Ինտենցիոնալություն
Ինտենցիոնալություն (անգլ.՝ Intentionality), մտավոր ունակություն որևէ բանին անդրադառնալու կամ այն վերարտադրելու համար[1]։ Երբեմն դիտարկվում է որպես մտավոր հատկանիշ և հանդիպում է այնպիսի հոգեբանական վիճակներում, ինչպիսիք են ընկալումները, համոզմունքները կամ ցանկությունները։ Օրինակ՝ ծառի ընկալումն ունի ինտենցիոնալություն, քանի որ այն «ծառ» երևույթը ներկայացնում է ընկալողին։ Ինտենցիոնալության տեսությունների համար առանցքային է ինտենցիոնալ անգոյության խնդիրը, որի նպատակն է որոշել այն սուբյեկտների գոյաբանական կարգավիճակը, որոնք ինտենցիոնալ վիճակների օբյեկտներն են։
Ինտենցիոնալության վաղ տեսություններից մեկն առնչվում է Անսելմ Քենթերբերցու՝ Աստծո գոյության ապացույցի և նրա առաջ քաշած դրույթների հետ, որոնք տարբերակում են գիտակցության մեջ գոյություն ունեցող օբյեկտները իրականում գոյություն ունեցող օբյեկտներից[2]։ Այս գաղափարը միջնադարյան սխոլաստիկ փիլիսոփայության ավարտից հետո դուրս է մնացել քննարկումներից, սակայն վերջին շրջանում այն վերակենդանացվել է էմպիրիկ հոգեբան Ֆրանց Բրենթանոյի կողմից, իսկ հետագայում այս գաղափարն ընդունել է ժամանակակից ֆենոմենոլոգ փիլիսոփա Էդմունդ Հուսերլը։ Այսօր ինտենցիոնալությունը շարունակում է մնալ հոգեբանության և լեզվի փիլիսոփայության կարևորագույն հարցերից մեկը[3]։ Սովորաբար միմյանց հակասում են նատուրալիզմի և ֆենոմենալ ինտենցիոնալության տեսությունները։ Ըստ նատուրալիզմի՝ ինտենցիոնալությունը բխում է զուտ բնական, ֆիզիկական գործընթացներից, իսկ ըստ ֆենոմենալ ինտենցիոնալության տեսության՝ այն հիմնված է գիտակցության վրա:
Ընդհանուր ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինտենցիոնալություն հասկացությունը 19-րդ դարի ժամանակակից փիլիսոփայության մեջ կրկին ներմուծել է գերմանացի փիլիսոփա և հոգեբան Ֆրանց Բրենթանոն, որը համարվում է ակտի հոգեբանության (կոչվում է նաև ինտենցիոնալիզմ)[4] հիմնադիրը։ Այս գաղափարը ներկայացվել է նրա «Հոգեբանությունը փորձարարական տեսանկյունից» (1874 թվական) աշխատության մեջ։ Բրենթանոն ինտենցիոնալությունը նկարագրել է որպես գիտակցության ակտերի առանձնահատկություն, որով դիտարկվում են «հոգեբանական» կամ «մտավոր» երևույթները։
Ֆրանց Բրենթանոն ստեղծել է «ինտենցիոնալ անգոյություն» (անգլ.՝ intentional inexistence ) արտահայտությունը հոգեբանական երևույթների բովանդակության յուրահատուկ գոյաբանական կարգավիճակը նկարագրելու համար։ Որոշ մեկնաբանների կարծիքով՝ «in» մասնիկը «inexistence» եզրույթում պետք է ընկալել ոչ թե որպես ժխտական, այլ՝ ներգոյական մասնիկ, այսինքն՝ որպես ցուցիչ այն բանի, որ «մտադրված օբյեկտը... գոյություն ունի կամ ունի անգոյություն՝ ոչ թե արտաքին, այլ ներքին հոգեբանական վիճակի մեջ» (Ժաքեթ, 2004, էջ 102)։ Սակայն այլ հետազոտողներ ավելի զգուշավոր են մոտենում այս հարցին՝ նշելով. «Պարզ չէ, արդյոք 1874 թվականին այս արտահայտությունն ունեցե՞լ է որևէ գոյաբանական խնդիր, թե՞ ոչ» (Քրուձիմսկի և Սմիթ, 2004, էջ 205)։
Ինտենցիոնալության վերաբերյալ քննարկումներում հիմնական խնդիր այն է, որ մարդիկ հաճախ հստակ չեն բացատրում, թե ինչ նկատի ունեն վերոնշյալ եզրույթով: Ոմանք օգտագործում են այն՝ նկատի ունենալով այնպիսի բաներ, ինչպիսիք են ցանկություններ ունենալը կամ ընտրություն կատարելը (որոնք վերաբերում են տելեոլոգիային, ինչի համաձայն՝ ամեն բան ունի նպատակ): Դանիել Դեննեթը (տե՛ս ներքևում) հստակորեն կիրառում է տելեոլոգիական հասկացություններ «ինտենցիոնալ դիրքորոշում» տեսության մեջ։ Սակայն փիլիսոփաների մեծամասնությունը «ինտենցիոնալություն» եզրույթի մեջ չի տեսնում տելեոլոգիական իմաստ։ Օրինակ, աթոռի մասին միտքը կարող է վերաբերվել աթոռին՝ առանց ենթադրելու որևէ մտադրություն կամ նպատակ։ Լեզվի փիլիսոփաների համար ինտենցիոնալության իմաստը հիմնականում կապված է այն հարցի հետ, թե ինչպես են սիմվոլները իմաստ ձեռք բերում։ Այս հստակության պակասը, հնարավոր է, պայմանավորում է ներքոհիշյալ տեսակետների տարբերությունը։
Էդմունդ Հուսերլը՝ շարունակելով Բրենթանոյի ուղին, տարածել է ինտենցիոնալության հասկացությունը թե՛ մայրցամաքային, թե՛ վերլուծական փիլիսոփայության մեջ[5]։ Ի հակադրություն Բրենթանոյի տեսակետի՝ ֆրանսիացի փիլիսոփա Ժան Պոլ Սարտրը («Գոյություն և ոչնչություն») ինտենցիոնալությունը նույնացրել է գիտակցության հետ՝ նշելով, որ այդ երկուսն անբաժանելի են[6]։ Մինչդեռ գերմանացի փիլիսոփա Մարտին Հայդեգերը («Գոյություն և ժամանակ») ինտենցիոնալությունը սահմանել է որպես «խնամք» (Sorge), զգայական վիճակ, որտեղ անհատի գոյությունը, փաստականությունը և աշխարհում լինելը որոշում են նրա գոյաբանական նշանակությունը՝ ի հակադրություն պարզապես առարկայական գոյության[7]:
20-րդ դարի այլ փիլիսոփաներ, ինչպիսիք են Գիլբերտ Ռայլը և Ալֆրեդ Ջուլս Էյերը, քննադատել են Հուսերլի ինտենցիոնալության հայեցակարգը և նրա առաջարկած գիտակցության բազմաշերտ լինելու գաղափարը[8]։ Ռայլը պնդում էր, որ ընկալումը գործընթաց չէ, իսկ Այերը նշում էր, որ գիտելիքի նկարագրությունը չի նշանակում մտավոր գործընթացների նկարագրություն[9][10]։ Գիտակցությունն այնքան է կենտրոնացած արտաքին աշխարհի վրա, որ չունի սեփական բովանդակություն, հետևաբար «մաքուր գիտակցության» գաղափարը ոչինչ է[11]։ Սարտրը ևս գիտակցությունը բնութագրել է որպես «ոչինչ»[12]։
Պլատոնիստ փիլիսոփա Ռոդերիկ Չիշոլմը լեզվաբանական վերլուծության միջոցով վերակենդանացրել է Բրենթանոյի թեզը՝ առանձնացնելով դրա գոյաբանական և հոգեբանական կողմերը[13]։ Չիշոլմն իր աշխատություններում փորձել է ամբողջացնել ինտենցիոնալության վերաբերյալ սխոլաստներից սկսած առկա բոլոր չափանիշները։ Արդյունքում եկել է այն եզրահանգմանը, որ հոգեբանական երևույթները նկարագրող լեզուն տարբերվում է ոչ հոգեբանական երևույթները նկարագրող լեզվից[14]։ Չիշոլմի սահմանած ինտենցիոնալության չափանիշներից են՝ գոյության անկախությունը (կարելի է մտածել ինչ-որ բանի մասին, նույնիսկ եթե այն գոյություն չունի), ճշմարտացիության անտեսումը (միտքը կարող է ինտենցիոնալ լինել, անկախ նրանից՝ այն ճշմարիտ է, թե կեղծ) և հղման անթափանցելիություն (նախադասության իմաստը կարող է փոխվել՝ կախված նրանից, թե ինչպես է ինչ-որ բան նկարագրվում)[15]։
Ժամանակակից արհեստական բանականության և գիտակցության փիլիսոփայության մեջ ինտենցիոնալությունը հաճախ կապվում է իմաստաբանական եզրահանգման հետ՝ հանդիպելով թե՛ քննադատական, թե՛ աջակցող տեսակետների[16]։ Ջոն Սերլը «Չինական սենյակ» մտահանգման միջոցով պաշտպանել է այն գաղափարը, որ նույնիսկ եթե համակարգիչը հետևում է որոշակի կանոնների (շարահյուսություն), այն իրականում չի հասկանում դրանց իմաստը[17]։ Մյուսները ավելի հոռետես են՝ պնդելով, որ ինքնաշխատ ավտոմատների ցանցերից բխող ինտենցիոնալությունը միշտ կմնա անորոշ, քանի որ երբեք հնարավոր չի լինի համադրել մարդկային սուբյեկտիվ ինտուիտիվ փորձառությունը ինքնաշխատ մեքենայի օբյեկտիվ դիտարկման հետ[18]։
Ինտենցիոնալ անգոյության խնդիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինտենցիոնալության վերաբերյալ կենտրոնական խնդիրներից մեկը ինտենցիոնալ անգոյության հարցն է. այսինքն՝ որոշել այն էությունների գոյաբանական կարգավիճակը, որոնք ինտենցիոնալ վիճակների օբյեկտներն են։ Այս հարցը հատկապես կարևոր է իրական աշխարհում գոյություն չունեցող օբյեկտների դեպքերում, ինչպիսիք են ֆանտազիաները կամ հալյուցինացիաները[19][20]։
Օրինակ, դիցուք Մերին մտածում է Սուպերմենի մասին։ Մի կողմից, թվում է, թե այս միտքը ինտենցիոնալ է. Մերին մտածում է ինչ-որ բանի մասին։ Բայց մյուս կողմից, Սուպերմենը գոյություն չունի։ Սա նշանակում է, որ Մերին կա՛մ ոչնչի մասին չի մտածում, կա՛մ մտածում է մի բանի մասին, որը գոյություն չունի (Սուպերմենի մասին հորինվածքի առկայությունը կարևոր չէ)։ Տարբեր տեսություններ են առաջարկվել այս հակասական պատկերացումները հաշտեցնելու համար։ Այդ տեսություններն են՝ էլիմինատիվիզմը, ռելացիոնալիզմը և ադվերբիալիզմը։ Էլիմինատիվիստները հերքում են, որ նման մտավոր վիճակները հնարավոր են։ Ռելացիոնալիստները փորձում են լուծել խնդիրը՝ ինտենցիոնալ վիճակները մեկնաբանելով որպես հարաբերություններ մտածողի և օբյեկտի միջև։ Ադվերբիալիստների մոտեցմամբ մտածելը կապված չէ օբյեկտների հետ, այլ մտածելու ձևերի հետ։ Այս դեպքում կարևորը ոչ թե այն է, թե Մերին ինչի մասին է մտածում, այլ թե ինչպես է նա մտածում[21][22]։
Էլիմինատիվիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիմինատիվիստները հերքում են, որ վերը նշված օրինակը հնարավոր է: Մեզ և Մերիին կարող է թվալ, որ նա ինչ-որ բանի մասին է մտածում, բայց ըստ էլիմինատիվիստների, նա իրականում ընդհանրապես չի մտածում։ Այս տեսակետը կարող է հիմնվել սեմանտիկ էքստերնալիզմի վրա, ըստ որի՝ հասկացության կամ մտքի իմաստը որոշվում է արտաքին գործոններով[21]։ Եթե իմաստը կախված է հաջողված հղումից, ապա հղումի ձախողման դեպքում (այսինքն՝ խոսքը վերաբերում է մի բանի, որը գոյություն չունի) այդ միտքը դառնում է անիմաստ։ Այս տեսակետի հիմնական դժվարությունն այն է, որ պետք է բացատրել, թե ինչու է Մերիին թվում, որ նա ինչ-որ բանի մասին է մտածում, երբ իրականում այդ բանն առհասարակ գոյություն չունի։ Ինչպե՞ս տարբերել «միայն թվացյալ մտածելը» իրական մտածելուց[23]։
Ռելացիոնալիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռելացիոնալիզմի տեսության կողմնակիցները կարծում են, որ ինտենցիոնալ վիճակ ունենալը նշանակում է որոշակի հարաբերության մեջ գտնվել ինտենցիոնալ օբյեկտի հետ։ Սա մեծ խնդիր չի առաջացնում, երբ մտածական օբյեկտներն իրական են։ Օրինակ՝ եթե Մերին տեսնում է ծառ, ապա գոյություն ունի տեսողական հարաբերություն Մերիի (որն այս հարաբերության սուբյեկտն է) և ծառի (որն այս հարաբերության օբյեկտն է) միջև։ Ենթադրաբար, հարաբերություները պետք է գոյություն ունենան. այսինքն՝ դրա կողմերը նույնպես գոյություն ունեն[22]։ Այս սկզբունքը, սակայն, բացառում է գոյություն չունեցող երևույթների հետ հարաբերության հնարավորությունը։ Տվյալ խնդրի լուծումներից է ինտենցիոնալությունը դիտարկելիս պարզապես ժխտել այս սկզբունքը[21][24]։
Ռելացիոնալիստների ավելի տարածված լուծումն այն է, որ փորձեն գտնել գոյություն ունեցող օբյեկտ, որը կարող է փոխարինել չգոյություն ունեցող օբյեկտին։ Այսպիսի օբյեկտները երբեմն կոչվում են «փոխարինողներ» (proxies), «հետքեր» (traces) կամ «այլընտրանքային օբյեկտներ» (ersatz objects)։
Առաջարկվել է, որ այս դերը կարող են խաղալ վերացական օբյեկտները (abstract objects) կամ Պլատոնյան ձևերը (Platonic forms)։ Վերացական օբյեկտները իրականում գոյություն ունեն, բայց նրանք չեն գտնվում ժամանակի և տարածության մեջ։ Այսպիսով, երբ Մերին մտածում է Սուպերմենի մասին, նա իրականում գտնվում է մտածելու հարաբերության մեջ մի վերացական օբյեկտի կամ Պլատոնյան ձևի հետ, որը համապատասխանում է Սուպերմենին։
Մեկ այլ լուծում է վերացական օբյեկտները փոխարինել կոնկրետ մտավոր օբյեկտներով։ Այս դեպքում Մերիի մտքում գոյություն ունի Սուպերմենի համապատասխան մի մտավոր օբյեկտ, և երբ նա սկսում է մտածել Սուպերմենի մասին, նա մտնում է հարաբերության մեջ այդ մտավոր օբյեկտի հետ։
Խնդիրն այն է, որ այս լուծումները սխալ են ներկայացնում մտածելու փորձը։ Երբ Մերին մտածում է Սուպերմենի մասին, նա ոչ Պլատոնյան ձևի մասին է մտածում, ոչ էլ իր մտքում գտնվող մի օբյեկտի մասին։ Նա կարծում է, որ մտածում է իրական, ֆիզիկական կերպարի մասին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jacob, P. (2010 թ․ օգոստոսի 31). «Intentionality». Stanford Encyclopedia of Philosophy. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Chisholm, Roderick M. (1967). «Intentionality». The Encyclopedia of Philosophy. 4: 201.
- ↑ Churchland, Paul M.; Churchland, Patricia Smith (1981). «Functionalism, Qualia, and Intentionality». Philosophical Topics. 12 (1): 121–145. doi:10.5840/philtopics198112146. JSTOR 43153848.
- ↑ «Franz Brentano – Britannica.com». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Smith, David Woodruff (2006 թ․ դեկտեմբերի 4). Husserl. New York: Routledge. էջ 10. ISBN 0-415-28974-2.
- ↑ Jean-Paul Sartre (2012). Being and Nothingness. Open Road Media. ISBN 978-1453228555.
- ↑ Martin Heidegger (1967). Being and Time. John Wiley & Sons. էջ 84. ISBN 0631197702.
- ↑ Ayer, A.J. (1984). More of My Life. New York: HarperCollins. էջ 26. ISBN 0-19-281878-3.
- ↑ Locke, Don (2002). Perception: And Our Knowledge Of The External World, Volume 3. London: Routledge. էջ 28. ISBN 0-415-29562-9.
- ↑ Macdonald, Graham. «Alfred Jules Ayer». Stanford Encyclopedia of Philosophy (SEP). Metaphysics Research Lab, CSLI, Stanford University. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Siewert, Charles. «Consciousness and Intentionality». Stanford Encyclopedia of Philosophy (SEP). Metaphysics Research Lab, CSLI, Stanford University. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Franchi, Leo. «Sartre and Freedom» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Byrne, Alex. «Intentionality». Philosophy of Science: An Encyclopedia. Massachusetts Institute of Technology. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Bechtel, William (1988). Philosophy of Mind: An Overview for Cognitive Science. Hillsdale NJ: Erlbaum. էջեր 44–47. ISBN 978-0805802214.
- ↑ Horosz, William and Tad S. Clements (1986). Religion and Human Purpose: A Cross Disciplinary Approach. New York: Springer. էջ 35. ISBN 978-9024730001.
- ↑ «Might the Singularity never occur?». Singularity FAQ. Singularity Institute. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Marconi, Diego (1996). "On the Referential Competence of Some Machines", in Integration of Natural Language and Vision Processing: Theory and Grounding Representations, Volume 3, edited by Paul Mc Kevitt. New York: Springer. էջ 31. ISBN 978-9401072335.
- ↑ Atlan, H. (1991). "Ends and Means in Machine-Like Systems", in New Perspectives on Cybernetics: Self-Organization, Autonomy and Connectionism, edited by Gertrudis Van de Vijver. New York: Sringer. էջ 39. ISBN 978-9048141074.
- ↑ Brentano, Franz (1874). Psychology From an Empirical Standpoint. Routledge. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Crane, Tim (2013). «1. The Problem of Non-Existence». The Objects of Thought. Oxford: Oxford University Press. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ 21,0 21,1 21,2 Kriegel, Uriah (2007). «Intentional Inexistence and Phenomenal Intentionality». Philosophical Perspectives. 21 (1): 307–340. doi:10.1111/j.1520-8583.2007.00129.x. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ 22,0 22,1 Bourget, David (2019). «Relational Vs Adverbial Conceptions of Phenomenal Intentionality». Sensations, Thoughts, Language: Essays in honor of Brian Loar. Routledge. էջեր 137–166. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Kriegel, Uriah (2007). «Intentional Inexistence and Phenomenal Intentionality». Philosophical Perspectives. 21 (1): 307–340. doi:10.1111/j.1520-8583.2007.00129.x. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Priest, Graham (2016). «3. Objects of Thought». Towards Non-Being: The Logic and Metaphysics of Intentionality. Oxford University Press. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brentano, Franz (1874). Psychologie vom empirischen Standpunkte Leipzig, Duncker & Humblot (Psychology from an Empirical Standpoint, Routledge, 1973.
- Chisholm, Roderick M. (1967). "Intentionality" in The Encyclopedia of Philosophy. Macmillan. 978-0-02-894990-1
- Chisholm, Roderick M. (1963). "Notes on the Logic of Believing" in Philosophy and Phenomenological Research. Vol. 24: p. 195-201. Reprinted in Marras, Ausonio. Ed. (1972) Intentionality, mind, and language. 0-252-00211-3
- Chisholm, Roderick M. (1957). Perceiving: A Philosophical Study. Cornell University Press. 978-0-8014-0077-3
- Chrudzimski, Arkadiusz and Barry Smith (2004) "Brentano’s Ontology: from Conceptualism to Reism" in Jacquette (ed.) The Cambridge Companion to Brentano 0-521-00765-8
- Davidson, Donald. "Truth and Meaning". Synthese, XVII, pp. 304–23. 1967.
- Dennett, Daniel C. (1989). The Intentional Stance. The MIT Press. 978-0-262-54053-7
- Dreyfus, Georges. "Is Perception Intentional? (A Preliminary Exploration of Intentionality in Indian Philosophy)." 2006.
- Fodor, J. "The Language of Thought". Harvard University Press. 1980. 0-674-51030-5
- Husserl, Edmund (1962). Ideas: General Introduction to Pure Phenomenology. Collier Books. 978-0-415-29544-4
- Husserl, Edmund. Logical Investigations. 978-1-57392-866-3
- Jacquette, Dale (2004) "Brentano’s Concept of Intentionality" in Jacquette (ed.) The Cambridge Companion to Brentano 0-521-00765-8
- Le Morvan, Pierre (2005). "Intentionality: Transparent, Translucent, and Opaque". The Journal of Philosophical Research, 30, p. 283-302.
- Malle, B. F., Moses, L. J., & Baldwin, D. A. (Eds.) (2003). Intentions and Intentionality: Foundations of Social Cognition. The MIT Press. 978-0-262-63267-6.
- Mohanty, Jitendra Nath (1972). The Concept of Intentionality: A Critical Study. St. Louis, MO: Warren H. Green, 1972. 978-0-87527-115-6
- Padilla Gálvez, J., M. Gaffal (eds.), Intentionality and Action. De Gruyter, Berlin - Boston, 2017. 978-3-11-056028-2. [1]
- Perler, Dominik (ed.) (2001), Ancient and Medieval Theories of Internationality, Leiden, Brill. 978-9-00412-295-6
- Quine, W.V. (1960). Word and Object. The MIT Press. 978-0-262-67001-2.
- Sajama, Seppo & Kamppinen, Matti. Historical Introduction to Phenomenology. New York, NY: Croom Helm, 1987. 0-7099-4443-8
- Stich, Stephen. "Relativism, Rationality, and the Limits of Intentional Description". Pacific Philosophical Quarterly, 65, pp. 211–35. 1984.
- Williford, Kenneth. "The Intentionality of Consciousness and Consciousness of Intentionality. In G. Forrai and G. Kampis, eds., Intentionality: Past and Future. Amsterdam: Rodopi, pp. 143–156. 2005. 90-420-1817-8
- 20-րդ դարի փիլիսոփայություն
- Գիտակցության փիլիսոփայություն
- Գիտակցություն
- Գիտության պատմություն
- Գիտության փիլիսոփայություն
- Գոյաբանություն
- Գործողություն (փիլիսոփայություն)
- Իմացաբանական տեսություններ
- Իմացաբանության հասկացություններ
- Իմացաբանություն
- Իմացություն
- Ինքնություն
- Լատիներեն բառեր և արտահայտություններ
- Լեզվափիլիսոփայություն
- Հասկացություններ
- Հոգեբանական հասկացություններ
- Հոգեբանության պատմություն
- Հոգելեզվաբանություն
- Մետաֆիզիկա
- Մետաֆիզիկական տեսություններ
- Մետաֆիզիկայի հասկացություններ
- Միտք
- Մտքերի պատմություն
- Մտքի մետաֆիզիկա
- Նեյրոգիտություն
- Ուսուցում
- Փիլիսոփայական խնդիրներ
- Փիլիսոփայական հասկացություններ
- Փիլիսոփայական տեսություններ
- Փիլիսոփայական տերմինաբանություն
- Փիլիսոփայության պատմություն
- Փիլիսոփայություն
- Ֆենոմենոլոգիա