Ինտերնետ Էքսպլորեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ինտերնետ Էքսփլորերից)
Jump to navigation Jump to search
Ինտերնետ Էքսպլորեր
Internet Explorer 10+11 logo.svg
Տեսակ դիտարկիչ, RSS-ագրեգատոր և վկայագրված ծրագրային ապահովում
Հեղինակ Thomas Reardon
Նախագծումը՝ Մայքրոսոֆթ
Գրված է՝ C++
ՕՀ Վինդոուզ, Յունիքս և ՕԷս Տաս
Առկա է բազմալեզու
Լույս տեսավ՝ օգոստոսի 16, 1995
Պլատֆորմ X86, x86-64, ARM, PowerPC և SPARC
Զարգացման կարգավիճակ գործող
Արտոնագիր ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Հաջորդ Microsoft Edge
Սխալնելի հայտման էջ connect.microsoft.com/IE
Կայք Internet Explorer
Internet Explorer Վիքիպահեստում

Ինտերնետ Էքսպլորեր (Internet Explorer), վեբ-բրաուզեր։ Թողարկողն է հանրահայտ Մայքրոսոֆտ ընկերությունը դեռևս 1995 թվականից։ Ինտերնետ Էքսպլորեր բրաուզերը մասսայական է դառնում 1999-ից սկսած, իսկ 2002-2003 թվականներին արդեն այս բրաուզերից օգտվում էին աշխարհի ինտերնետ օգտագործողների 95 տոկոսը։ Սակայն ներկա ժամանակներս Ինտերնետ Էքսպլորեր բրաուզերից օգտվողների թիվը հետևողականորեն նվազում է, որովհետև այսօր նրա հետ մրցակցում են ոչ պակաս հայտնի բրաուզերներ՝ Մոզիլա Ֆայրֆոքսը, Գուգլ Քրոմը և այլ։

Որպեսզի Ինտերնետ Էքսպլորեր-ը ապագայում չզիջի իր դիրքերը, Մայքրոսոֆտ ընկերությունը անընդհատ փոփոխություններ է կատարում իր բրաուզերում։ Այսպես զգալիորեն իր նախորդ տարբերակներից տարբերվում է վերջերս դուրս եկած Ինտերնետ Էքսպլորեր 9-ը, որը ըստ Մայքրոսոֆտի բացի իր ժամանակակից դիզայնից, տարբերվում է նաև իր արագագործությամբ ու անվտանգության բարձր վարկանշով։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]