Ինես Արիմադաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ինես Արիմադաս
Inés Arrimadas García
Sáenz de Santamaría se reúne con Inés Arrimadas, portavoz de Ciudadanos en el Parlamento de Cataluña (cropped).jpg
Ինես Արիմադասե 2017 թվականին
Դրոշ
Կատալոնիայի խորհրդարանի նախագահ
 2012 թվականի նոյեմբերի 25
Դրոշ
Կատալոնիայի խորհրդարանի կուսակցության առաջնորդ
 2015 թվականի հոկտեմբերի 26
Նախորդող Օրիոլ Ժունկերաս
 
Քաղաքացիություն՝ Flag of Spain.svg Իսպանիա
Կուսակցություն՝ «Քաղաքացիական» կուսակցություն
Կրթություն՝ Պաբլո դե Օլավիդեի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և խորհրդատու
Ծննդյան օր 1981 թվական, հուլիսի 3
Ծննդավայր Խերես դե լա Ֆրոնտերա
Ի ծնե անուն իսպ.՝ Inés Arrimadas García
Հայր Ռուֆիոնո Արիմանդաս
Մայր Ինես Գարսիա Լոպես
Ամուսին Խավիեր Սիմա

Ինես Արիմադաս (իսպ.՝ Inés Arrimadas García, հուլիսի 3, 1981(1981-07-03), Խարես դե լա Ֆրոնտերա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի և կատալոնացի քաղաքական գործիչ, Կատալոնիայի խորհրդարանի ընդդիմության առաջնորդ (2015 թվականից):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողները՝ Ռուֆիոնո Արիմանդասը (ծնվել է 1937 թվականին) և Ինես Գարսիա Լոպեսը Սալմորալի (Սալամանկայի պրովինցիա) բնիկներ են: Ինես Արիմադասը ծնվել է Կադիսում[1]: Նա հինգ երեխաներից ամենափոքրն է: Հայրը 1979-1983 թվականներին Ֆրանցիսկո Ֆրանկոյի ռեժիմի անկումից հետո դարձավ առաջատար Իսանիայի ժողովրդավարական կենտրոնի միությունում:

Ինեսն ավարտել է կաթոլիկ դպրոց (Nuestra Señora del Pilar) Խերես դե լա Ֆրոնտերայում: Դպրոցում հետաքրքրվում էր կատալոնական մշակույթով (անգամ դասընկերուհու օգնությամբ սովորել է կատալոներեն) և երազում էր դառնալ հնագետ: Ընդունվել է Պաբլո դե Օլավիդեի համալսարան, որտեղ սովորել է իրավագիտություն, պետական կառավարում և բիզնեսի կառավարում[2]: Սովորել է նաև Նիսի IPAG բիզնես-դպրոցում, որտեղ ընդգրկվել է Erasmus ծրագրի մեջ[3]:

24 տարեկան հասակում MAT ընկերությունում կես տարի աշխատել է որպես նավթաքիմիական արդյունաբերության բաժնի պետ[4]: 2008 թվականին տեղափոխվել է Բարսելոնա: Տեղափոխվելով Բարսելոնա` 6 տարի աշխատել է D'Aleph ընկերությունում որպես խորհրդատու գործողությունների և ռազմավարության վերաբերյալ:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինես Արիմադասը 2016 թվականին

2010 թվականին ընկերոջ հետ հայտնվում է Ռոմեա թատրոն՝ «Քաղաքացիական» կուսակցության միջոցառմանը, հետաքրքրվում է դրա քաղաքական ուժով և հաջորդ տարի դառնում է մամուլի քարտուղար:

Կատալոնիայի 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում նա ընտրվում է որպես «Քաղաքացիական» կուսակցության շարքային երիտասարդ ակտիվիստ: 2015 թվականին, երբ կուսակցությունն ու նրա առաջնորդները դուրս եկան համազգային հարթակ, 34-ամյա Ինեսը դառնում է կուսակցության առաջնորդը Կատալոնիայի խորհրդարանում: Ղեկավարելով կուսակցությունը 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում, նա ստացավ մոտ 17,9 տոկոս ձայն և մեծացրեց իր ներկայացուցչությունը՝ 9-ից հասցնելով 25-ի: Եղել է նաև Ժեներալիտատ կուսակցության նախագահի թեկնածու:

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում 2017 թվականի դեկտեմբերի 21-ին հայտարարում է իրենց հաղթանակի մասին, քանի որ կուսակցությունը շատ հայտնի էր. նրա կողմից էին ընտրողների 25 տոկոսը, ինչը անդամների համար ապահովում էր 37 տեղ[5][6]:


Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 30-ին ամսունանում է իր քաղաքական հակառակորդ, Կատալոնիայի խորհրդարանի նախկին նախագահ Խավիեր Սիմայի հետ[7]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hernández Cecilia (March 4, 2015)։ «"Siempre que puedo digo que soy salmantina porque así me siento"»։ El Norte de Castilla (իսպաներեն)։ Վերցված է 3 December 2017 
  2. Eduardo del Campo (2015-10-04)։ «Retrato familiar de Inés Arrimadas desde Jerez: 'La niña ya es imparable'» (իսպաներեն)։ El Mundo։ Վերցված է 2017-12-23 
  3. Ruiz Valdivia Antonio (6 July 2015)։ «17 cosas que no sabías de Inés Arrimadas»։ The Huffington Post։ Վերցված է 4 October 2015 
  4. La medio tímida, El Español, 22 September 2015.
  5. James Badcock (2017-12-22)։ «Who is Inés Arrimadas, darling of Catalonia's 'silent majority'?» (անգլերեն)։ The Telegraph։ Վերցված է 2017-12-22 
  6. Hannah Strange (2017-12-22)։ «Catalonia’s pro-independence parties declare victory in critical regional election» (անգլերեն)։ The Telegraph։ Վերցված է 2017-12-22 
  7. «Xavier Cima, el hombre que dejó la política por amor» (իսպաներեն)։ ABC։ 2016-07-30։ Վերցված է 2017-12-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]