Իննա Բարսովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իննա Բարսովա
Inna Barsova.jpg
Ծնվել էսեպտեմբերի 10, 1927(1927-09-10) (94 տարեկան)
Սմոլենսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություներաժշտագետ
Հաստատություն(ներ)Մոսկվայի կոնսերվատորիա
Ալմա մատերՄոսկվայի կոնսերվատորիա
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ

Իննա Ալեքսեևնա Բարսովա (ռուս.՝ Инна Алексеевна Барсова, սեպտեմբերի 10, 1927(1927-09-10), Սմոլենսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր։ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1994), ՌԴ կոմպոզիտորների միության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իննա Բարսովան ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 10-ին[2] Սմոլենսկում, դաշնամուրային վարպետ Ա. Բարսովի ընտանիքում[1]։ Յոթ տարեկանից սովորել է դաշնամուր նվագել Լ. Ստանչինսկայայի՝ Ալեքսեյ Ստանչինսկու քրոջ մոտ։ 1937 թվականից սովորել է Մոսկվայի կոնսերվատորիային առընթեր Կենտրոնական երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում նախ Մ. Գեխտմանի, ապա Է. Վիլյանսկայայի մոտ։ Միաժամանակ սովորել է կոմպոզիցիա Ս. Բիրյուկովի մոտ[1]։

1943 թվականին՝ տարհանումից վերադառնալուց հետո, Իննա Բարսովան ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիայի առընթեր երաժշտական ուսումնարան, որտեղ դաշնամուր է սովորել Ն. Ֆիշմանի, ապա Վ. Նաթանսոնի մոտ, ներդաշնակագիտություն՝ Իգոր Սպոսոբինի, կոմպոզիցիա՝ Եվգենի Մեսների մոտ[1]։ 1951 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի տեսաբանական-կոմպոզիտորական ֆակուլտետը, որտեղ տեսության դասարանում սովորել էր Ի. Սպոսոբինի մոտ, 1954 թվականին նրա մոտ էլ ավարտել է ասպիրանտուրան[1]։

1953 թվականին Իննա Բարսովան սկսել է աշխատել Մոսկվայի կոնսերվատորիայում, որտեղ սկզբում դասավանդել է գործիքավորման ամբիոնում։ 1969 թվականին սկսել է վարել հատուկ դասարան տեսաբանական-կոմպոզիտորական ֆակուլտետի գործիքավորման ամբիոնում (ներկայում՝ պատմական-տեսաբանական ֆակուլտետ), դասավանդել է նաև արտասահմանյան երաժշտության պատմության և ռուսական երաժշտության պատմության ամբիոններում, 1998 թվականին սկսել է աշխատել երաժշտության տեսության ամբիոնում (գործիքավորման և պարտիտուրների ընթերցման բաժին), 1981 թվականին դարձել է պրոֆեսոր։ 1979-1991 թվականներին եղել է Գորկիի Մ. Ի. Գլինկայի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1995-1998 թվականներին՝ Մինսկի կոնսերվատորիայում[1]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսինը՝ Սերգեյ Օշրերով, բանասեր, թարգմանիչ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իննա Բարսովան հիմնականում մասնագիտացել է արևմտաեվրոպական երաժշտության ուսումնասիրության մեջ։ Նրա բազմաթիվ աշխատանքներ նվիրված են մասնավորապես Գուստավ Մալերին։ Իննա Բարսովան Գուստավ Մալերի միջազգային միության անդամ է[1]։ Բարսովան հեղինակել է նաև բազմաթիվ հոդվածներ «The New Grove Dictionary of Music and Musicians»-ի (1980, 2001) համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Барсова Инна Алексеевна»։ Персоналии։ Московская консерватория. Официальный сайт։ Վերցված է 2015-12-02 
  2. Барсова И. А. // Музыкальная энциклопедия / Под ред. Ю. В. Келдыша. — М.: Советская энциклопедия, 1982. — Т. 6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]