկի թանգարանում[4] (Օսլո, Նորվեգիա)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ինքնանկար ժամացույցի և մահճակալի միջև» ստեղծագործությունը Էդվարդ Մունկի վերջին տարիների՝ չափերով ամենամեծ ինքնադիմանկարներից մեկն է։ Հեղինակն այն վրձնել է 1940-ական թվականների սկզբներին։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորվեգացի նկարիչն ինքն իրեն այս ստեղծագործությունում պատկերել է որպես ապերջանիկ ու ծեր տղամարդ[5]։ Գլխավոր հերոսի թիկունքում հեղինակը նկարել է լուսավոր սենյակ, որի պատին բազմաթիվ նկարներ են փակցրած։ Մունկն իրեն նկարել է մահճակալի և ժամացույցի մեջտեղում՝ ողջ հասակով։ Ժամացույցը այլաբանորեն նշանակում է ժամանակի անխուսափելի վազքը, իսկ մահճակալը խորհրդանշում է այն, որ ծերունին վերջին անգամ է պառկելու այնտեղ[6]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1880-1885)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1886-1892)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1893-1898)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1899-1902)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1903-1905)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1906-1908)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1909-1913)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1914-1927)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1928-1944)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://munch.emuseum.com//en/objects/4842/selvportrett-mellom-klokken-og-sengen
- ↑ www.metmuseum.org https://www.metmuseum.org/exhibitions/listings/2017/edvard-munch. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Edvard Munch: Between the Clock and the Bed · SFMOMA». www.sfmoma.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Edvard Munch: Between the Clock and the Bed Audi…». www.sfmoma.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Jones, Captions by Jonathan (2017 թ․ նոյեմբերի 22). «Edvard Munch: Between the Clock and the Bed – in pictures». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ www.metmuseum.org https://www.metmuseum.org/press/exhibitions/2017/edvard-munch. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ինքնանկար ժամացույցի և մահճակալի միջև կատեգորիայում։ |