Ինտեգրա-դիֆերենցիալ հավասարումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինտեգրա-դիֆերենցիալ հավասարումներ, որոնցում որոնելի ֆունկցիայի նկատմամբ կատարվում են ինտեգրման և դիֆերենցման գործողություններ։ Գծային՝ ինտեգրա-դիֆերենցիալ հավասարումների օրինակ է

հավասարումը, որտեղ , , և ֆունկցիաները տրված են և անընդհատ, իսկ որոնելի ֆունկցիա է։ Որոշ պայմանների դեպքում ինտեգրա-դիֆերենցիալ հավասարումները կարելի է լուծել հաջորդական մոտավորությունների եղանակով, իսկ երբեմն էլ նրա լուծումը բերել ինտեգրալ հավասարման կամ դիֆերենցիալ հավասարման լուծման։ Ինտեգրա-դիֆերենցիալ հավասարումներն ունեն լայն և կարևոր կիրառություններ բնագիտության ամենատարբեր բնագավառներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 350