Ինեսե Յաունզեմե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինեսե Յաունզեմե
Aploksne jaunzeme.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝լատիշ․՝ Inese Jaunzeme
Մասնագիտացում՝javelin thrower, բժիշկ և վիրաբույժ
Երկիր՝Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 21, 1932(1932-05-21)
Ծննդավայր՝Pļaviņas, Լատվիա[1]
Մահվան ամսաթիվ՝փետրվարի 13, 2011(2011-02-13)[2] (78 տարեկան)
Մահվան վայր՝Ռիգա, Լատվիա

Ինեսե Յաունզեմե (լատիշ․՝ Inese Jaunzeme, մայիսի 21, 1932(1932-05-21), Pļaviņas, Լատվիա[1] - փետրվարի 13, 2011(2011-02-13)[2], Ռիգա, Լատվիա[3]), խորհրդային Լատվիայի նիզակ նետող, վիրաբույժ-օրթոպեդ և պլաստիկ վիրաբուժության մասնագետ։ 1956 թվականին Մելբուռնի օլիմպիական խաղերում առաջին լատվիացի օլիմպիական չեմպիոնը։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1957): Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի երիտասարդական երրորդ առաջնության չեմպիոնուհի։ Լատվիայի քառակի չեմպիոն (1952, 1956, 1958 և 1960): Նա հինգ անգամ բարելավվել է Լատվիայի ռեկորդը (վերջին անգամ 1960 թվականին՝ 55,73 մետր)։ Նիզակ նետելուց բացի, նա նաև զբաղվել է բասկետբոլով, Լատվիայի ազգային հավաքականի անդամ էր։ 1956 և 1957 թվականներին ճանաչվել է Լատվիայի լավագույն մարզիկ։

Ավարտել է Ռիգայի բժշկական ինստիտուտը՝ օրթոպեդի մասնագիտությամբ (1960)։ Վաստակավոր վիրաբույժ է, բժշկական գիտությունների դոկտոր։ Լատվիայի ԽՍՀ Պետական ​​մրցանակի դափնեկիր։ Օլիմպիականների համաշխարհային ասոցացիայի նախագահ (ՕՀԱ)։ Լատվիայի օլիմպիական ակումբի նախագահ։ 2000 թվականին Սիդնեյում կայացած օլիմպիական խաղերում «Լատվիական տան» տիրուհին էր։

Ունեցել է երեք դուստր՝ Անդրա, Ինգունա, Վիտա։

Ինեսե Յաունզեմեն մահացել է 2011 թվականի փետրվարի 13-ին Ռիգայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Sports-Reference.com
  2. 2,0 2,1 2,2 http://sports.delfi.lv/news/other_kinds/atlethics/mirusi-pirma-olimpiska-cempione-latvijas-sporta-vesture-inese-jaunzeme.d?id=36808467
  3. «Из жизни ушла первая олимпийская чемпионка Латвии Инесе Яунземе»։ ves.lv։ 13 февраля 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին։ Վերցված է 2011-02-13 
  4. Андрей Беляев, Дмитрий Святкин (2000 год)։ «Чемпионка станет хозяйкой «Латышского дома»»։ «Час»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին։ Վերցված է 2011-02-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]