Ինչու Հայաստանը պետք է անկախ լինի. Հայաստանի դերն այս պատերազմում
Ինչու Հայաստանը պետք է անկախ լինի. Հայաստանի դերն այս պատերազմում անգլ.՝ Why Armenia should be free: Armenia’s role in the present war | |
---|---|
Հեղինակ | Գարեգին Փաստրմաճյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Թեմա | Հայոց ցեղասպանություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Էջեր | 111 և 46 |
Հրատարակման վայր | Բոստոն |
Հրատարակիչ | Hayrenik Publishing Company |
Հրատարակման տարեթիվ | 1918 |
OCLC | 462176584 |
Թվային տարբերակ | archive.org կայքում (անգլ.)] |
Ինչու Հայաստանը պետք է անկախ լինի. Հայաստանի դերն այս պատերազմում (անգլ.՝ Why Armenia should be free: Armenia’s role in the present war), Արամայիսի 1916 թվականին Ժնևում հրատարակված գիրքն է։
Գրքի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքի հրատարակությունը մեծապես պայմանավորված էր Փարիզի Խաղաղության առաջիկա վեհաժողովից առաջ ամերիկյան հանրությանը պատերազմի ընթացքում հայ ժողովրդի դերի, նրա կրած կորուստների, զանգվածային տեղահանությունների ու կոտորածների մասին իրազեկելու և ներկայացնելու անհրաժեշտությամբ։ Ցույց են տրվում և փաստարկվում բոլոր այն հիմնական կռվանները, որոնք ապացուցում են Արևմտյան Հայաստանի՝ Օսմանյան կայսրությունից անկախ լինելու անհրաժեշտությունը։ Աշխատանքը կազմված է ներածությունից, թարգմանչի առաջաբանից, վեց գլխից և ամփոփումից[1]։
Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարեգին Փաստրմաճյանը (Արմեն Գարո) (1872-1923) դաշնակցական նշանավոր գործիչ էր, 1896 թվականին Բանկ Օտոմանի գրավումը կազմակերպողներից մեկը։ Երիտթուրքական հեղաշրջումից հետո Oսմանյան պառլամենտում Էրզրումից երեսփոխան էր։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է ինքնապաշտպանական մարտերին։ Հայաստանի առաջին հանրապետության դեսպանը ԱՄՆ-ում։ 1918 թվականի դեկտեմբերին Միացյալ նահանգներում հրատարակում է «Ինչու Հայաստանը պետք է անկախ լինի. Հայաստանի դերն այս պատերազմում» գրքույկը։
Քաղվածքներ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուրք սպայի օրագրում կարդում ենք հետևյալ տողերը. «Մեզ հարցրին, թե ինչու ենք սպանում հայերին։ Ինձ համար պատճառը բավական պարզ էր։ Եթե հայերը չկռվեին մեր դեմ, մենք վաղուց հասած կլինեինք Թիֆլիս և Բաքու։ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ G.Pasdermadjian, Why Armenia should be free: Armenia’s role in the present war, Boston: Hayrenik Publishing Company, 1918, 45 p.