Ինվերտոր (այլ կիրառումներ)
Արտաքին տեսք
Ինվերտոր ( լատիներեն՝ inverto — փոխում եմ),
- ռադիոտեխնիկայում, էլեկտրական շղթա կամ էլեկտրոնային սարք, որի ելքում էլեկտրական ազդանշանների ամպլիտուդի փոփոխությունները, բևեռայնությունը կամ փուլը հակառակ են մուտքի համապատասխան մեծությունների համեմատությամբ։ Փուլային ինվերտորն օգտագործվում է հավասար ամպլիտուդի, բայց հակառակ փուլի երկու ազդանշան ստանալու համար։
- Ինվերտոր, հաշվողական տեխնիկայում, թվանշանային հաշվողական մեքենայի սարք, որն իրականացնում Է բացասման տրամաբանական գործողությունը։
- Ինվերտոր, թվային տեխնիկայում տրամաբանական տարր, որը կատարում է տրամաբանական ժխտման գործողություն
- Ինվերտոր, էլեկտրոնիկայում էլեկտրոնային ուժեղացուցիչ, որը «շրջում է» ազդանշանը (ելքային ազդանշանի փուլը տեղաշարժում է 180°-ով մուտքայինի համեմատ):
- Ինվերտոր (էլեկտրատեխնիկա), էլեկտրատեխնիկայում սարք՝ հաստատուն հոսանքը փոփոխական հոսանքի փոխակերպելու կամ փոփոխական հոսանքի հաճախականությունը փոխելու սարք, նաև էներգիան հաստատուն հոսանքի ցանցից փոփոխական հոսանքի ցանց հաղորդող սարք:
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 350)։ |
| Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |