Ինոկուլյացիա
Ինոկուլյացիա (պատվաստում), ախտածին հարուցիչի, այլ միկրոօրգանիզմների կամ վիրուսի ներդրման գործողությունն է մարդու կամ այլ օրգանիզմի մեջ: Սա տարբեր վարակիչ հիվանդությունների դեմ իմունիտետի հարուցման արհեստական մեթոդ է: Ինոկուլյացիա տերմինը օգտագործվել է նաև ավելի ընդհանուր իմաստով՝ նկատի ունենալով միկրոբների միտումնավոր տեղադրումը ցանկացած աճեցման միջավայրում, ինչպես օրինակ՝ Պետրիի թասում, կամ սննդամթերքի բաղադրիչներոում, ինչպես օրինակ յոգուրտ՝ որպես կուլտիվացված սննդամթերք և գարեջրի ու գինու, ֆերմենտացված ըմպելիքներ պատրաստելու նպատակով: Այս հոդվածը հիմնականում վարակի դեմ իմունիտետ ստեղծելու նպատակով ինոկուլյացիայի օգտագործման մասին է: Ինոկուլյացիան օգտագործվել է բնական ծաղիկ հիվանդության դեմ պայքարում ինչպես նաև այլ վարակիչ հիվանդությունների տարածվածությունը զգալիորեն նվազեցնելու համար՝, ինչպիսին է պոլիոմիելիտը: Թեև «ինոկուլյացիա», «վակցինացիա» և «իմունիզացիա» տերմինները հաճախ օգտագործվել են նույնապես, այնուամենայնիվ կան կարևոր տարբերություններ: Ինոկուլյացիան ախտածնի կամ միկրոբի ներդրման գործողությունն է մարդու կամ այլ ռեցիպիենտի օրգանիզմում, վակցինացիան հատկապես վակցինայի ներմուծման կամ տրամադրման գործողությունն է, իսկ իմունիզացիան հիվանդության հանդեպ դիմակայունության ձևավորումն է, որը առաջացել է վակցինայի կամ բնական վարակի նկատմամբ իմունային համակարգի արձագանքի արդյունքում:
Տերմինաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1800-ականների սկիզբը ինոկուլյացիան վերաբերել է միայն վարիոլյացիային (լատիներեն variola = ծաղիկ բառից), որը բնական ծաղիկ հիվանդության պատվաստանյութի նախորդն է եղել[1]: Բնական ծաղիկ հիվանդության վակցինան, որը 1796 թվականին ներդրել է Էդվարդ Ջենները, կոչվել է կովի ծաղկի ինոկուլյացիա կամ վակցինային ինոկուլյացիա (լատիներեն՝ vacca «կով» բառից): Ծաղկի ինոկուլյացիան շարունակել են անվանել վարիոլյացիա, մինչդեռ կովի ծաղկի ինոկուլյացիան կոչվել է վակցինացիա (Ջենների «կովի ծաղիկ» տերմինից լատիներեն՝ variolae vaccinae): Լուի Պաստյորը 1861 թվականին առաջարկել է ընդլայնել «վակցինա» և «վակցինացիա» տերմինները՝ նոր մշակվող պաշտպանական ընթացակարգերը ներառելու նպատակով: Իմունիզացիան օգտագործվել է վակցինաների, ինչպես նաև հակաթույնի համատեքստում, որը պարունակում է նախապես ձևավորված հակամարմիններ, օրինակ՝ դիֆթերիայի կամ փայտացման էկզոտոքսինների դեմ[2]: Ոչ մասնագիտական կիրառման մեջ ինոկուլյացիան այժմ քիչ թե շատ հոմանիշ է պաշտպանական ներարկումներին և իմունիզացիայի այլ մեթոդներին:
Ինոկուլյացիան ունի նաև հատուկ իմաստ in vitro (ոչ կենդանի օրգանիզմում) իրականացվող պրոցեդուրաների համար: Սրանք ենթադրում են միկրոօրգանիզմների փոխանցումը լաբորատոր սարքավորումների մեջ և հակառակը, ինչպիսիք են հետազոտական ու ախտորոշիչ լաբորատորիաներում փորձանոթները և Պետրիի թասերը, ինչպես նաև կոմերցիոն կիրառություններում, ինչպիսիք են գարեջրագործությունը, թխումը, գինեգործությունը և հակաբիոտիկների արտադրությունը: Օրինակ՝ կապույտ պանիրը պատրաստվել է այն Penicillium roqueforti բորբոսասնկով և հաճախ որոշակի բակտերիաներով ինոկուլյացնելու միջոցով[3]:
Միջատների դեպքում վիրուսները կարող են ներարկվել մարմնի որոշակի հատված՝ դրանց վարակիչ լինելը փորձարկելու համար: Ներկրծքային ինոկուլյացիան պատվաստման տարատեսակ է, որը հիմնականում օգտագործվել է մոծակների նկատմամբ[4]:
Բառի ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ինոկուլացնել» (պատվաստել) տերմինը բժշկական անգլերենի մեջ մուտք է գործել այգեգործական ասպարեզից, որը նշանակել է բույսի բողբոջը պատվաստել մեկ այլ բույսի վրա: Այն ծագել է լատիներեն in- «մեջ» + oculus «աչք» (և փոխաբերաբար՝ «բողբոջ»)[5] բառերից: («Innocuous» անվնաս տերմինը կապ չունի սրա հետ, քանի որ ծագել է լատիներեն in- «ոչ» + nocuus «վնասակար» բառերից):
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինոկուլյացիան սկսել է կիրառվել որպես ծաղիկ հիվանդության կանխարգելման մեթոդ՝ մեկ անձիբշտիկներից նյութը միտումնավոր մեկ այլ անձի մաշկի մեջ ներարկելու միջոցով: Ծաղկի փոխանցման բնական ուղին եղել է օդակաթիլային ճանապարհը՝ ներթափանցելով բերանի, քթի կամ շնչառական ուղու տարբեր հատվածների լորձաթաղանթներ, նախքան ավշային համակարգի միջոցով ամբողջ օրգանիզմովտարածվելը, ինչը հաճախ հանգեցրել է ծանր հիվանդության:
Ի հակադրություն վերը նշվածի՝ ներմաշկային ներարկումով վարակումը, սովորաբար, հանգեցրել է ավելի թեթև, տեղայնացված վարակի, բայց, ի վերջո, իմունիտետ է հարուցել վիրուսի նկատմամբ: Ծաղիկ հիիվանդության կանխարգելման այս առաջին մեթոդը՝ ծաղկի ինոկուլյացիան, այժմ հայտնի է նաև որպես վարիոլյացիա: Ինոկուլյացիան ունի հնագույն ծագում: Կիրառման տեխնիկան հայտնի է եղել Հնդկաստանում, Աֆրիկայում և Չինաստանում[6]:
Չինաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստանում բնական ծաղկի դեմ ինոկուլյացիայի կիրառման ամենավաղ ակնարկները եղել են 10-րդ դարում[7]: Սուն դինաստիայի (960-1279 թվականներ) Չինաստանի կանցլեր Վան Դանը (957-1017 թվականներ) կորցրել է իր ավագ որդուն բնական ծաղկից և փորձել է միջոց գտնել ընտանիքի մյուս անդամներին հիվանդությունից զերծ պահելու համար, որի նպատակով հրավիրել է բժիշկների, իմաստունների և կախարդների կայսրության ողջ տարածքից՝ հավաքվելու մայրաքաղաք Կայֆինում և կիսվելու հիվանդների բուժման վերաբերյալ գաղափարներով, մինչև որ Էմեյշան լեռից "մի աստվածային մարդ" իրականացրել է ինոկուլյացիան: Այնուամենայնիվ, չինագետ Ջոզեֆ Նիդհեմը նշել է, որ այս տեղեկատվությունը տրամադրել է Zhongdou xinfa-ն (種痘心法), որը 1808 թվականին գրել է Ջու Իլյանը՝ ենթադրյալ իրադարձություններից դարեր անց[7]:
Չինաստանում ծաղկի ինոկուլյացիայի առաջին արժանահավատ հիշատակումն արվել է Վան Ցուանի (1499-1582 թվականներ) 1549 թվականի «Դոուժեն Սինֆա» (痘疹心法) աշխատությունում, որտեղ նշվել է, որ որոշ կանանց շրջանում ընթացակարգի ժամանակ անսպասելիորեն դաշտան է սկսվել, այնուամենայնիվ նրա տեքստում ինոկուլյացիայի տեխնիկայի վերաբերյալ մանրամասներ չեն տրվել: Ինոկուլյացիան առաջին անգամ վառ նկարագրել է Յու Չանգը 1643 թվականին հրատարակված իր «Յույի ցաո» (寓意草) կամ «Նշումներ իմ դատողությունների մասին» գրքում: Հաղորդվել է, որ ինոկուլյացիան Չինաստանում լայնորեն չի կիրառվել մինչև Մին դինաստիայի (1368-1644 թվականներ) Լոնգցին կայսրի կառավարումը (1567-1572 թվականներ), ինչպես գրել է Յու Տյանչին իր 1727 թվականի «Շադոու Ցիցզե» (痧痘集解) աշխատության մեջ, որը նա պնդել է, թե հիմնված է եղել Վան Չժանժենի 1579 թվականի «Դոուժեն Ցինջին Լու» (痘疹金鏡錄) աշխատության վրա[8]:
Այս հաշվետվություններից հայտնի է դարձել, որ չինացիներն արգելել են այն հիվանդների ծաղկի հարուցչի օգտագործումը այն հիվանդներից, որոնք ունեցել են Variola major հիվանդությունը իր ծաղկման փուլում (ինչը համարվել է չափազանց վտանգավոր): Դրա փոխարեն նրանք օգտագործել են միջնորդանյութ՝ բամբակյա խծուծ, որը մտցվել է արդեն ինոկուլյացիայի ենթարկված և ընդամենը մի քանի քերծվածք ունեցող անձի քթի մեջ, այսինքն՝ Variola minor[8]: Սա կոչվել է «ծիլեր պատվաստել»՝ հիվանդությունը փոխպատվաստելու գաղափար, որը նմանակել է ծլարձակման մեջ գտնվող լոբու ծիլերի վերաբերյալ նրանց պատկերացմանը: Նիդհեմը մեջբերել է մի հաշվետվություն Չժան Յանի 1741 թվականին՝ Ցին դինաստիայի (1644-1912) ժամանակաշրջանում գրված «Չժոնգդոու Սինշու» (種痘新書) կամ «Նոր գիրք ծաղկի ինոկուլյացիայի մասին» աշխատությունից, որը ցույց է տվել, թե ինչպես է չինական գործընթացը կատարելագործվել մինչև այդ պահը:
Նյութի պահպանման մեթոդը։ Զգուշորեն փաթաթել կեղևիկները թղթի մեջ և դնել դրանք փոքրիկ շշի մեջ: Ամուր խցանել այն, որպեսզի ակտիվությունը չցնդի: Տարան չպետք է ենթարկվի արևի ճառագայթների ազդեցությանը կամ տաքացվի կրակի մոտ: Լավագույն տարբերակն է այն որոշ ժամանակ կրել մարմնի վրա, որպեսզի կեղևիկները չորանան բնական ճանապարհով և դանդաղ: Տարայի վրա պետք է պարզ նշված լինի այն ամսաթիվը, երբ պարունակությունը վերցվել է հիվանդից:
Ձմռանը նյութն իր մեջ ունի «յան» զորություն, ուստի այն ակտիվ է մնացել նույնիսկ երեսունից քառասուն օր պահվելուց հետո: Բայց ամռանը «յան» զորությունը կորչել է մոտավորապես քսան օրում: Լավագույն նյութն այն է, որը չափազանց երկար չի մնացել, քանի որ երբ «յան» զորությունը առատ է եղել, այն տվել է «կպչողականություն» (արդյունք) տասը մարդուց իննի մոտ, իսկ ի վերջո այն դարձել է լիովին ոչ ակտիվ և ընդհանրապես չի աշխատել: Այն իրավիճակներում, երբ նոր կեղևիկները հազվագյուտ են եղել, իսկ պահանջարկը՝ մեծ, հնարավոր է եղել խառնել նոր կեղևիկները ավելի հների հետ, սակայն այս դեպքում ինոկուլյացիան իրականացնելիս ավելի շատ փոշի է փչվել քթանցքի մեջ[8]:
Չինական պրակտիկայի վերաբերյալ երկու զեկույց է կատարել Լոնդոնի Թագավորական ընկերությունը 1700 թվականին. մեկը՝ դոկտոր Մարտին Լիստերի կողմից, որը զեկույց էր ստացել Չինաստանում տեղակայված Արևելահնդկական ընկերության աշխատակցից, իսկ մյուսը՝ Քլոփթոն Հավերսի կողմից: Սակայն որևէ քայլ չի ձեռնարկվել[9]:
Չերքեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Վոլտերի (1742 թվական)՝ թուրքերն ինոկուլյացիայի իրենց կիրառումը վերցրել են հարևան Չերքեզիայից:
Չերքեզուհիները, անհիշելի ժամանակներից ի վեր, բնական ծաղիկը փոխանցել են իրենց երեխաներին՝ բազկի շրջանում, նախքան վեց ամսականը լրանալը, կատարելով կտրվածք և այդ կտրվածքի մեջ տեղադրելով մեկ այլ երեխայի օրգանիզմից խնամքով վերցված պուստուլա (բշտիկ): Այս բշտիկը բազկի մեջ, տեղադրման վայրում, առաջացրել է "նույն ազդեցությունը, ինչ թթխմորը՝ խմորի զանգվածում. այն խմորվել է և արյան ողջ ծավալով տարածել այն հատկանիշները, որոնցով հագեցած է եղել": Այն երեխայի պուստուլաները, որի օրգանիզմում այդպիսով արհեստականորեն ներպատվաստվել է բնական ծաղիկը, կիրառվել են նույն ախտահարումը այլոց փոխանցելու նպատակով: Այս փորձը լայն և անընդհատ կիրառում է ունեցել Չերքեզիայում: Երբ բնական ծաղիկն իսպառ վերացել է երկրից, բնակիչները հայտնվել են նույնքան մեծ մտահոգության և տագնապի մեջ, որքան այլ ազգերը, երբ վերջիններիս բերքատվությունը նվազած է եղել...[10]
Վոլտերը չի ենթադրել, թե չերքեզները որտեղից են վերցրել իրենց տեխնիկան, թեև նա հայտնել է, որ չինացիները դա կիրառել են «այս հարյուր տարիներին»: Թուրքական պրակտիկան Թագավորական ընկերությանն է ներկայացվել 1714 և 1716 թվականներին, երբ բժիշկներ Էմանուել Տիմոնին[11] և Ջակոմո Պիլարինին, միմյանցից անկախ, նամակներ են ուղարկել Ստամբուլից[12]:
Հնդկաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիացի գիտնական Անրի Մարի Հյուսոնը մի անգամ «Dictionaire des sciences médicales» ամսագրում նշել է, որ ինոկուլյացիան հիշատակվել է այուրվեդական (հնդկական հնագույն բժշկության համակարգ) «Sact'eya Grantham» տեքստում[13]: Այնուամենայնիվ, նշված չէ, թե արդյոք ինոկուլյացիայի այս մեթոդն օգտագործվել է հատկապես ծաղիկ հիվանդության կանխարգելման համար, իսկ «Sact'eya Grantham»-ի բնօրինակ տեքստը չի գտնվել[14]: Այն գաղափարը, որ ինոկուլյացիան սկիզբ է առել Հնդկաստանում, նույնպես հաշվի է առնվել, թեև սանսկրիտական հնագույն բժշկական տեքստերում քիչ ապացույցներ կան, որոնք հստակ նկարագրել են այդ պրակտիկան[15]: Վարիոլյացիան Հնդկաստանում պաշտոնապես գրանցվել է տասնութերորդ դարում՝ շնորհիվ իռլանդացի վիրաբույժ Ջոն Զեֆանիա Հոլուելի 1767 թվականի հաշվետվության[16]: Հոլուելի 1767 թվականի ծավալուն նկարագրությունը[16] մատնանշել է հիվանդության և «մթնոլորտում լողացող աննկատելի կենդանիների բազմության» միջև կապը.
Նրանք որպես սկզբունք են սահմանել այն, որ ծաղիկ հիվանդության անմիջական պատճառը գոյություն է ունեցել յուրաքանչյուր մարդկային և կենդանական ձևի մահկանացու մասում. որ միջնորդավորված (կամ երկրորդական) ազդող պատճառը, որը գրգռել է առաջինին և այն գցել խմորման վիճակի մեջ, մթնոլորտում լողացող աննկատելի կենդանիների բազմությունն է եղել. որ դրանք են եղել բոլոր համաճարակային հիվանդությունների, բայց հատկապես ծաղկի պատճառը[16]:
Հոլուելն այս հաշվետվությունը վերագրել է իր բրահման (հնդիկ քուրմեր) տեղեկատուներին: Այն բժիշկները, որոնք իրականացրել են վարիոլյացիան, հայտնի են եղել որպես տիկադարներ[17]: Այնուամենայնիվ, նման տեսություն դեռևս չի հայտնաբերվել սանսկրիտական կամ տեղական որևէ աշխատության մեջ[18]: 18-րդ դարում վարիոլյացիան լայնորեն կիրառվել է Հնդկաստանում: Մի շարք պատմաբաններ ենթադրել են, որ վարիոլյացիան Հնդկաստանում կարող է 18-րդ դարից առավել վաղ ծագում ունենալ[19]: Օլիվեր Քուլթը 1731 թվականին գրել է, որ այն «առաջին անգամ իրականացրել է Չամպանագարի բժիշկ Դունունտարին»: Այնուամենայնիվ, այս հաշվետվությունները կասկածի տակ են դրվել: Պատվաստումները Հնդկաստան են ներմուծվել 1802 թվականին, երբ Մումբայում 3-ամյա աղջիկ ստացել է ծաղկի պատվաստանյութը՝ դառնալով Հնդկաստանում պատվաստանյութ ստացած առաջին անձը[20]: Տասնիններորդ դարից ի վեր տարածված այն լուրերը, թե պատվաստումը պաշտոնապես գրանցվել է Հնդկաստանում նախքան Էդվարդ Ջենների բացահայտումները, կարող է կապվել գաղութային պաշտոնյաների կողմից սանսկրիտով և հնդկական տեղական լեզուներով գրված քարոզչական շարադրանքների հետ՝ բարեպաշտ հնդիկներին համոզելու հույսով, որ ընդունեն Ջենների նորահայտ ընթացակարգը և հրաժարվեն վարիոլյացիայի հնագույն պրակտիկայից[21][22]: Ռալֆ Նիկոլասի կողմից իրականացված մարդաբանական հետազոտությունը նկարագրել է քսաներորդ դարի կեսերին Բենգալիայում ծաղկի հնդկական աստվածուհի Շիտալային խաղաղեցնելու (սիրաշահելու) ծեսերը[23]:
Եթովպիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթովպիա կատարած վաղ ճանապարհորդությունները հայտնել են, որ վարիոլյացիան կիրառվել է Ամհարա և Տիգրայի ժողովուրդների կողմից: Առաջին եվրոպացին, որը հայտնել է այս մասին, Նաթանայել Փիրսն է եղել, որը 1831 թվականին նշել է, որ այն իրականացրել է դեբտերան (Եկեղեցական երգիչ-բժիշկ), որը ծաղկի ամենաշատ վերքերն ունեցող անձից հավաքել է «որոշակի քանակությամբ նյութ», այնուհետև «բազկի վրա ածելիով փոքր խաչ է կտրել» և կտրվածքի մեջ դրել «մի փոքր այդ նյութից», որն այնուհետև կապվել է վիրակապով: Հետագայում այս պրակտիկան նկարագրել են բրիտանացի ճանապարհորդ Ուիլյամ Քորնուոլիս Հարիսին և 1839-1841 թվականների ֆրանսիական գիտական առաքելության դոկտոր Պտիին[24]:
Արևմտյան Աֆրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ երևույթին, Ծաղիկ հիվանդության դեմ ինոկուլյացիան, հայտնի է եղել Արևմտյան Աֆրիկայի բնակիչներին, մասնավորապես՝ Ակրայի գա-ադանգբե ժողովրդի[25] ն: Օնեսիմուս անունով աֆրիկացի ստրուկը Մասաչուսեթսյան ծոցի գավառում, 18-րդ դարում բացատրել է ինոկուլյացիայի ընթացակարգը Քոթոն Մեթերին: Օնեսիմուսը հայտնել է, որ այդ գիտելիքը ձեռք է բերել Աֆրիկայում[26]:
Ներմուծում Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի ծագում ունեցող Հին աշխարհի հիվանդությունների մեծ մասը կարող է հետագծվել մինչև Աֆրիկա և Ասիա, և դրանք ժամանակի ընթացքում ներմուծվել են Եվրոպա: Ծաղիկը ծագել է Աֆրիկայում կամ Ասիայում[27], ժանտախտը՝ Ասիայում[28][29], խոլերան՝ Ասիայում[30][31], գրիպը՝ Ասիայում[32][33], մալարիան՝ Աֆրիկայում և Ասիայում[34][35][36], կարմրուկը՝ ասիական տավարի ժանտախտից[37][38][39], տուբերկուլյոզը՝ Ասիայում[40][41], դեղին տենդը՝ Աֆրիկայում[42], բորոտությունը՝ Ասիայում[43], որովայնային տիֆը՝ Աֆրիկայում[44], սիֆիլիսը՝ Ամերիկայում և Աֆրիկայում[45], հերպեսը՝ Աֆրիկայում[46], իսկ Զիկան՝ Աֆրիկայում[47]: Հետևաբար, ինոկուլյացիայի միջոցով իմունիտետ ձեռք բերելու անհրաժեշտությունը չի առաջացել այնքան ժամանակ, քանի դեռ այդ հիվանդությունները չեն ներմուծվել Եվրոպա: 1714 թվականի հունվարին Թագավորական ընկերության «Philosophical Transactions» պարբերականում հրատարակվել է Ջոն Վուդվարդի կողմից Ստամբուլում գտնվող Էմանուել Տիմոնիուսից ստացված նամակի հաշվետվությունը[48]:
Այս պրակտիկան Անգլիայում ներդրել է լեդի Մերի Ուորթլի Մոնտեգյուն[49]: Լեդի Մոնտեգյուի ամուսինը՝ Էդվարդ Ուորթլի Մոնտեգյուն, 1716-1718 թվականներին ծառայել է որպես Օսմանյան կայսրությունում Բրիտանիայի դեսպան: Նա անձամբ ականատես է եղել Ստամբուլում ինոկուլյացիայի կիրառմանը[50] և մեծապես տպավորվել է[51]. նա ծաղիկ հիվանդության պատճառով կորցրել է եղբորը, իսկ ինքը դեմքի վրա կրել է հիվանդության սպիները: Երբ 1721 թվականին ծաղկի համաճարակը սպառնացել է Անգլիային, նա դիմել է իր բժշկին՝ Չարլզ Մեյթլենդին, որպեսզի պատվաստի իր դստերը: Նա հրավիրել է ընկերներին՝ տեսնելու իր դստերը, այդ թվում՝ թագավորի բժիշկ սըր Հանս Սլոանին: Առաջացել է բավարար հետաքրքրություն, որպեսզի Մեյթլենդը թույլտվություն ստանա Նյուգեյթ բանտում ինոկուլյացիան փորձարկելու կախաղան բարձրացման ենթակա վեց բանտարկյալների վրա՝ նրանց ազատության դիմաց. մի փորձ, որին ականատես են եղել մի շարք նշանավոր բժիշկներ[52]: Բոլորն էլ ողջ են մնացել, և 1722 թվականին Ուելսի արքայազնի դուստրերը ստացել են ինոկուլյացիա[53]:
Ինոկուլյացիայի պրակտիկան դանդաղորեն տարածվել է Եվրոպայի արքայական ընտանիքների շրջանում, որին սովորաբար հաջորդել է դրա ավելի տարածուն ընդունումը ժողովրդի կողմից:
Այս պրակտիկան Ամերիկայում է դեռևս 1721 թվականին, երբ Զաբդիել Բոյլսթոնը, Քոթոն Մեթերի հորդորով, հաջողությամբ պատվաստել է երկու ստրուկի և իր որդուն: Մեթերը՝ Բոստոնի նշանավոր քարոզիչը, 1706 թվականին ինոկուլյացիայի աֆրիկյան պրակտիկայի նկարագրությունը լսել է իր տանը ապրող Օնեսիմուս անունով ստրուկից, իսկ ավելի ուշ՝ Թագավորական ընկերությանը Տիմոնիի ներկայացրած զեկույցից[54]: Այնուամենայնիվ, Մեթերը նախկինում չէր կարողացել համոզել տեղի բժիշկներին փորձարկել այդ ընթացակարգը[55]: Այս սկզբնական հաջողությունից հետո Բոյլսթոնը սկսել է ինոկուլյացիաներ իրականացնել ամբողջ Բոստոնում՝ չնայած մեծ հակասություններին և իր կյանքի դեմ առնվազն մեկ փորձին: Ընթացակարգի արդյունավետությունը ապացուցվել է, երբ բռնկման ժամանակ Բոյլսթոնի պատվաստած գրեթե երեք հարյուր մարդկանցից մահացել է ընդամենը վեցը, մինչդեռ բնական ճանապարհով հիվանդությամբ վարակվածների շրջանում մահացության ցուցանիշը եղել է վեցից մեկը: Բոյլսթոնը 1724 թվականին մեկնել է Լոնդոն[56]: Այնտեղ նա հրատարակել է իր արդյունքները և 1726 թվականին ընտրվել Թագավորական ընկերության անդամ:
| Ինոկուլյացիայի բնական փորձարարական հետազոտությունը
Բոստոնում և հարակից տարածքներում, 1721[57] | |||
| ընդհանուր | մահացած | % մահացություն | |
|---|---|---|---|
| Վարիոլացված | c. 300 | 6 | c. 2% |
| Չվարիոլացված | c. 6000 | c. 1000 | "about 14%"[58] |
Ֆրանսիայում զգալի դիմադրություն է առաջացել ինոկուլյացիայի ներդրման նկատմամբ, և ի վերջո արգելվել է Խորհրդարանի կողմից: Վոլտերը իր «Փիլիսոփայական նամակներ» աշխատության մեջ քննադատել է իր հայրենակիցներին ինոկուլյացիային դեմ լինելու և իրենց երեխաների բարօրության հանդեպ այդքան քիչ ուշադրություն դարձնելու համար՝ եզրակացնելով, որ «եթե Ֆրանսիայում ինոկուլյացիա կիրառվեր, այն հազարավոր մարդկանց կյանքեր կփրկեր»[59]:
Նմանապես, Միացյալ Նահանգներում Մայրցամաքային կոնգրեսը 1776 թվականին հրապարակել է հռչակագիր, որով արգելել է բանակի վիրաբույժներին ինոկուլյացիաներ իրականացնել: Այնուամենայնիվ, 1777 թվականին Ջորջ Վաշինգտոնը, ականատես լինելով ծաղիկ հիվանդության լայնածավալ տարածմանը և վախենալով Մայրցամաքային բանակում հիվանդության զանգվածային փոխանցման հավանականությունից, կշռադատել է ռիսկերը և չեղարկել այս արգելքը՝ իրականացնելով բոլոր զորքերի ինոկուլյացիան: Նա գրել է. «Եթե այս ախտը վարակի Բանակին բնական ճանապարհով և մոլեգնի իր սովորական մոլեգնությամբ, մենք ավելի շատ վախենալու բան կունենանք դրանից, քան թշնամու թրից»: Սա եղել է բանակի առաջին զանգվածային ինոկուլյացիան և հաջողվել է. արձանագրվել են միայն առանձին վարակումներ, և ոչ մի գունդ հիվանդության պատճառով անգործունակ չի դարձել[60][61]:
Ինոկուլյացիայի ժողովրդականությունը Եվրոպայում աճել է 18-րդ դարի ընթացքում: Հաշվի առնելով 18-րդ դարում Եվրոպայում ծաղկի լայն տարածվածությունը և հաճախ ծանր հետևանքները (ըստ Վոլտերի՝ առաջնային վարակման հավանականությունը կազմել է 60%, մահացությունը՝ 20%, իսկ ծանր սպիացման ցուցանիշը՝ 20%)՝[62] շատ ծնողներ զգացել են, որ ինոկուլյացիայի օգուտները գերազանցել են ռիսկերը, և այդպիսով պատվաստել են իրենց երեխաներին[63]:
Մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբերակվել է ծաղիկ հիվանդության երկու ձև, որոնք այժմ հայտնի է, որ պայմանավորված են եղել Variola վիրուսի երկու շտամով: Variola minor-ով վարակվածները ունեցել են մահվան զգալիորեն ցածր ռիսկ (1-2%)՝ ի տարբերություն Variola major-ով վարակվածների, որոնց մոտ մահացությունը կազմել է 30%: Կաթիլների միջոցով ներշնչված վիրուսային մասնիկներով վարակումը վարակն ավելի լայնորեն է տարածել, քան մաշկի փոքր վերքի միջոցով նպատակային վարակումը: Ավելի փոքր, տեղայնացված վարակը բավարար է եղել իմունային համակարգը խթանելու համար, որպեսզի վիրուսի նկատմամբ հատուկ իմունիտետ արտադրի, մինչդեռ վիրուսի ավելի շատ սերունդներ է պահանջվել այնպիսի մակարդակի հասնելու համար, որը կարող էր սպանել հիվանդին: Աճող իմունիտետը դադարեցրել է վարակը: Սա ապահովել է, որ հիվանդության նվազ մահացու ձևն է եղել ձեռք բերվածը, և իմունային համակարգին տվել է լավագույն հնարավոր մեկնարկը դրա դեմ պայքարելու համար: Արևելքում ինոկուլյացիան պատմականորեն իրականացվել է քթանցքի մեջ ծաղկի մասնիկներ փչելով: Բրիտանիայում, Եվրոպայում և ամերիկյան գաղութներում նախընտրելի մեթոդը եղել է թեթև դեպքից ընտրված բշտիկի նյութը բութ մատի և ցուցամատի միջև եղած քերծվածքի մեջ քսելը: Սա սովորաբար իրականացվել է, երբ անհատը եղել է առողջ և, հետևաբար, ունեցել է բարձր դիմադրողականություն[64]: Ռեցիպիենտը հիվանդացել է, սակայն, թոքերի փոխարեն մաշկի միջոցով ներմուծված լինելու, ինչպես նաև, հնարավոր է, պատվաստվող անհատի՝ նախապես լավ առողջական վիճակի, փոքր չափաբաժնի և սկզբնական վարակի մեկ կետի պատճառով, ստացված հիվանդությունը ընդհանուր առմամբ եղել է ավելի թեթև, քան բնական ճանապարհով առաջացող ձևը, առաջացրել է դեմքի զգալիորեն ավելի քիչ սպիացում և հանգեցրել է անհամեմատ ավելի ցածր մահացության: Ինչպես բնական հիվանդությունը վերապրածների շրջանում, ինոկուլյացված անհատը, նույնպես, իմունիտետ է զարգացրել կրկնավարակման նկատմամբ:
Հնացում
[խմբագրել | խմբագրել կոդը]
1798 թվականին բրիտանացի բժիշկ Էդվարդ Ջենները հրատարակել է իր փորձարկումների արդյունքները և այդպիսով ներդրել կովի ծաղկի վիրուսով պատվաստման շատ ավելի կատարյալ ու անվտանգ մեթոդ. թեթև վարակ, որը նույնպես իմունիտետ է առաջացրել ծաղիկ հիվանդության նկատմամբ: Ջենները առաջինն է հրապարակել դրա արդյունավետության ապացույցները և խորհուրդներ տվել դրա արտադրության վերաբերյալ: Նրա ջանքերի շնորհիվ բնական ծաղկի ինոկուլյացիան դուրս է մնացել գործածությունից և ի վերջո արգելվել Անգլիայում 1840 թվականին[65]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Pox Britannica». archive.nytimes.com. Արխիվացված օրիգինալից 2022-04-23-ին. Վերցված է 2022-04-23-ին.
- ↑ «ACIP Appx 1: Glossary for Guidelines for Immunization | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2022-03-15. Արխիվացված օրիգինալից 2022-04-23-ին. Վերցված է 2022-04-23-ին.
- ↑ «Guidance for Industry: Characterization and Qualification of Cell Substrates and Other Biological Materials Used in the Production of Viral Vaccines for Infectious Disease Indications | FDA». www.fda.gov. Արխիվացված է օրիգինալից 2022-10-06-ին. Վերցված է 2022-10-10-ին.
- ↑ Sanchez-Vargas, Irma (20 September 2021). "Intrathoracic Inoculation of Zika Virus in Aedes aegypti". Viruses. 12 (18): e4165.
- ↑ «Inoculate». The Free Dictionary. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Chandrakant, Lahariya (2014). «[A brief history of vaccines & vaccination in India]». The Indian Journal of Medical Research. Indian Journal of Medical Research. 139 (4): 491–511. PMC 4078488. PMID 24927336.
- 1 2 Needham, Joseph (2000-04-13). Science and Civilisation in China, Part 6, Medicine (անգլերեն). Cambridge University Press. էջ 154. ISBN 978-0-521-63262-1.
- 1 2 3 Needham, Joseph (2000-04-13). Science and Civilisation in China, Part 6, Medicine (անգլերեն). Cambridge University Press. էջ 134. ISBN 978-0-521-63262-1.
- ↑ Silverstein, Arthur M. (2009). A History of Immunology (2nd ed.). Academic Press. էջ 293. ISBN 978-0-08-091946-1.
- ↑ Voltaire (1742). «Letter XI». Letters on the English. Արխիվացված օրիգինալից 2018-10-16-ին. Վերցված է 2001-06-14-ին.
- ↑ Timoni, Emmanuel (1714). «An account of procuring Smallpox by incision or inoculation, as it is practised in Constantinople». Philosophical Transactions.
- ↑ Gross, Cary P.; Sepkowitz, Kent A. (1998 թ․ հուլիս). «The Myth of the Medical Breakthrough: Smallpox, Vaccination, and Jenner Reconsidered». International Journal of Infectious Diseases. 3 (1): 54–60. doi:10.1016/s1201-9712(98)90096-0. PMID 9831677.
- ↑ Chaumeton, F. P. (François Pierre); Mérat, F. V. (François Victor); Renauldin, Léopold Joseph (1812). Dictionaire des sciences médicales. Fisher - University of Toronto. Paris: C.L.F. Panckoucke ...
- ↑ Boylston, Arthur (2012 թ․ հուլիս). «The origins of inoculation». Journal of the Royal Society of Medicine. 105 (7): 309–13. doi:10.1258/jrsm.2012.12k044. PMC 3407399. PMID 22843649., notes that "However, although there are detailed descriptions of smallpox and its treatment in ancient Indian texts, there is no evidence in these that prophylactic measures were used. ... Since the claim that it was an ancient practice in India has been rejected, there is no reason to assume that it began there."
- ↑ Wujastyk, Dominik; (1995) "Medicine in India," in Oriental Medicine: An Illustrated Guide to the Asian Arts of Healing, 19–38, edited by Serindia Publications, London 0-906026-36-9. p. 29.
- 1 2 3 Holwell, John Zephaniah (1767). An Account of the Manner of Inoculating for the Small Pox in the East Indies with ... Observations on the ... Mode of Treating that Disease in those Parts. London: T. Becket & P. A. de Hondt.
- ↑ «The Indian queens who modelled for the world's first vaccine». BBC News (բրիտանական անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Meulenbeld, Gerrit Jan (1999–2002). A history of Indian medical literature. Groningen: Egbert Forsten.
- ↑ E.g., Agrawal, D.P.; Tiwari, Lalit. «Did you know that smallpox inoculation started in India before the West?». HIST: History of Indian Science and Technology. Արխիվացված օրիգինալից 2017-11-07-ին. Վերցված է 2009-11-06-ին.
- ↑ Lahariya, Chandrakant (2014 թ․ ապրիլի 1). «A brief history of vaccines & vaccination in India». Indian Journal of Medical Research (անգլերեն). 139 (4): 491–511. ISSN 0971-5916. PMC 4078488. PMID 24927336. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Wujastyk, Dominik (2001). «`A Pious Fraud': The Indian Claims for Pre-Jennerian Smallpox Vaccination». In G. J. Meulenbeld and Dominik Wujastyk (ed.). Studies in Indian Medical History (անգլերեն and սանսկրիտ) (2 ed.). Motilal Banarsidass. էջեր 121–54. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Boylston, Arthur (2012 թ․ հուլիս). «The origins of inoculation». Journal of the Royal Society of Medicine. 105 (7): 309–13. doi:10.1258/jrsm.2012.12k044. PMC 3407399. PMID 22843649.
- ↑ Nicholas, Ralph (1981). «The Goddess Śītalā and Epidemic Smallpox in Bengal». Journal of Asian Studies. 41 (1): 21–44. doi:10.2307/2055600. JSTOR 2055600. PMID 11614704. S2CID 8709682.
- ↑ Richard Pankhurst, An Introduction to the Medical History of Ethiopia (Trenton: Red Sea Press, 1999), pp. 26ff
- ↑ Meredith, Henry (1812). An Account of the Gold Coast of Africa. Oxford University: Longman et al. էջ 194. ISBN 0-469-09691-8.
- ↑ Waldstreicher, David. Runaway America: Benjamin Franklin, Slavery, and the American Revolution. Macmillan; p. 40, 0-8090-8314-0
- ↑ Thèves, Catherine; Crubézy, Eric; Biagini, Philippe (2016-08-12). Drancourt, Michel; Raoult, Didier (eds.). «History of Smallpox and Its Spread in Human Populations». Microbiology Spectrum (անգլերեն). 4 (4) 4.4.05. doi:10.1128/microbiolspec.PoH-0004-2014. ISSN 2165-0497. PMID 27726788.
- ↑ Achtman, M.; Zurth, K.; Morelli, G.; Torrea, G.; Guiyoule, A.; Carniel, E. (1999-11-23). «Yersinia pestis, the cause of plague, is a recently emerged clone of Yersinia pseudotuberculosis». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 96 (24): 14043–14048. Bibcode:1999PNAS...9614043A. doi:10.1073/pnas.96.24.14043. ISSN 0027-8424. PMC 24187. PMID 10570195.
- ↑ McNally, Alan; Thomson, Nicholas R.; Reuter, Sandra; Wren, Brendan W. (2016). «'Add, stir and reduce': Yersinia spp. as model bacteria for pathogen evolution». Nature Reviews. Microbiology. 14 (3): 177–190. doi:10.1038/nrmicro.2015.29. ISSN 1740-1534. PMID 26876035.
- ↑ Lippi, Donatella; Gotuzzo, Eduardo; Caini, Saverio (2016). «Cholera». Microbiology Spectrum. 4 (4) 4.4.06. doi:10.1128/microbiolspec.PoH-0012-2015. ISSN 2165-0497. PMID 27726771.
- ↑ «Cholera - WHO Fact sheets».
- ↑ Morens, David M.; Taubenberger, Jeffery K.; Folkers, Gregory K.; Fauci, Anthony S. (2010-12-15). «Pandemic influenza's 500th anniversary». Clinical Infectious Diseases. 51 (12): 1442–1444. doi:10.1086/657429. ISSN 1537-6591. PMC 3106245. PMID 21067353.
- ↑ Threats, Institute of Medicine (US) Forum on Microbial; Knobler, Stacey L.; Mack, Alison; Mahmoud, Adel; Lemon, Stanley M. (2005), «The Story of Influenza», The Threat of Pandemic Influenza: Are We Ready? Workshop Summary (անգլերեն), National Academies Press (US), Վերցված է 2024-05-29-ին
- ↑ Lee, Kim-Sung; Divis, Paul C. S.; Zakaria, Siti Khatijah; Matusop, Asmad; Julin, Roynston A.; Conway, David J.; Cox-Singh, Janet; Singh, Balbir (2011). «Plasmodium knowlesi: reservoir hosts and tracking the emergence in humans and macaques». PLOS Pathogens. 7 (4) e1002015. doi:10.1371/journal.ppat.1002015. ISSN 1553-7374. PMC 3072369. PMID 21490952.
- ↑ Liu, Weimin; Li, Yingying; Shaw, Katharina S.; Learn, Gerald H.; Plenderleith, Lindsey J.; Malenke, Jordan A.; Sundararaman, Sesh A.; Ramirez, Miguel A.; Crystal, Patricia A.; Smith, Andrew G.; Bibollet-Ruche, Frederic; Ayouba, Ahidjo; Locatelli, Sabrina; Esteban, Amandine; Mouacha, Fatima (2014). «African origin of the malaria parasite Plasmodium vivax». Nature Communications. 5 3346. Bibcode:2014NatCo...5.3346L. doi:10.1038/ncomms4346. ISSN 2041-1723. PMC 4089193. PMID 24557500.
- ↑ Liu, Weimin; Li, Yingying; Learn, Gerald H.; Rudicell, Rebecca S.; Robertson, Joel D.; Keele, Brandon F.; Ndjango, Jean-Bosco N.; Sanz, Crickette M.; Morgan, David B.; Locatelli, Sabrina; Gonder, Mary K.; Kranzusch, Philip J.; Walsh, Peter D.; Delaporte, Eric; Mpoudi-Ngole, Eitel (2010). «Origin of the human malaria parasite Plasmodium falciparum in gorillas». Nature (անգլերեն). 467 (7314): 420–425. Bibcode:2010Natur.467..420L. doi:10.1038/nature09442. ISSN 0028-0836. PMC 2997044. PMID 20864995.
- ↑ Berche, Patrick (2022-09-01). «History of measles». La Presse Médicale. History of modern pandemics. 51 (3) 104149. doi:10.1016/j.lpm.2022.104149. ISSN 0755-4982. PMID 36414136.
- ↑ Roeder, Peter; Mariner, Jeffrey; Kock, Richard (2013-08-05). «Rinderpest: the veterinary perspective on eradication». Philosophical Transactions of the Royal Society B: Biological Sciences (անգլերեն). 368 (1623) 20120139. doi:10.1098/rstb.2012.0139. ISSN 0962-8436. PMC 3720037. PMID 23798687.
- ↑ Tounkara, K.; Nwankpa, N. (2017). «Rinderpest experience». Revue Scientifique et Technique (International Office of Epizootics). 36 (2): 569–578. doi:10.20506/rst.36.2.2675. ISSN 0253-1933. PMID 30152462.
- ↑ Barberis, I.; Bragazzi, N. L.; Galluzzo, L.; Martini, M. (2017). «The history of tuberculosis: from the first historical records to the isolation of Koch's bacillus». Journal of Preventive Medicine and Hygiene. 58 (1): E9–E12. ISSN 1121-2233. PMC 5432783. PMID 28515626.
- ↑ Buzic, I.; Giuffra, V. (2020). «The paleopathological evidence on the origins of human tuberculosis: a review». Journal of Preventive Medicine and Hygiene. 61 (1 Suppl 1): E3–E8. doi:10.15167/2421-4248/jpmh2020.61.1s1.1379. ISSN 2421-4248. PMC 7263064. PMID 32529097.
- ↑ Gianchecchi, Elena; Cianchi, Virginia; Torelli, Alessandro; Montomoli, Emanuele (2022). «Yellow Fever: Origin, Epidemiology, Preventive Strategies and Future Prospects». Vaccines (անգլերեն). 10 (3): 372. doi:10.3390/vaccines10030372. ISSN 2076-393X. PMC 8955180. PMID 35335004.
- ↑ Monot, Marc; Honoré, Nadine; Garnier, Thierry; Araoz, Romulo; Coppée, Jean-Yves; Lacroix, Céline; Sow, Samba; Spencer, John S.; Truman, Richard W.; Williams, Diana L.; Gelber, Robert; Virmond, Marcos; Flageul, Béatrice; Cho, Sang-Nae; Ji, Baohong (2005-05-13). «On the origin of leprosy». Science. 308 (5724): 1040–1042. doi:10.1126/science/1109759. ISSN 1095-9203. PMID 15894530.
- ↑ Roumagnac, Philippe; Weill, François-Xavier; Dolecek, Christiane; Baker, Stephen; Brisse, Sylvain; Chinh, Nguyen Tran; Le, Thi Anh Hong; Acosta, Camilo J.; Farrar, Jeremy; Dougan, Gordon; Achtman, Mark (2006-11-24). «Evolutionary History of Salmonella Typhi». Science (անգլերեն). 314 (5803): 1301–1304. Bibcode:2006Sci...314.1301R. doi:10.1126/science.1134933. ISSN 0036-8075. PMC 2652035. PMID 17124322.
- ↑ Rothschild, B. M. (2005-05-15). «History of Syphilis». Clinical Infectious Diseases (անգլերեն). 40 (10): 1454–1463. doi:10.1086/429626. ISSN 1058-4838. PMID 15844068.
- ↑ Wertheim, Joel O.; Smith, Martin D.; Smith, Davey M.; Scheffler, Konrad; Kosakovsky Pond, Sergei L. (2014). «Evolutionary Origins of Human Herpes Simplex Viruses 1 and 2». Molecular Biology and Evolution (անգլերեն). 31 (9): 2356–2364. doi:10.1093/molbev/msu185. ISSN 1537-1719. PMC 4137711. PMID 24916030.
- ↑ «Zika virus». www.who.int (անգլերեն). Վերցված է 2024-05-29-ին.
- ↑ Timonius, Emmanuel (1714). «An account of procuring Smallpox by incision or inoculation, as it is practised in Constantinople». Philosophical Transactions of the Royal Society. 29 (338–350): 72–82. doi:10.1098/rstl.1714.0010. Smallpox inoculation was advocated as a proven method of curbing the severity of the disease.
- ↑ Ferguson, Donna (2021 թ․ մարտի 28). «How Mary Wortley Montagu's bold experiment led to smallpox vaccine – 75 years before Jenner». the Guardian. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «How Islamic inventors changed the world». The Independent. London. 2008 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Donald R. Hopkins, Princes and Peasants: Smallpox in History (University of Chicago Press, 1983)
- ↑ Wooton, David (2006). Bad Medicine: Doctors Doing Harm Since Hippocrates. Oxford, England: Oxford University Press. էջ 153. ISBN 978-0-19-921279-8.
- ↑ Strathern, Paul (2005). A Brief History of Medicine. London: Robinson. էջ 179. ISBN 978-1-84529-155-6.
- ↑ Gross & Sepkowitz 1998, էջ. 56
- ↑ Silverman, Kenneth. The Life and Times of Cotton Mather, Harper & Row, New York, 1984. 0-06-015231-1, p. 339.
- ↑ White, Andrew Dickson (1896). A History of the Warfare of Science with Theology in Christendom. Vol. 2. New York: D. Appleton and Company. էջ 57.
- ↑ «Natural experiments in medicine - Ganfyd». ganfyd.org (անգլերեն). Վերցված է 2026-08-12-ին.
- ↑ Harris DF. «Edward Jenner and Vaccination». Արխիվացված է օրիգինալից 2001-07-08-ին. Վերցված է 2007-03-04-ին.
- ↑ Lettres Philosophiques. Voltaire. (English translation on-line Արխիվացված 2018-10-16 Wayback Machine)
- ↑ Aker, Janet A. (2021-08-16). «Gen. George Washington Ordered Smallpox Inoculations for All Troops». www.health.mil. Արխիվացված օրիգինալից 2022-10-11-ին. Վերցված է 2022-10-11-ին.
- ↑ Filsinger, Amy Lynn; Dwek, Raymond (2021-11-19). «George Washington and the First Mass Military Inoculation (John W. Kluge Center, Library of Congress)». www.loc.gov. Արխիվացված է օրիգինալից 2021-11-19-ին. Վերցված է 2022-10-11-ին.
- ↑ In fact, the mortality rate of the Varoiola Minor form of smallpox then found in Europe was 1–3% as opposed to 30–50% for the Variola Major type found elsewhere; however, blindness, infertility, and severe scarring were common. Figures from "The Search for Immunisation", In Our Time, BBC Radio 4 (2006). Արխիվացված 2019-04-03 Wayback Machine
- ↑ David V. Cohn, Ph.D. «Lady Mary Montagu». Founders of Science. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունվարի 2-ին. «In England in 1718 she wrote to various influential persons urging inoculation and sent essays to subject to magazines. She had both her children inoculated – one in Turkey and one in England. Despite opposition from religious and medical groups, inoculation caught on. It was the primary defense against death and serious debilitation by smallpox for the next 80 years until the discovery of vaccination by Jenner.»
- ↑ «Smallpox: Variolation». Nlm.nih.gov. 2003-10-18. Արխիվացված օրիգինալից 2019-05-02-ին. Վերցված է 2009-11-02-ին.
- ↑ Wolfe, Robert M; Sharp, Lisa K (2002 թ․ օգոստոսի 24). «Anti-vaccinationists past and present». British Medical Journal. London. 325 (7361): 430–32. doi:10.1136/bmj.325.7361.430. PMC 1123944. PMID 12193361.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hopkins, Donald R. (2002). The Greatest Killer: Smallpox in History. Chicago: University of Chicago Press. ISBN 978-0-226-35168-1. OCLC 49305765.
- Rush, Benjamin (1792). The New Method of Inoculating for the Small-Pox. Philadelphia: Parry Hall. OCLC 55833664.
- Morgan, John (1776). A Recommendation of Inoculation According to Baron Dimsdale's Method. Boston: J. Gill. OCLC 62815748.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տես՝ ինոկուլյացիա Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
| ||||||