Ինքնաթիռավարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ինքնաթիռավարում, ինքնաթիռ վարելու տեսություն և պրակտիկա։ Ուսումնասիրում է օդանավարկության խնդիրների լուծման համար տեխնիկական միջոցների կիրառությունները։ Տեխնիկական միջոցները բաժանվում են հետևյալ հիմնական դասերի, ընդհանուր, գիրոսկոպիկ, ռադիո և իներցիալ օդանավարկության, աստղագիտական և խառը։ Բաժանվում են նաև ինքնավար և ոչ ինքնավար դասերի։ Ինքնավար միջոցները կարիք չունեն վերգետնյա սարքավորումների և դիտավորյալ խանգարումների ազդեցությանը չեն ենթարկվում։ Ինքնավար սարքերի դերը առանձնապես մեծ է հեռավոր թռիչքի ժամանակ։ Ինքնաթիռավարման տեխնիկական միջոցների կոմպլեքս կիրառման եղանակները, կախված թռիչքի պայմաններից և նպատակից, ընտրում է ինքնաթիռի անձնակազմը։ Ինքնաթիռավարման հիմնական խնդիրը ինքնաթիռը որոշակի բարձրության վրա և սահմանված ժամանակամիջոցում տրված երթուղով նպատակակետին հասցնելն է, որի համար անձնակազմը ճշգրտում և կարգավորում է ինքնաթիռի տեղը, թռիչքի ուղղությունը, արագությունը, բարձրությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 365 CC-BY-SA-icon-80x15.png