Իններորդ մոլորակ
Իններորդ մոլորակ (Մոլորակ 9) | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | հունվարի 20, 2016 թ. (Կոնստանտին Բատիգին, Մայքլ Բրաունի կողմից) |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | ~ 200 ա. մ.[Ն 1] |
Ապոհելին | ~ 1200 ա. մ.[Ն 1] |
Մեծ կիսաառանցք | ~ 700 ա. մ.[Ն 1] |
Էքսցենտրիսիտետ | ~ 0,6[Ն 1] |
Սիդերիկ պարբերություն | 10-20 հազար տարի |
Թեքվածություն | ~ 30°[Ն 1] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 13 - 26 հազար կմ (մոտավոր) |
Զանգված | ~ 6 • 1025 կգ[Ն 1] |
Ալբեդո | ~ 0.4 |
Մթնոլորտային տվյալներ |
Իններորդ մոլորակ[1] կամ Մոլորակ 9[2] (անգլ.՝ Planet Nine), ենթադրական տրանսնեպտունյան մոլորակ Արեգակնային համակարգում Պլուտոնի ուղեծրի սահմաններից դուրս, որը Երկրից մեծ է։ Այս մոլորակի հնարավոր գոյության մասին Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աստղագետներ՝ Մայքլ Բրաունը (շատ տրանսնեպտունային օբյեկտների և գաճաճ մոլորակների հայտնաբերող) հայտարարել է «Աստղագիտական ամսագրում» 2016 թվականի հունվարի 20-ին[3]։ Ինչպես նախորդ՝ մոլորակ X-ի վարկածում այս մոլորակի գոյության մասին առաջարկվել է Կոյպերի գոտու առավել հեռու օբյեկտների շարժման առանձնահատկությունների մաթեմատիկական վերլուծության հիման վրա։ Մոլորակի ուղղակիորեն հայտնաբերել դեռ չի հաջողվել։
Ուղեծիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ մոլորակը Արևից հեռու է շուրջ 20 անգամ ավելի, քան Նեպտունը, այսինքն՝ միջինը 600 ա. մ., Արեգակի շուրջը պտտվում է 10 000—20 000 տարում։ Սակայն մեծ Էլիպտիկ ուղեծրի մեծ էքցենտրիսիտետի պատճառով այն կարող է հեռանալ և մոտենալ Արևին 1200 - 200 ա. մ. տարածության վրա[4][5]։ Ուղեծիրը ենթադրվում է խավարածրին թեքված է 30°-ով[6]։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ վերը նշված պարամետրերը, այն պարամետրերն են, որոնք օգտագործվել են համակարգչային սիմուլյացիայում, Կոյպերի գոտու հեռավոր օբյեկտների դիրքը բացատրելու համար։ Արժեքները ցույց են տալիս օբյեկտի հնարավոր իրական ուղեծրի մոտավոր արժեքը[3]։
Ֆիզիկական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոլորակ ենթադրաբար ունի 2-4 անգամ ավելի մեծ տրամագիծ քան Երկիրը և զանգված, որը 10 անգամ գերազանցում է երկրայինը. այդ ցուցանիշով այն դասվում է երկրային խմբի մոլորակների և հսկա մոլորակների միջև։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Обнаружена новая планета Солнечной системы
- ↑ «Она огромна».
- ↑ 3,0 3,1 Konstantin Batygin, Michael E. Brown Evidence for a Distant Giant Planet in the Solar System(անգլ.) // The Astronomical Journal. — 2016. — В. 2. — Т. 151. — С. 22. — ISSN 1538-3881. —
- ↑ «Evidence grows for giant planet on fringes of Solar System». Nature. 2016.
- ↑ http://www.sciencemag.org/news/2016/01/feature-astronomers-say-neptune-sized-planet-lurks-unseen-solar-system doi:10.1126/science.aae0237
- ↑ https://www.caltech.edu/news/caltech-researchers-find-evidence-real-ninth-planet-49523 Caltech Researchers Find Evidence of a Real Ninth Planet
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Konstantin Batygin and Michael E. Brown. Evidence for a Distant Giant Planet in the Solar System // The Astronomical Journal-ը, 151:22 (12pp), 2016 February (անգլ.)
- A New Planet in our Solar System? NASA-ն Takes a Look (տեսանյութ NASA-ի հունվարի 21, 2016)
- A new 9th planet for the solar system? (տեսանյութ Science Magazine հունվարի 20-2016)
- The Search for Planet Nine Արխիվացված 2017-11-24 Wayback Machine — բլոգը հեղինակների վարկածի (անգլ.)(անգլ.)
- Իրականում Իններորդ մոլորակը դեռ չի հայտնաբերվել (ռուս.)