Jump to content

Ինջի Աֆլաթուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինջի Աֆլաթուն
Ծնվել էապրիլի 16, 1924(1924-04-16)
ԾննդավայրՇոբրա, Կահիրե, Եգիպտոս[1]
Վախճանվել էապրիլի 17, 1989(1989-04-17) (65 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս[2]
Քաղաքացիություն Եգիպտոս
ԿրթությունԿահիրեի համալսարան[3]
Մասնագիտություննկարչուհի, կանանց իրավունքների պաշտպան և ակտիվիստ
Ոճսյուրռեալիզմ[2]
Թեմաներգեղանկարչություն[2][3] և քաղաքական ակտիվություն[2]
Ներշնչվել էKamel El-Telmissany?[2], Սիկեյրոս[4] և Margo Veillon?[4]
ԿուսակցությունEgyptian Communist Party?[2]
ՀայրHassan Chaker Efflatoun?[2][5]
 Inji Aflatoun Վիքիպահեստում

Ինջի Աֆլաթուն (արաբ․՝ إنجي أفلاطون‎‎, ապրիլի 16, 1924(1924-04-16), Շոբրա, Կահիրե, Եգիպտոս[1] - ապրիլի 17, 1989(1989-04-17), Կահիրե, Եգիպտոս[2][6]), եգիպտացի նկարչուհի և կանանց շարժման ակտիվիստ։ «1940-ականների վերջին և 1950-ականների մարքսիստական-առաջադիմական-ազգայնական -ֆեմինիստական շարժման առաջատար ներկայացուցիչը»[7], ինչպես նաև «եգիպտական ժամանակակից արվեստի առաջամարտիկը»[8] և «եգիպտական ամենակարևոր նկարիչներից մեկը»[9]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆլաթունը ծնվել է Կահիրեում 1924 թվականին ավանդական մահմեդական ընտանիքում, որը նա նկարագրել է որպես «կիսաֆեոդալական և բուրժուական»[10]։ Նրա հայրը եղել է հողատեր[11] և միջատաբան[12], իսկ մայրը սովորել էրՖրանսիայում նորաձևության դիզայնի ոլորտում և աշխատել Եգիպտոսի Կարմիր մահիկի ընկերության կանանց հանձնաժողովում[13]։

Ինջին մարքսիզմի հետ ծանոթացել է Կահիրեի ֆրանսիական լիցեյում։ Նրա արվեստի ուսուցիչը՝ Քամել էլ-Թելմիսանին, նրան ծանոթացրել է եգիպտացի գյուղացիների կյանքին և պայքարին[14]: Էլ-Թելմիսանին «Groupe d'Art et Liberdade» սյուրռեալիստական շարժման հիմնադիրներից էր, որն ազդել է Աֆլաթունի՝ որպես նկարչուհի[15] զարգացման վրա։

1942 թվականին միացել է կոմունիստական երիտասարդական «Իսկրա» խմբին։ Կահիրեի Ֆուադ I համալսարանն ավարտելուց հետո 1945 թվականից, Լատիֆա ալ-Զայաթի հետ եղել է Համալսարանների և ինստիտուտների Երիտասարդ կանանց միության հիմնադիր անդամ (Rabitat Fatayat in jami'a wa al ma'ahid). Նույն թվականին ներկայացրել է կազմակերպությունը Փարիզում կայացած Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի առաջին համաժողովում։

Աֆլաթունը 1948 թվականին գրել է «Ութսուն միլիոն կանայք մեզ հետ» ( Thamanun milyun imraa ma'ana ), իսկ 1949 թվականին «Մենք՝ Եգիպտոսի կանայք» ( Nahnu al-nisa al-misriyyat ) աշխատությունները[16]։ Այս հանրաճանաչ քաղաքական գործերը կապել են դասակարգային, սեռային և իմպերիալիստական ճնշումը: 1949 թվականին հիմնել է Եգիպտոսի խաղաղության խորհրդի առաջին կոնգրեսը և 1950 թվականին միացել է Խաղաղության ընկերներ շարժմանը (Harakat ansar al salam

Ձերբակալվել և գաղտնի բանտարկվել է 1959 թվականին Նասերի կառավարության կողմից կոմունիստների դեմ բռնաճնշումների ժամանակ[17]։ 1963 թվականին նրա ազատ արձակումից հետո Եգիպտոսի կոմունիստական կուսակցությունը լուծարվել է, և նկարչուհին սկսել է իր ժամանակի մեծ մասը նվիրել նկարչությանը: Ավելի ուշ հայտարարել է. «Նասերը, թեև ինձ բանտ նետեց, բայց նա հայրենասեր մարդ է»։

Նկարչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցում Աֆլաթունը սիրել է նկարել, իսկ ծնողները խրախուսել են նրա տաղանդը։ Մասնավոր դաստիարակ Քամել էլ-Թելմիսանին[18] նրան ծանոթացրել է սյուրռեալիստական և կուբիստական գեղագիտության հետ, որն ազդել է այդ ժամանակաշրջանի նրա նկարների վրա։ Դադարել է նկարել 1946-1948 թվականներին՝ հավատալով, որ այն, ինչ նկարել է, այլևս չի համապատասխանում իր զգացմունքներին։

Նրա հետաքրքրությունը վերականգնվել է Լուքսոր, Նուբիա և եգիպտական օազիսներ այցելելուց հետո: Այս ճամփորդությունների ընթացքում հնարավորություն է ունեցել «նկարել տղամարդկանց և կանանց աշխատանքի ժամանակ»: Մեկ տարի սովորել է եգիպտական ծագումով շվեյցարացի նկարչուհի Մարգո Վեյլոնի մոտ[19]։ Այս ընթացքում առանձին ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեում և Ալեքսանդրիայում, 1952 թվականին Վենետիկի բիենալեում և 1956 թվականին Սան Պաուլոյի արվեստի բիենալեում (այդ ժամանակ ընկերացել է նաև մեքսիկացի որմնանկարիչ Դեյվիդ Ալֆարո Սիկեյրոսի հետ):

Ազատազրկման ընթացքում կարողացել է շարունակել նկարել։ Նրա վաղ շրջանի բանտային նկարները հիմնականում դիմանկարներ են, իսկ ավելի ուշ նկարները՝ բնանկարներ։ Ազատագրմանը հաջորդող տարիներին ցուցահանդեսներ է ունեցել 1967 թվականին Հռոմում և Փարիզում, 1970 թվականին՝ Դրեզդենում, Արևելյան Բեռլինում, Վարշավայում և Մոսկվայում, 1974 թվականին՝ Սոֆիայում, 1975 թվականին՝ Պրահայում, 1979 թվականին՝ Նյու Դելիում։ Նրա նկարները լցված են «հարուստ գույնի վառ վրձնահարվածներով», որոնք հիշեցնում են որոշ դիտորդների Վան Գոգին կամ Բոնարին: Նրա գործերի մի հավաքածուն ցուցադրվում է Կահիրեի Ամիր Թազա պալատում, իսկ մյուսը` Շարժայի Բարջել արվեստի հիմնադրամում[20]:

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ապրիլի 16-ին Աֆլաթունի ծննդյան 95-ամյակը նշվել է Google Doodle- ով[21]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://arttalks.com/artist/injy-eflatou/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 https://www.nytimes.com/2021/04/29/obituaries/inji-efflatoun-overlooked.html
  3. 3,0 3,1 https://www.mideastart.com/blog/quarantinefiles/injiefflatoun
  4. 4,0 4,1 https://artiana.com/Artist/Inji-Efflatoun
  5. https://groundimpressions.home.blog/2020/04/15/inji-efflatoun-the-great-egyptian-painter-activist-and-feminist-1924-1989/
  6. Radwan, Nadia. «Inji Efflatoun». Mathaf Encyclopedia. Mathaf: Arab Museum of Modern Art. Արխիվացված է օրիգինալից 2021-01-27-ին. Վերցված է 2017-06-12-ին.
  7. Daly, M. W. (1998). The Cambridge history of Egypt. Cambridge University Press. էջ 330. ISBN 978-0-521-47211-1.
  8. Mattar, Philip (2004). Encyclopedia of the Modern Middle East & North Africa: D-K. Macmillan Reference USA. էջ 762. ISBN 978-0-02-865771-4.
  9. «Permanent art exhibition of activist Inji Aflatoun opens at Amir Taz Palace». Ahram Online. 2011-08-16. Արխիվացված է օրիգինալից 2021-09-22-ին. Վերցված է 2021-02-15-ին.
  10. LaDuke, Betty (1992). «Inji Efflatoun: Art, Feminism, and Politics in Egypt». Art Education. 45 (2): 33–41. ISSN 0004-3125.
  11. Smith, Bonnie G. (2000). Global feminisms since 1945. Psychology Press. էջ 25. ISBN 978-0-415-18491-5.
  12. LaDuke, Betty (1989). «Egyptian Painter Inji Efflatoun: The Merging of Art, Feminism, and Politics». National Women's Studies Association Journal. 1 (3): 474–493. ISSN 1040-0656.
  13. Goldschmidt, Arthur (2000). Biographical dictionary of modern Egypt. Lynne Rienner Publishers. էջ 17. ISBN 978-1-55587-229-8.
  14. Zuhur, Sherifa (1998). Images of enchantment: visual and performing arts of the Middle East. American University in Cairo Press. էջ 167. ISBN 978-977-424-467-4.
  15. «Egyptian Surrealism». Broomberg & Chanarin (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-08-15-ին. Վերցված է 2019-08-15-ին.
  16. Badran, Margot; Cooke, Miriam (2004). Opening the gates: an anthology of Arab feminist writing. Indiana University Press. ISBN 978-0-253-34441-0.
  17. Nelson, Cynthia (1996). Doria Shafik, Egyptian feminist: a woman apart. American University in Cairo Press. էջ 292. ISBN 978-977-424-413-1.
  18. Stuhe-Romerein, Helen (2011-08-24). «Egypt's Museums: Amir Taz Palace relates story of artist and activist Inji Aflatoun». Almasry Alyoum. Արխիվացված է օրիգինալից 2011-09-20-ին. Վերցված է 2011-08-24-ին.
  19. Ryan, Niger (2003-06-11). «Obituary:Margo Veillon (1907–2003)». Al-Ahram Weekly. Արխիվացված է օրիգինալից 2011-04-04-ին.
  20. «Inji Efflatoun». Barjeel Art Foundation (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-05-23-ին. Վերցված է 2019-08-15-ին.
  21. «Inji Aflatoun's 95th Birthday». Google. 2019-04-16. Արխիվացված է օրիգինալից 2021-03-08-ին. Վերցված է 2021-02-15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինջի Աֆլաթուն» հոդվածին։