Ինտս Դալդերիս
Ինտս Դալդերիս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 10, 1971[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Յուրմալա, Լատվիական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Յազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և երաժիշտ |
Զբաղեցրած պաշտոններ | Լատվիայի Սեյմի պատգամավոր, Լատվիայի Սեյմի պատգամավոր և Մշակույթի նախարար |
Կուսակցություն | Ժողովրդական կուսակցություն և Movement For!? |
![]() |
Ինտս Դալդերիս (լատիշերեն՝ Ints Dālderis, փետրվարի 10, 1971[1], Յուրմալա, Լատվիական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն)[2], լատվիացի երաժիշտ և քաղաքական գործիչ, սկզբում՝ Լատվիայի ժողովրդական կուսակցության, ապա՝ «Նոր դարաշրջան» կուսակցության, այնուհետև՝ «Միասնության» և, վերջում՝ «Շարժում՝ հանո՛ւն»-ի անդամ[3]։ 2009 թվականի մարտի 12-ից մինչև 2010 թվականի նոյեմբերի 3-ը եղել է Լատվիայի մշակույթի նախարարը[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-1995 թվականներին սովորել է Լատվիայի Յազեպս Վիտոլսի անվան երաժշտական ակադեմիայում։ 1999-ից աշխատել է Լատվիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբում, ինչպես նաև՝ լատվիական ազգային օպերայում և Լիեպայայի սիմֆոնիկ նվագախմբում։ 2005-2006 թվականներին եղել է լատվիական ազգային օպերայի տնօրենը, միաժամանակ սկսել է դասավանդել Լատվիայի երաժշտական ակադեմիայում։ 2006-ից 2008 թվականներին եղել է մշակույթի գծով ազգային խորհրդի անդամ։ 2006-2009 թվականներին գլխավորել է Լատվիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը։
2009 թվականի մարտի 12-ին ստանձնել է Լատվիայի մշակույթի նախարարի պաշտոնը՝ ժողովրդական կուսակցության քվեով։ 2010 թվականի մարտի 19-ին, այն բանից հետո, երբ ժողովրդական կուսակցությունը հայտարարել է կառավարող կոալիցիայից իր դուրս գալու մասին, Դալդերիսն էլ հայտարարել է, որ դուրս է գալիս կուսակցությունից և մնում մշակույթի նախարար[5]։ 2010 թվականի հունիսին անդամագրվել է «Նոր դարաշրջան» կուսակցությանը[6], որի անունից խորհրդարանական մանդատ է ստացել 2010 թվականի ընտրություններում։ 2010 թվականի նոյեմբերի 3-ին հրաժեշտ է տվել նախարարի պաշտոնին, բայց հաջորդ տարում նրան չի հաջողվել սեյմ՝ խորհրդարան անցնել։
Աշխատել է որպես երկրի նախագահի խորհրդական, իսկ 2013 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Ռիգայի խորհրդի անդամ[7]։ 2014 թվականի խորհրդանական ընտրություններում ընտրվել է 12-րդ գումարման սեյմի պատգամավոր՝ «Միասնություն» կուսակցության ցուցակով[8]։ 2017 թվականին միացել է Դանիելս Պավլուտսի հիմնած Kustība Par!,(«Շարժում՝ հանո՛ւն») խմբավորմանը[9]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-28-ին։ Վերցված է 2019-05-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ինտս Դալդերիս Վիքիպահեստում |
---|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.lmic.lv/en/musicians/ints-dalderis-363
- ↑ Inese Lūsiņa (2009-03-21)։ «Ints Dālderis. Izlēmības man pietiek»։ Diena։ Վերցված է 2010-11-06
- ↑ «New Latvian political party off the ground»։ Public Broadcasting of Latvia։ օգոստոսի 28, 2017։ Վերցված է դեկտեմբերի 7, 2018։ «Five MPs who recently left the Unity party: Ilze Vinkele, Lolita Cigane, Andrejs Judins, Aleksejs Loskutovs and Ints Dalderis are among the party's ranks as their former party's fortunes have hit rock-bottom.»
- ↑ Leca Diana (հուլիսի 30, 2009)։ «Interview with Ints Dālderis, Latvian Minister of Culture»։ Cultural Diplomacy։ Վերցված է նոյեմբերի 6, 2010
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-22-ին։ Վերցված է 2019-05-18
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-01-ին։ Վերցված է 2019-05-18
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-17-ին։ Վերցված է 2019-05-18
- ↑ http://nra.lv/politika/128301-12-saeima-apstiprinata.htm
- ↑ http://www.lsm.lv/raksts/zinas/latvija/partiju-kustiba-par-vadis-pavluts-valde-ievele-ari-vinkeli-un-dalderi.a247997/
|