Ինչպես իմանալ…
Ինչպես իմանալ… անգլ.՝ How Do You Know | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն և հումորային դրամա |
Թվական | 2010 և հունվարի 20, 2011[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեյմս Լ․ Բրուքս |
Պրոդյուսեր | Ջեյմս Լ․ Բրուքս |
Սցենարի հեղինակ | Ջեյմս Լ․ Բրուքս |
Դերակատարներ | Ռիզ Ուիզերսփուն[2], Փոլ Ռադ[2], Օուեն Ուիլսոն[2], Ջեք Նիքոլսոն[2], Լեննի Վենիտո, Մոլլի Փրայս[2], Շելլի Քոն[2], Դին Նորիս, Թոնի Շալհուբ[2], Էնդրյու Ուիլսոն[2], Դոմենիկ Լոմբարդոցցի[2], Ջոն Թորմի[2], Քեթրին Հան[2], Մարկ Լինն-Բեյքեր[2], Թարա Սաբկոֆ[2], Բիլ ՄակՔիննի[2] և Թեյոնա Փերիս[2] |
Օպերատոր | Յակուշ Կամինսկի |
Երաժշտություն | Հանս Ցիմեր |
Մոնտաժ | Ռիչարդ Մարքս |
Պատմվածքի վայր | Վաշինգտոն |
Կինոընկերություն | Gracie Films |
Տևողություն | 116 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Ինչպես իմանալ…» (անգլ.՝ How Do You Know?), ռեժիսոր Ջեյմս Բրուքսի՝ 2010 թվականի ամերիկյան կատակերգությունը կյանքի ուղեկցի դժվարին ընտրության մասին։ Գլխավոր դերերում՝ Ռիզ Ուիզերսփուն և Փոլ Ռադ։ Ջեյմս Բրուքսի ռեժիսորական վերջին աշխատանքը և Ջեք Նիկոլսոնի վերջին դերը կինոյում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիզան ընտանեկան կյանքի ծրագրեր չի կառուցում։ Նա մարզուհի է և ցանկանում է խաղալ ԱՄՆի սոֆտբոլի հավաքականում։ Ամեն ինչ փոխվում է, երբ Լիզային հեռացնում են թիմից, և նա հանդիպում է միանգամից երկու տղամարդու՝ Մեթիին և Ջորջին։ Մեթին պրոֆեսիոնալ մարզիկ է, բեյսբոլիստ և իրական «փլեյբոյ»։ Դժբախտաբար, ազնիվ Ջորջին հեռացրել են պաշտոնի չարաշահման կասկածանքով, նրան թողել է հարսնացուն և հոր հետ լարված հարաբերություններ ունի։ Լիզան պետք է ընտրի՝ ո՞ւմ հետ է պատրաստ կապել իր կյանքը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռիզ Ուիզերսփուն՝ Լիզա
- Օուեն Ուիլսոն՝ Մեթի
- Փոլ Ռադ՝ Ջորջ
- Ջեք Նիկոլսոն՝ Չարլզ
- Քեթրին Հան՝ Էնի
- Մարկ Լին–Բեյքեր՝ Ռոն
- Լենի Վենիտո՝ Էլ
- Մոլի Փրայս՝ Սելի
- Ուիլ Բլեգրոուվ՝ Մեթի զուգընկերը թիմում
Քասթինգ և նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է Ջեյմս Բրուքսի սցենարի հիման վրա, ով հանդես է եկել նաև որպես ռեժիսոր և համահեղինակ։ Ենթադրվում էր, որ Չարլզի դերը կկատարի Բիլ Մյուրեյը, սակայն նա հրաժարվել է այդ դերից, և այն հանձնել են Ջեք Նիկոլսոնին։ Ֆիլմի ստեղծման մեջ մասնակցություն են ունեցել Columbia Pictures, Gracie Films և Road Rebel կինոընկերությունները։ Ֆիլմի նկարահանումները տևել են 2009 թվականի մարտի 1-ից հոկտեմբերի 23-ը, ընթացել են Ֆիլադելֆիայում, Փենսիլվանիայում և Վաշինգտոնում։ Ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմել է 120 միլիոն դոլլար, որից 8 միլիոնը կազմել է Օուեն Ուիլսոնի հոնորարը[3]։
ԱՄՆ-ում ֆիլմի առաջնախաղը կայացել է 2010 թվականի դեկտեմբերի 13-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ինչպես իմանալ…»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ֆիլմի ամերիկյան կայքը
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010 ֆիլմեր
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Columbia Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում