Ինվերնեսի պաշարում (1649)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինվերնեսի պաշարում
Թվական22 փետրվարի, 1649 թվական
Մասն էԵրեք թագավորությունների պատերազմ (Շոտլանդական քաղաքացիական պատերազմ)
ՎայրԻնվերնես, Շոտլանդիա
ԱրդյունքՌոյլիստների հաղթանակ
Հակառակորդներ
Ռոյալիստներ
  • Կլան Ֆրեյզեր
  • Կլան Մունրո
  • Կլան Մաքքենզի
  • Կլան Ուրգուհարթ
Դաշնակիցներ
Հրամանատարներ
Գնդապետ Հաֆ Ֆրեյզեր
Ջոն Մունրո
Թոմաս Մաքքենզի
Սըր Թոմաս Ուրգուհարթ
Նյուարքի լորդ Դեյվիդ Լեսլի
Կողմերի ուժեր
Հայտնի չէՀայտնի չէ
Ռազմական կորուստներ
ԱնհայտԱնհայտ

Ինվերնեսի պաշարում, 17-րդ դարի Շոտլանդական քաղաքացիական պատերազմի մաս, որը տեղի է ունեցել 1649 թվականին․ այն իր հերթին Երեք թագավորությունների պատերազմի մասն էր[1]։

1649 թվականի փետրվարի 5-ին իր հոր մահապատժից հետո Չարլզ II-ը հռչակվել էր թագավոր։ Որոշվել էր, որ Չարլզը և իր աքսորված դաշնակիցները պետք է նորից փորձեն վերականգնել թագավորությունը՝ թագավորական բանակի առաջնորդ, Մոնտրոզի 1-ին մարքիզ Ջեյմս Գրահամի կողմից առաջնորդվելով։ Սրան ի պատասխան, Շոտլանդիայի հյուսիսում գեներալ Հաֆ Ֆրեյզերի ղեկավարությամբ տեղի է ունեցել ապստամբություն, որին միացել էին Ջոն Մունրոն Լամլերից, Թոմաս Մաքքենզին Փլասքարդինից և սըր Թոմաս Ուրգուհարթը Քրոմարթիից։ Փետրվարի 22-ին նրանք մտել են Ինվերնես, որտեղ նախ հեռացրել են Ինվերնես ամրոցի կայազորը, հետո քանդել պարիսպներն ու ամրությունները։ Փետրվարի 26-ին ռազմական խորհուրդ է անցկացվել։ Այստեղ նրանք հստակեցրել են գործողությունների որոշակի շրջանակ, որով Շոտլանդիայի հյուսիսային վեց կոմսությունների մաքսերն ու հարկերը վերցրել են իրենց ձեռքը։ Շուտով Նյուարքի լորդ, գեներալ Դեյվիդ Լեսլին ուղարկվել է հյուսիս՝ նրանց վրա հարձակվելու համար։ Դաշնակիցները շուտով հետ են նահանջել Ինվերնեսից դեպի Ռոսշայր։ Լեսլին կայազոր է տեղադրել Չանոնրի օֆ Ռոս ամրոցում, և անձնատուր լինելու ժամկետներ են սահմանվել նրա և բոլոր դաշնակիցների միջև, բացի Մաքենզիներից։ Հենց որ Լեսլին մեկնել է հարավ, Մաքենզիները հարձակվել ու վերանվաճել են Չանոնրի օֆ Ռոս ամրոցը։

Մոնտրոզի 1-ին մարքիզ Ջեյմս Գրահամը հասել է Ռոս-շայր 1650 թվականին՝ ակնկալելով այն կլանների աջակցությունը, որոնք ապստամբել էին 1649 թվականին։ Սակայն մինչ այդ նրանցից շատերը փոխել էին իրենց դիրքորոշումը և Քարբիսդեյլի ճակատամարտում դեմ են դուրս եկել նրան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Inverness Castle | Highlands | Castles, Forts and Battles». www.castlesfortsbattles.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mackenzie, Alexander. (1896). History of the Frasers of Lovat, with genealogies of the principal families of the name: to which is added those of Dunballoch and Phopachy. Inverness: A. & W. Mackenzie. pp. 186–187.