Ինկա Գրինգս
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 31, 1978[1][2] (47 տարեկան) | ||
| Ծննդավայր | Դյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, Գերմանիա | ||
| Հասակ | 169 սանտիմետր | ||
| Դիրք | հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Պարգևներ
| |||
|
| |||
Ինկա Գրինգս (գերմ.՝ Inka Grings; հոկտեմբերի 31, 1978[1][2], Դյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ հանդես է եկել հարձակվողի դիրքում, իսկ այժմ բելգիական «Բրյուգե» ակումբի գլխավոր մարզիչն է: Առավել հայտնի է «Դույսբուրգ 2001» ֆուտբոլային ակումբում և Գերմանիայի ազգային հավաքականում իր ելույթներով։ Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2005 և 2009), Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2000)։
Կարերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինկա Գրինգսը պայմանագիր է կնքել «Դույսբուրգ 2001» ԺՖԿ-ի հետ 1995 թվականին և արագորեն դարձել է ակումբի կարևորագույն խաղացողը: Հետագա տարիներին Գրինգսը դարձավ կանանց Բունդեսլիգայի ամենահաջողակ ֆուտբոլիստներից մեկը։ 1998 թվականին Գրինգսը ակումբի կազմում նվաճել է առաջին տիտղոսը՝ ֆուտբոլի Գերմանիայի գավաթը։ 1998-99 մրցաշրջանում Ինկա Գրինգսը դարձել է առաջնության լավագույն ռմբարկու, իսկ 1999 թվականին դարձել է Գերմանիայի տարվա ֆուտբոլիստ[3]։
Հետագա տարիներին Գրինգսը դարձավ կանանց Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն՝ 2011 թվականի հունվարին 350 անգամ գրավելով մրցակցի դարպասը[4]։ 1999-00 մրցաշրջանում «Դույսբուրգը» դարձել Է Գերմանիայի չեմպիոն, իսկ Գրինգսն այս մրցաշրջանում սահմանել է բացարձակ ռեկորդ՝ 38 խփած գոլ: 2009 թվականին Գրինգսը գլխավերևում բարձրացրեց ՈՒԵՖԱ-ի կանանց գավաթը։ Ինկան երեք տարվա ընթացքում՝ 2008-2010 թվականներին, դարձել է մրցաշրջանի լավագույն ռմբարկուն, ինչի շնորհիվ կրկին դարձել է Գերմանիայի տարվա ֆուտբոլիստ (2009 և 2010 թվականներին)[3]։
Գլխավոր էջ «2011» «Սեպտեմբեր 1» «Դույսբուրգի» հետ պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ[5], Գրինգսը տեղափոխվեց շվեյցարական «Ցյուրիխ» ակումբ[6]։ Նույն թվականին ինկան դարձավ Շվեյցարիայի գավաթակիր և առաջնության հաղթող։ 2013 թվականին հանդես է եկել WPS-ում «Չիկագո Ռեդ Սթարզ» ակումբի կազմում, ուր տեղափոխվել է ազգային հավաքականում ընկերուհու՝ Սոնյա Ֆուսի հետ միասին[7]։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է գերմանական «Քյոլնում»։
Ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքականի կազմում նորամուտը նշել է 1996 թվականի մայիսին Ֆինլանդիայի դեմ խաղում։ Գերմանիայի հավաքականի կազմում հանդես է եկել 1999 թվականի աշխարհի առաջնությունում՝ դառնալով երեք գոլի հեղինակ։ 2000 թվականի Օլիմպիական խաղերում թիմի կազմում դարձել է ֆուտբոլային մրցաշարի բրոնզե մեդալակիր։ Գրինգսը բաց է թողել բազմաթիվ միջազգային մրցաշարեր վնասվածքների պատճառով (2001 թվականի Եվրոպայի առաջնություն, 2003 թվականի Աշխարհի առաջնություն, 2004 թվականի Օլիմպիական խաղեր)։ 2005 թվականի Եվրոպայի առաջնությունում դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկուն՝ խփելով չորս գնդակ և թիմի հետ նվաճելով Եվրոպայի չեմպիոնների տիտղոսը։ Բացակայել է 2007 թվականի աշխարհի առաջնությունից և 2008 թվականի օլիմպիական խաղերից հավաքականի գլխավոր մարզիչ Սիլվիա Նայդի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Կրկին հրավիրվել է հավաքական՝ մասնակցելու Եվրոպայի 2009 թվականի առաջնությանը։ Գրինգսը թիմի հետ նվաճում է Եվրոպայի չեմպիոնների հերթական տիտղոսը, ինչպես նաև խփած 5 գոլերով կրկին դառնում է առաջնության լավագույն ռմբարկու[8]։
Ինկա Գրինգսը ազգային հավաքականի կազմում խփել է 64 գնդակ՝ հանդիսանալով Գերմանիայի կանանց հավաքականի երրորդ ռմբարկուն Բիրգիտ Պրինցից (128) և Հայդի մորից (83) հետո: Միջին հաշվով, ինկան իր 96 խաղերի ընթացքում մեկ խաղում խփել է 0,69 գոլ, ինչը նրան դարձնում է ազգային հավաքականի երկրորդ ամենաարդյունավետ խաղացողը ողջ պատմության ընթացքում[9]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինկա Գրինգսը բաց բիսեքսուալ է։ Կապ է ունեցել թիմակից Լինդա Բրեզոնիկի և «Վոլֆսբուրգի» նախկին մարզիչ Հոլգեր Ֆախի հետ[10][11][12][13]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Soccerdonna (գերմ.) — 2010.
- 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- 1 2 «Grings erneut Fußballerin des Jahres» (գերմաներեն). DFB.de. 2010 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Duisburgs Inka Grings markiert ihren 350. Bundesliga-Treffer» (գերմաներեն). Märkische Allgemeine. 2011 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Grings leaves Duisburg» (գերմաներեն). womensoccer.de. 2011 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Grings transfers to Zürich». womensoccer.de. 2011 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Fuss and Grings travel again - to Chicago» (գերմաներեն). kicker.de. 2013 թ․ մարտի 16. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Nationalspielerin Inka Grings» (գերմաներեն). DFB.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Deutscher Fußball-Bund. Top scorers Արխիվացված 2012-09-27 Wayback Machine. DFB.de. Accessed 1 March 2010.
- ↑ Who has scored the most hat-tricks in a single season? Plus: famous football twins (2); the bisexual German international love triangle; and where does 'Villa' come from?
- ↑ Best. Lesbian. Week. Ever. (August 8, 2008)
- ↑ «The wonderful (and out) players of the Women's World Cup». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Series: Foul Play: Seven Deadly Sins of Football». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինկա Գրինգս» հոդվածին։ |
| ||||||||||