Ինքնագլոր
| Ենթակատեգորիա | two-wheeler, stand-up vehicle, individual means of transport | |
|---|---|---|
| Օգտագործող | kick-scooter rider | |
Ինքնագլոր, փողոցում օգտագործվող տրանսպորտային միջոց։ Այն բաղկացած է ղեկից, հարթակից և անիվներից, որոնք շարժվում են ոտքի մկանային ուժով հետ մղվելու միջոցով։ Վերջին տարիներին լայն տարածում են գտել էլեկտրական ինքնագլորները, որոնք շարժվում են էլեկտրական շարժիչների միջոցով։
Ինքնագլորներն օգտագործվում են ոչ միայն որպես անհատական տրանսպորտային միջոցներ, այլև ժամանցի, սպորտով և ֆիզիկական վարժություններով զբաղվելու նպատակով։ Գոյություն ունեն ինքնագլորների մի քանի տեսակներ, որոնք տարբերվում են միմյանցից, սակայն շարժման սկզբունքը բոլոր տեսակների համար մնում է անփոփոխ։
Հայտնագործության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինքնագլորն առաջին անգամ պատրաստվել է 1761 թվականին Գերմանիայում՝ սայլագործ Միխայել Կասսլերի կողմից։ Ըստ մեկ այլ վարկածի՝ ինքնագլորը ստեղծել է գերմանացի գյուտարար Կարլ Դրեզը 1817 թվականին, իսկ 1820 թվականին այն կատարելագործելով դարձրել է առջևի անիվը կառավարելի։ Այդպիսի ինքնագլորները մեծ տարածում են գտել Ֆրանսիայում և Անգլիայումf[1]։
1819 թվականին անգլիացի գյուտարար Դենիս Ջոնսոնն արտոնագրեց ինքնագլորի բարելավված տարբերակը, որը երկու տարի առաջ առաջարկել էր բարոն Կարլ Դրեզը։ Սկզբում ինքնագլորի կմախքը և անիվները պատրաստված էին փայտից։ Անվադողերի փոխարեն կարծր մետաղական շրջանակներ էին, իսկ արգելակը բացակայում էր։ Առջևի հատվածը պատրաստված էր երկաթից, ինչպես նաև՝ նստատեղի և ձեռքերով հենվելու հենակները։ Անիվների տրամագիծը կազմել է 76.2 սմ (30 դյույմ), ինքնագլորը կշռում էր մոտավորապես 30 կիլոգրամ։ Շարժման եղանակը նման էր ժամանակակից երեխաների վազագլորին՝ոտքով հրելու մեխանիզմին։
1913 թվականին «Ավտոպեդ» ընկերությունը սկսեց շարժիչով ինքնագլորների արտադրությունը, որն էլ հավանաբար հիմք հանդիսացավ հետագայում հայտնված ոչ շարժիչով ինքնագլորներ ստեղծման համար։ Այն արտադրվել է 1915-ից մինչև 1921 թվականը։ Ինքնագլորով հնարավոր էր շարժվել նաև առանց բենզինի՝ որպես սովորական տրանսպորտային միջոց։ Կային նաև էլեկտրական տարբերակներ, որոնք օգտագործվում էին փոստատարներն ու ոստիկանները։ Հավանաբար հետագայում դրանց օրինակով էլ ստեղծվել են առանց շարժիչի ինքնագլորները։
Ինքնագլորի տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկական
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեխաների ինքնագլորները նախատեսված են երեխաների կողմից օգտագործման համար՝ խաղերի և զբոսանքների նպատակով, նախատեսված են թեթևաքաշ երեխաների համար։ Մանկական ինքնագլորներն ունեն փոքր տրամագծով անիվներ՝ առանց օդի անվադողերով և պարզունակ արգելակով, սովորաբար հետևի անիվի թևի տեսքով, որը սեղմվում է անվադողի վրա ոտքով: Փոքր երեխաների համար նախատեսված ինքնագլորները, ովքեր դեռևս չեն կարողանում պահել հավասարակշռությունը, ունեն առջևի առանցքի վրա երկու լայն բացված անիվ, ինչը թույլ է տալիս, որ ինքնագլորը կանգնած մնա առանց շարժման։
Ընդհանրապես, երեխաների համար նախատեսված ինքնագլորները ներկված են վառ գույներով և զարդարված են ուրախ պատկերներով։ Երբեմն կարող են ունենալ նաև ազդանշանային համակարգ՝ զանգակ, ինչպես նաև դեկորատիվ լուսավորություն, այդ թվում՝ թափանցիկ անիվների ներսում տեղադրված լույսեր։
Քաղաքային ինքնագլոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքային ինքնագլորի հիմնական նպատակը մարդկանց տեղաշարժն է քաղաքում։ Քաղաքային ինքնագլորների անիվների տրամագիծը կազմում է մոտ 150-ից 270 միլիմետր, ինչը թույլ է տալիս զարգացնել բավականին մեծ արագություն և հաղթահարել ճանապարհի փոքր անհարթությունները՝ ասֆալտի ճաքերը, սալիկներ, եզրաքարեր: Թեթև քաշը, ծալվելու հնարավորությունը և օդով լցված անիվները հեշտացնում են ինքնագլորի տեղաշարժը հասարակական վայրերում և նրա տեղափոխումը հանրային տրանսպորտով։ Քաղաքային ինքնագլորները նախատեսված չեն հնարներ կատարելու համար։ Քաղաքային ինքնագլորի տեսակ կարելի է համարել նաև էլեկտրական տեսակը։
Հնարքային
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնարային ինքնագլորները նախատեսված են ակրոբատիկ հնարքներ կատարելու համար, ուստի դրանց դիմացկունությանը ներկայացվում են շատ բարձր պահանջներ։ Այդ պատճառով հնարքային ինքնագլորները սովորաբար չեն ծալվում (չնայած կան որոշ մոդելներ, որոնք ունեն ծալվելու հնարավորություն)։
Հնարքային ինքնագլորներն ունեն՝
- մինչև 130 մմ տրամագծով անիվներ
- հաստատուն չափի հարթակ և ֆիքսված (չկարգավորվող) ղեկ։ Այս առանձնահատկությունները ապահովում են սարքին առավելագույն կայունություն, հուսալիություն և կառավարելիություն և անվտանգություն հնարքներ կատարելու ժամանակ։
Անբարեկարգ ճանապարհների
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ ինքնագլորները նախատեսված են հողային և խճապատ ճանապարհներով, թեքահարթակներով ու արագընթաց շարժվելու, ինչպես նաև ակրոբատիկ այլ հնարներ կատարելու համար։ Դրանք ունեն լայն, օդով լցվող անվադողեր և ամուր կառուցվածք՝ առանց ծալվող մեխանիզմի։
Ձնագլոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձյան վրա սահող ինքնագլորները նախատեսված է ձյունով ծածկված ճանապարհների, լեռնադահուկային թեքությունների սահքերի համար։ Անիվների փոխարեն դրա վրա հնարավոր է տեղադրել կարճ դահուկներ։ Այս ինքնագլորն օգտագործվում է ինչպես հնարներ կատարելու, այնպես էլ ձյունապատ լանջերով սահելու համար։
Ինքնագլոր հեծանիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնագլոր հեծանիվը ինքնագլորի տեսակ է, որի կառուցվածքում կիրառվում են հեծանիվի բաղադրիչներ։ Այն թույլ է տալիս հաղթահարել մեծ տարածություններ, զարգացնել և պահել բարձր արագություն, սակայն պահանջում է ավելի մեծ ֆիզիկական ջանք։ Գոյություն ունեն ինքնագլոր հեծանիվի սպորտային տեսակներ՝ ճանապարհային, արագ իջեցման, քարշակ մարզաձևերի, ինչպես նաև զբոսանքի համար նախատեսված մոդելներ։
Փիլիսոփայական ինքնագլոր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Փիլիսոփայական ինքնագլոր» կամ ինքնագլոր մտածողների համար որն ի հայտ է եկել Ռուսաստանի մասնակի մոբիլիզացիայի մասին 2022թ․ սեպտեմբերի 21-ին հայտարարությունից հետո, երբ ահմանային անցակետերում հետիոտն քաղաքացիներից շատերը ձեռք բերելով ինքնագլորներ և հեծանիվներ՝ կարողանում էին լքել երկիրը սահմանը հատել։ Մասնավորապես Վերին Լարսում երկար հերթերի պատճառով (15–20 ժամ) ինքնագլորները և հեծանիվները դառնում էին պահանջված ապրանք, նույնիսկ վաճառվում էին բարձր գներով։
Կառուցվածք և տեխնիկական հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շասսի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնագլորի շարժումն ապահովող կառուցվածք է շասսին, պատրաստված պողպատից կամ ալյումինե խառնուրդից։ Այն ապահովում է ամբողջ կառույցի ամրությունը։
Հարթակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա այն հարթ մակերեսն է, որի վրա կանգնում է մարդը։ Հարթակը լինում է՝
- միաձույլ՝ միացված ուղղակիորեն շասիին կամ տեղադրված՝ շասիի վերևի մասում
- ճկուն՝ կամուրջի տեսքով՝ միացնող առջևի և հետևի մասերը։ Մակերեսը հաճախ պատված է ցահքը բացառող ծածկույթով։
Ղեկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղեկը լինում է՝ (T-աձև) կամ շարժումները կառավարող ձեռքի լծակով։ Ղեկը կարելի է հանել և ամրացնել հատուկ պահարանում՝ ինքնագլորը դարձնելով ավելի կոմպակտ փոխադրման համար: Ռետինե փափուկ բռնակներն ամրացված են մետաղական ձողերի ծայրերին որոնցից բռնվում է մարդը: Բարդ և վտանգավոր հնարքների համար նախատեսված ինքնագլորները ունեն նաև Y-աձև և չղջիկաթև ղեկներ, չունեն բռնակի ծալման մեխանիզմ:
Անիվներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաթիվ մոդելներում անիվները երկուսն են, սակայն կան նաև 3 կամ 4 անիվ ունեցող տարբերակներ՝ քիքբորդներ/ հովերբորդներ/։ Անիվների տրամագիծը՝
- սովորական ինքնագլորների համար՝ 100–254 մմ
- ինքնագլոր հեծանիվներում՝ մինչև 737 մմ
- Հնարային ինքնագլորներում՝ մետաղյա սկավառակներ
- Քաղաքայիններում՝ պլաստիկ սկավառակներ
- Պպոլիուրեթանային անվադողերը ամենատարածվածն են, բայց լինում են նաև ռետինե կամ օդային 205 մմ տրամագծով։
Քաղաքային մոդելներում առջևի անիվը կարող է լինել հետևինից տարբերվող՝ մեծ։
Ցնցումների մեղմիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգնում են մեղմել ճանապարհային ցնցումները։ Ոչ պարտադիր բաղադրիչ է։
Տեսակներն են՝
- Պտուտակավոր զսպանակային մեղմիչներ
- Օդով լցվող անվադողերի մեղմիչներ
- Ճկուն հարթակի ցնցումները թուլացնող մեղմիչներ։
Արգելակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենատարածվածը՝ ոտքով կառավարվող արգելակ (սովորաբար՝ հետևի թևը)։ Թևը կարող է լինել մետաղից կամ պլաստիկից, ներսում՝ մետաղական արգելակային պահոցով։ Որոշ մոդելներում կա նաև ձեռքով կառավարվող արգելակ՝ ղեկից մալուխով միացված առջևի կամ հետևի անիվներին։ Գոյություն ունեն նաև դիսկային արգելակներով մոդելներ։ Ինքնագլոր հեծանիվներում հիմնականում օգտագործվում են հեծանիվային արգելակներ։
Ծալվող մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտագործվում է տեղափոխման հարմարավետության համար։ Ամենատարածված տեսակը՝ ղեկի կանգակը ծալվում է առաջամասի հետ միասին։ Ավելի հազվադեպ՝ ծալվում է միայն ղեկի կանգակը։ Ինքնագլոր հեծանիվներում ծալումը հիմնականում բացակայում է, քանի որ այն թուլացնում է ամրությունը և ավելացնում է քաշը։
Ճանապարհային երթևեկության կանոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնագլորի կարգավիճակը ըստ երթևեկության կանոնների
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀի ճանապարհային երթևեկության կանոններով՝ ինքնագլորով տեղաշարժվող անձը համարվում է հետիոտն։ «Հետիոտն» անձ է, որը գտնվում է ճանապարհի վրա, բայց ոչ տրանսպորտային միջոցի մեջ, կամ քայլում է հետիոտնային / հեծանվահետիղոտնային ուղիներով և այդ վայրերում աշխատանք չի կատարում։ Հետիոտններին համարժեք են նաև անձինք, որոնք՝
• տեղաշարժվում են առանց շարժիչի սայլակով
• տանում են հեծանիվ, սահնակ, սայլակ
• օգտվում են ինքնագլորներից, ռոլիկներից և նմանատիպ այլ շարժման միջոցներից։
Մինչև 18 տարեկան անձանց կողմից ինքնագլորներով երթևեկությունը թույլատրվում է միայն համայնքի ավագանու կողմից սահմանված վայրերում, բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց։[2][3]։
Ինքնագլոր վարելու կանոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինքնագլորներով չի թույլատրվում է բեռներ տեղափոխել, բացառությամբ ուսապարկերի, երբ վարողի ձեռքերը զբաղված չեն։
- Արգելվում է ուղևոր տեղափոխել, ինչպես նաև նույն ինքնագլորով այլ ինքնագլորներ ևս տեղափոխել։
- Արգելվում է ինքնագլորներ վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող տարածքներում։
- Ինքնագլորներով առաքում իրականացնելու ժամանակ վարողը պարտավոր է կրել սաղավարտներ։
- Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտելու դեպքում սահմանված է տուգանք 5 000-29 000 դրամ՝ կախված իրավիճակից[4]։
Մկանային ուժով շարժվող ինքնագլորների առավելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մկանային ուժով շարժվող միջոցները (ինչպիսիք են հեծանիվը, դասական ինքնագլորը) ավելի անվտանգ և օրինակելի տարբերակ են համարվում՝ համեմատած շարժիչով տրանսպորտային միջոցների հետ։ Դրանք հիանալի ինքնաշարժ մարդատար սարքեր են համարվում։
Երթևեկության վտանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Եթե չի կարգավորվում ինքնագլորի երթևեկությունը, ապա այն արդեն անվտանգ միջոց չէ, ինչի ապացույցներն են դժբախտ պատահարները։ Հիմնականում վնասվածք ստանում են ինքնագլոր վարող մարդիկ, վայր են ընկնում, բախվում պատնեշներին, մեքենաներին։ Հայաստանում, բարեբախտաբար, մահվան դեպք չի գրանցվել ինքնագլորի հետևանքով, բայց եվրոպական որոշ երկրներում արձանագրվել են մի շարք դեպքեր[5]։ |
Քաղաքային իշխանությունը և ոստիկանությունը ինքնագլորների երթևեկության կանոնակարգման և նման դեպքերից խուսափելու համար առաջարկել է՝
| Ինքնագնացների երթևեկությունը 14 տարեկանից բարձր անձանց դեպքում թույլատրել՝ ելնելով բացառման կանոնից, այն է՝
ա) հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով, բ) «ա» կետով նշված վայրերի բացակայության դեպքում՝ մայթով կամ հետիոտնային արահետով, գ) «ա» և «բ» կետերով նախատեսված վայրերի բացակայության դեպքում՝ կողնակով, իսկ բացակայության դեպքում՝ երթևեկելի մասի աջ եզրով, արգելել դրանց շահագործումը բնակավայրից դուրս ճանապարհներին, ինքնագնացներով 7-14 տարեկանների երթևեկությունը թույլատրել միայն մայթերով և հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության կամ դրանցով երթևեկության անհնարինության դեպքում՝ հեծանվային և հեծանվահետիոտնային արահետներով, իսկ մինչև 7 տարեկաններինը՝ բացառապես մայթերով և հետիոտնային արահետներով, արգելվել էլեկտրական շարժիչ (շարժիչներ) ունեցող ինքնագնացների օգտագործումը 14 տարին չլրացած անձանց կողմից, արգելել դրանց շահագործումը 20կմ/ժ առավելագույն արագությունից բարձր արագությամբ, իսկ հետիոտների հետ համատեղ երթևեկության ժամանակ՝ 10 կմ/ժ արագությամբ, սահմանվել է վարչական պատասխանատվություն նախագծով առաջարկվող կանոնները խախտելու համար[6]։ |
Օգտագործման խորհուրդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ղեկի բռնակները պետք է լինեն մոտավորապես գոտկատեղից մի փոքր բարձր։
- Շարժման ժամանակ պետք է պարբերաբար փոխել ինքնագլորը հետ մղող ոտքը, որպեսզի մարմնի բեռնվածությունը հավասար բաշխվի ու մկանների վրա ծանրաբեռնբածություն չընկնի։
Ռեկորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին ամերիկացի Ջիմ Դելզերը դարձավ առաջին մարդը, ով հատեց ԱՄՆ-ը ինքնագլորով։ Նա հաղթահարեց երթուղին 35 օրվա ընթացքում[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.sportmaster.ru/media/articles/11562022/?utm_referrer=https://www.google.com/
- ↑ https://armenpress.am/hy/article/1194538
- ↑ https://news.am/arm/news/830156.html
- ↑ https://archive.yerevan.today/all/society/143874/hayastanoum-eapes-kxstacven-elektrakan-skouterneri-ogtagortsman-kanonnery
- ↑ https://www.armtimes.com/hy/article/245402
- ↑ https://www.armtimes.com/hy/article/245402
- ↑ https://cabinetdelart.com/zhizn/samokat/
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ինքնագլոր կատեգորիայում։ |