Ինդրո Մոնտանելլի
Ինդրո Մոնտանելլի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 22, 1909[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆուչեկիո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[3][4] |
Մահացել է | հուլիսի 22, 2001[1][2][3] (92 տարեկան) |
Մահվան վայր | Միլան, Իտալիա[3] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ֆլորենցիայի համալսարան[3] |
Մասնագիտություն | լրագրող, գրող, սցենարիստ, կինոռեժիսոր և պատմաբան |
Աշխատատու | Տարտուի համալսարան[3] |
Ամուսին | Colette Rosselli?[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ակադեմիա դելա Կրուսկա |
![]() |
Ինդրո Մոնտանելլի (իտալ.՝ Indro Montanelli, ապրիլի 22, 1909[1][2][3][…], Ֆուչեկիո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[3][4] - հուլիսի 22, 2001[1][2][3], Միլան, Իտալիա[3]), իտալացի լրագրող և պատմաբան. Իտալական միջազգային լրագրության կենտրոնական դեմքերից, 70 տարվա փորձ ունեցող արտասահմանյան թղթակից, որը հարցազրույցներ է վերցրել Էյնշտեյնից և Հիտլերից, ու ավելի քան 100 գրքի հեղինակ է, որոնցից առաջինը լույս է տեսել 1935 թվականին, իսկ վերջինը՝ 2001 թվականին։ Մինչև կյանքի վերջին օրերը Մոնտանելլին աշխատել է Corriere della Sera թերթում. 1995 թվականից նա վարել է ամենօրյա նամակների սյունակ՝ օրական պատասխանելով մեկ ընթերցողի նամակի: Մոնտանելլիի թերթի վերջին հրապարակումը տեղի է ունեցել նրա մահվան հաջորդ օրը. Corriere della Sera-ն առաջին սյունակում հրապարակել է նրա հրաժեշտի ուղերձը ընթերցողներին:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոնտանելին ծնվել է Ֆուչեկիոյում` Ֆլորենցիայի մոտակայքում 1909 թվականի ապրիլի 22-ին: Նրա հայրը՝ Սեստիլիո Մոնտանելլին, ավագ դպրոցի փիլիսոփայության ուսուցիչ էր, իսկ մայրը՝ Մադալենա Դոդդոլին, բամբակի հարուստ վաճառականի դուստր էր: Ինդրո անունն ընտրվել է նրա հոր կողմից հինդու աստծո` Ինդրայի անունով[9]:
Մոնտանելին ավարտել է Ֆլորենցիայի համալսարանը՝ որպես իրավագետ։ Նրա թեզը նվիրված է եղել Մուսոլինիի կողմից Իտալիայի ընտրական օրենսդրության բարեփոխմանը: Նա պնդում էր, որ այդ բարեփոխումը, ըստ էության, հանգեցնում է ընտրությունների` որպես այդպիսին, վերացմանը:
Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]1920-1930-ական թվականների վերջին Մոնտանելլին սկսել է իր ուժերը փորձել լրագրության մեջ՝ համագործակցելով «Il Selvaggio» թերթի և «Universale» ամսագրի հետ. այս երկու հրատարակություններն էլ ավելի շուտ աջակցել են ֆաշիստական ռեժիմին, բայց 1935 թվականին ամսագիրն արգելվել է գրաքննության կողմից, քանի որ այն փորձում էր ոչ միայն հաստատել, այլև վերլուծել: Մոնտանելլին մեկնել է Փարիզ, որտեղ որոշ ժամանակ աշխատել է Paris-soir-ում որպես քրեական թղթակից, այնուհետև համագործակցել է նույն թերթի հետ՝ որպես արտասահմանյան թղթակից (Նորվեգիայից, ապա Կանադայից)։ Կանադայում նա սկսել է համագործակցել նաև «United Press International» գործակալության հետ։ Այստեղ աշխատելու ընթացքում նա սովորել է գրել աշխարհիկ հասարակության համար ոչ բարդ ոճով, որը կտարբերակեր նրան իտալական լրագրության ոլորտում: Համագործակցելով Ուեբ Միլլերի հետ` նա սովորել է «միշտ գրել այնպես, ասես գրում ես Օհայոյից մի կաթնավաճառի»: Այս պարզ և մատչելի ոճը մի բան էր, որը նա երբեք չէր մոռացել, և հաճախ էր հիշել իր կյանքի ընթացքում:
Այս ընթացքում Մոնտանելլին իր առաջին հարցազրույցն է անցկացրել Հենրի Ֆորդի հետ, որը զարմացրել է նրան՝ խոստովանելով, որ վարորդական իրավունք չունի: Հարցազրույցի ընթացքում Ֆորդը սկսել է ակնածանքով խոսել Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերի մասին: Նայելով դեկորին՝ Մոնտանելլին հարցրել է նրան, թե ինչպես է վերաբերվում նրանց աշխարհը քանդելուն: Տարակուսած Ֆորդը հարցրել է, թե ինչ նկատի ուներ: Մոնտանլլին չվախենալով շեշտել է, որ ավտոմոբիլների և Ֆորդի հեղափոխական կոնվեյերների համակարգը ընդմիշտ վերափոխել է երկիրը: Ֆորդը ցնցվել է, և Մոնտանելլին հասկացել է, որ ինչպես բոլոր հանճարները, այնպես էլ Ֆորդը չնչին պատկերացում անգամ չուներ, թե ինչ է իրականում արել[10]:
1930-ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալա-հաբեշյան պատերազմի սկսվելուց հետ Մոնտանելլին վերադարձել է Եվրոպա և միացել իտալական բանակին՝ խրախուսվելով, ինչպես ինքն է հիշել, սպիտակ մարդու քաղաքակրթական առաքելության իդեալիստական պատկերացումներով (Քիփլինգի ոգով): Իտալացիների համար այս հաղթական արշավի իրականությունն այնքան էլ վարդագույն չէր։ Մոնտանելին հորը դառը նամակներով նկարագրել է Հաբեշյան իրադարձությունները, որոնք նա, առանց որդու իմացության, հանձնել է տպագրության փոքր-ինչ ճակատային Corriere della Sera թերթին։
Եթովպիայից վերադառնալիս Մոնտանելլին գնացել է մեկ այլ պատերազմի՝ իսպանական, որին նա հետևել է իտալական ստորաբաժանումների կողմից, որոնք աջակցել են գեներալ Ֆրանկոյին: Մոնտանելլին այս պատերազմի մասին գրելիս այն գնահատել է որպես ապաշնորհ և անիմաստ, հակառակ իտալական պաշտոնական քարոզչության ընդհանուր տոնայնությանը, որի արդյունքում նրան հետ են կանչել Իսպանիայից և պաշտոնապես զրկել լրագրությամբ զբաղվելու իրավունքից: Ի դեպ, նրան անմիջապես առաջարկվել է Էստոնիայում իտալական մշակութային կենտրոնի տնօրենի պաշտոնը:
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն պես Մոնտանելլին ուղարկվել է գերմանական բանակ՝ Լեհաստանի գրավման մասին ռեպորտաժների համար, սակայն պատերազմի այս փուլն արագ ավարտվել է: Մոնտանելլին որոշել է չվերադառնալ Իտալիա՝ ենթադրելով, որ նոր իրադարձություններ կհետևեն այստեղ՝ Արևելյան Եվրոպայում, և հայտնվել է Կաունասում՝ Խորհրդային Միության կողմից Լիտվայի բռնակցումից անմիջապես առաջ: Խորհրդային իշխանությունը Մոնտանելլիից պահանջել է լքել երկիրը, և նա նախընտրել է մեկնել Ֆինլանդիա։ Խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ Մոնտանելլին պաթետիկ հոդվածներ է հրապարակել Corriera della Sera-ում ֆիննական զորքերի հերոսության մասին, որոնք հանդիպել են ընթերցողների ջերմ և բուռն ընդունելությանը և իշխանությունների ոչ միանշանակ արձագանքին:
Ֆինլանդիայից Մոնտանելլին տեղափոխվել է Նորվեգիա, որտեղից ռեպորտաժներ է վարել հիտլերյան ներխուժման դեմ անգլո-ֆրանսիական դիմադրության փորձերի մասին։ Այնուհետև նրա ուղին անցել է Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի միջով, որտեղ իտալական զորքերը այս կամ այն կերպ մասնակցում էին մարտական կամ պարտիզանական գործողություններին: Վերջապես, 1944 թվականին Մոնտանելլին հայտնվել է Իտալիայի հյուսիսում և միացել հակամուսոլինյան պարտիզանական ջոկատին, բայց գերի է ընկել գերմանացիներին, որոշ ժամանակ անցկացրեց բանտում և դատապարտվեց մահվան: Այնուհետև, սակայն, Միլանի բանտից Վերոնայի բանտ տեղափոխելու ժամանակ կազմակերպվել է նրա փախուստը Շվեյցարիա։
Պատերազմից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շարունակելով աշխատել Corriera della Sera-ում՝ Մոնտանելլին հատկապես լայն ճանաչում է գտել 1956 թվականի Հունգարական հեղափոխության մասին հոդվածներով։ Այնուամենայնիվ, հետո Իտալիայում քաղաքական իրավիճակը փոխվել է, և 1973-ին, ավելի ձախ գաղափարախոսության հարելու պատճառով[11] Corriere della Sera-ն հեռացրել է Մոնտանելլիին:
1974 թվականին նա Էնցո Բետտիզայի հետ հիմնել է նոր թերթ՝ Il Giornale, որտեղ նա խիստ հակակոմունիստական դիրք է գրավել։ Այս ժամանակաշրջանին է վերաբերում «Կարմիր բրիգադների» կողմից Մոնտանելլիի դեմ մահափորձը (1977 թվականի սեպտեմբերի 2-ին), երբ Միլանի փողոցներից մեկում նրա ոտքերին կրակել են չորս անգամ[12][13]:
1990-ականների կեսերին Il Giornale-ի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին ակտիվորեն ներգրավվել է քաղաքականության մեջ, և Մոնտանելլին նրա հետ մտել է հրապարակային կոնֆլիկտի մեջ՝ հայտարարելով, որ Բեռլուսկոնին «ստում է նույնքան հեշտությամբ, որքան ուտում է»։ Մոնտանելլին ի վերջո լքել է Il Giornale-ն և վերադարձել Corriere della Sera 1995 թվականին:
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնտանելլիի գրքերի զգալի մասը նրա հոդվածների և ռեպորտաժների ժողովածուներն են։ Այս ժողովածուներից առավել նշանակալիցը «Հոսանքին հակառակ. պայքար քո ժամանակի դեմ» հատորն է (իտալ.՝ La stecca nel coro 1974-1994: una battaglia contro il mio tempo; 2000), որը պարունակում է Il Giornale-ի ամենաուշագրավ և հակասական հոդվածները: Այնուամենայնիվ, Մոնտանելլին նաև գրել է պատմության վերաբերյալ մի շարք հանրաճանաչ գրքեր, որոնցից առաջինը Ա. Ի. Գերցենի կենսագրությունն է՝ «Գաղթականի անհաջող կյանքը» բնորոշ վերնագրով (իտալ.՝ Vita sbagliata di un fuoruscito; 1949): Մոնտանելլիի որոշ այլ պատմական գրքերից են`
- Իմ ամուսին Կարլ Մարքսը (իտալ.՝ Mio marito, Carlo Marx; 1955)
- Հռոմի պատմություն (իտալ.՝ Storia di Roma; 1957)
- Հունաստանի պատմություն (իտալ.՝ Storia di Greci; 1959)
- Գարիբալդի (1962, Մարկո Նոցցայի հետ համատեղ)
- Դանթեն և իր ժամանակը (իտալ.՝ Dante e il suo secolo; 1964)
- Ռիսորջիմենտոյի տղամարդ և կին գործիչներ (իտալ.՝ Figure & Figuri del Risorgimento; 1987)
Մոնտանելլին հանդես է եկել նաև գեղարվեստական արձակով: Առավել հայտնի է «Գեներալ Դելա Ռովերե» (1959) վիպակը, որը նույն թվականին էկրանավորվել է Ռոբերտո Ռոսսելինին։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլանում տեղադրվել է Մոնտանելլիի հուշարձանը, որի հեղինակն է քանդակագործ Վիտո Տոնջանին։
Պարգևներ և պատվավոր կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչի ասպետ, Հռոմ, 1995 թվականի դեկտեմբերի 15[14]
Ֆինլանդիայի առյուծի առաջին աստիճանի շքանշանի ասպետ, 1992 թվական[15]
Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ ասպետ, 1963 թվականի դեկտեմբերի 27[16]
Խաչ «Ռազմական վաստակի համար», Ստրուգա, Մակեդոնիա. Սանտորինի, Էգեյան ծով, Լետտիգ, 1941 թվականի ապրիլ: «Կամավոր ռազմական թղթակից, նա կատարել է իր առաջադրանքը ուշագրավ ունակություններով և խանդավառությամբ: Նա մասնակցել է տարբեր ռազմական գործողությունների առաջավոր զորամասերի հետ և նրանց հետ մտել նվաճված տարածքներ՝ ցուցաբերելով հանդարտություն, քաջություն և արհամարհանք վտանգի հանդեպ»։
«Արևելյան Աֆրիկայում ռազմական գործողությունների համար» հուշամեդալ
«Արևելյան Աֆրիկայում ռազմական գործողությունների համար» հուշամեդալ` որպես ռազմական կամավոր (1935-1936)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 BeWeB
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 Gerbi S., Liucci R. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2011. — Vol. 75.
- ↑ 4,0 4,1 4,2 Frattarolo R. Dizionario degli scrittori italiani contemporanei pseudonimi: 1900-1975 (իտալ.): con un repertorio delle bibliografie nazionali di opere anonime e pseudonime — Ravenna: Angelo Longo Editore, 1975. — P. 178.
- ↑ https://www.hs.fi/sunnuntai/art-2000003415385.html
- ↑ Dettaglio decorato (իտալ.) — presidenza della Repubblica Italiana.
- ↑ Dettaglio decorato (իտալ.) — presidenza della Repubblica Italiana.
- ↑ https://premiobancarella.it/site/?page_id=588
- ↑ Gerbi, Sandro; Liucci, Raffaele (2011). «Montanelli, Indro». In Caravale, Mario (ed.). Dizionario Biografico degli Italiani (իտալերեն). Vol. 75. Rome: Italian Encyclopedia Institute. ISBN 978-8-8120-0032-6. Վերցված է 2023 թ. օգոստոսի 12-ին.
- ↑ «Indro Montanelli (1909–)». Open Library. 2017. Վերցված է 2017 թ. սեպտեմբերի 4-ին.
- ↑ Consani, Mario (2017 թ. հունիսի 2). «'Servo del regime', gli sparano. Montanelli gambizzato dalle Br». Il Giorno (իտալերեն). Վերցված է 2023 թ. օգոստոսի 12-ին.
- ↑ Messina, Dino (2017 թ.դեկտեմբերի 16). «Milano, 1977: Montanelli gambizzato ai Giardini pubblici (e io c'ero)». Corriere della Sera (իտալերեն). Վերցված է 2023 թ. օգոստոսի 12-ին.
- ↑ «L'agguato a Indro Montanelli, 2 giugno 1977». Corriere della Sera (իտալերեն). 2017 թ.դեկտեմբերի 16. Վերցված է 2023 թ. օգոստոսի 12-ին.
- ↑ «Le onorificenze della Repubblica Italiana – Montanelli Dott. Indro – Cavaliere di Gran Croce Ordine al Merito della Repubblica Italiana» (իտալերեն). Quirinal Palace. 2016. Վերցված է 2013 թ. սեպտեմբերի 14-ին.
- ↑ Aarniva, Virve (1995 թ. մարտի 12). «Yksi elämä, monta alkua». Helsingin Sanomat (ֆիններեն). Վերցված է 2022 թ. օգոստոսի 25-ին.
- ↑ «Le onorificenze della Repubblica Italiana – Montanelli Dott. Indro – Grande Ufficiale Ordine al Merito della Repubblica Italiana» (իտալերեն). Quirinal Palace. 2014. Վերցված է 2023 թ. օգոստոսի 13-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alessandro Scurani, Montanelli. Pro e contro, Milano, Letture, 1971.
- Gennaro Cesaro, Dossier Montanelli, Napoli, Fausto Fiorentino, 1974.
- Gastone Geron, Montanelli. Il coraggio di dare la notizia, Milano, La Sorgente, 1975.
- Marcello Staglieno, Il Giornale 1974–1980, Milano, Società europea di edizioni, 1980.
- Tommaso Giglio, Un certo Montanelli, Milano, Sperling & Kupfer, 1981.
- Claudio Mauri, Montanelli l'eretico, Milano, SugarCo, 1982.
- Marcello Staglieno, Indro Montanelli, Milano, Sidalm-Comune di Milano, 1982.
- Tullio Ciarrapico (a cura di), Indro Montanelli. Una vita per la cultura. Letteratura: giornalismo, Roma, Ente Fiuggi, 1985.
- Donato Mutarelli, Montanelli visto da vicino, Milano, Ediforum, 1992.
- Ettore Baistrocchi, Lettere a Montanelli, Roma, Palazzotti, 1993.
- Piero Malvolti, Indro Montanelli, Fucecchio, Edizioni dell'Erba, 1993.
- Mario Cervi e Gian Galeazzo Biazzi Vergani, I vent'anni del "Giornale" di Montanelli. 25 giugno 1974 – 12 gennaio 1994, Milano, Rizzoli, 1994. 88-17-84323-7.
- Giancarlo Mazzuca, Indro Montanelli: la mia "Voce". Storia di un sogno impossibile raccontata da Giancarlo Mazzuca, Milano, Sperling & Kupfer, 1995. 88-200-1904-3.
- Federico Orlando, Il sabato andavamo ad Arcore. La vera storia, documenti e ragioni, del divorzio tra Berlusconi e Montanelli, Bergamo, Larus, 1995. 88-7747-954-X.
- Marcello Staglieno, Il Novecento visto da Montanelli: l'eretico della destra italiana, suppl. a "Lo Stato", Roma, 20 gennaio 1998.
- Marco Delpino, a cura di e con Paolo Riceputi, Indro Montanelli: un cittadino scomodo e un'analisi sulla stampa italiana, Santa Margherita Ligure, Tigullio-Bacherontius, 1999.
- Federico Orlando, Fucilate Montanelli. Dall'assalto al «Giornale» alle elezioni del 13 maggio, Roma, Editori Riuniti, 2001. 88-359-5076-7.
- Marcello Staglieno, Montanelli. Novant'anni controcorrente, Milano, Mondadori, 2001. 88-04-50481-1.
- Giorgio Soavi, Indro. Due complici che si sono divertiti a vivere e a scrivere, Collezione Il Cammeo n.388, Milano, Longanesi, 2002. 88-304-2000-X.
- Gian Luca Mazzini, Montanelli mi ha detto. Avventure, aneddoti, ricordi del più grande giornalista italiano, Rimini, Il Cerchio, 2002. 88-8474-025-8.
- Giorgio Torelli, Il Padreterno e Montanelli, Milano, Ancora, 2003. 88-514-0090-3.
- Paolo Granzotto, Montanelli, Bologna, il Mulino, 2004. 88-15-09727-9.
- Marco Travaglio, Montanelli e il Cavaliere. Storia di un grande e di un piccolo uomo, Prefazione di Enzo Biagi, Milano, Garzanti, 2004. 88-11-60034-0; Nuova edizione ampliata nella Collana Saggi, con un saggio introduttivo inedito dell'Autore, Milano, Garzanti, 2009. 978-88-11-60088-6.
- Paolo Avanti e Alessandro Frigerio, A cercar la bella destra. I ragazzi di Montanelli, Milano, Mursia, 2005. 88-425-3406-4.
- Sandro Gerbi e Raffaele Liucci, Lo stregone. La prima vita di Indro Montanelli, Torino, Einaudi, 2006. 88-06-16578-X.
- Renata Broggini, Passaggio in Svizzera. L'anno nascosto di Indro Montanelli, Milano, Feltrinelli, 2007. 978-88-07-49054-5.
- Federica Depaolis e Walter Scancarello (a cura di), Indro Montanelli. Bibliografia 1930-2006, Pontedera, Bibliografia e Informazione, 2007. 978-88-902523-1-0.
- Giancarlo Mazzuca, Testimoni del Novecento, Bologna, Poligrafici Editoriale, 2008.
- Sandro Gerbi e Raffaele Liucci, Montanelli l'anarchico borghese. La seconda vita 1958-2001, Torino, Einaudi, 2009. 978-88-06-18947-1.
- Giorgio Torelli, Non avrete altro Indro. Montanelli raccontato con nostalgia, Milano, Ancora, 2009. 978-88-514-0669-1.
- Iacopo Bottazzi, Montanelli Reporter. Da Addis Abeba a Zagabria in viaggio con un grande giornalista, Roma-Reggio Emilia, Aliberti, 2011. 88-7424-622-6.
- Federica De Paolis, Tra i libri di Indro: percorsi in cerca di una biblioteca d'autore, Pontedera, Bibliografia e Informazione, 2013. 978-88-907250-6-7.
- Sandro Gerbi e Raffaele Liucci, Indro Montanelli. Una biografia (1909-2001), (nuova ed. aggiornata dei due volumi apparsi per Einaudi), Collana Saggistica, Milano, Hoepli, 2014. 978-88-203-6352-9.
- Giancarlo Mazzuca, Indro Montanelli. Uno straniero in patria. Prefazione di Roberto Gervaso, Collana Saggi, Cairo Publishing, 2015. 978-88-605-2603-8.
- Merlo, Salvatore (2016). Fummo giovani soltanto allora. La vita spericolata del giovane Montanelli. Milano: Mondadori. ISBN 978-88-04-66004-0.
- Alberto Mazzuca, Penne al vetriolo. I grandi giornalisti raccontano la prima Repubblica, Bologna, Minerva, 2017. 978-88-738-1849-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախորդող: Էռնեստո Լիբենցի |
La Domenica del Corriere-ի գլխավոր խմբագիր 1945-1946 |
Հաջորդող: Էլիջիո Պոսենտի |
New title Հիմնադիր
|
il Giornale-ի գլխավոր խմբագիր 1974–1994 |
Հաջորդող: Վիտորիո Ֆելտրի |
New title Հիմնադիր
|
La Voce-ի գլխավոր խմբագիր 1994-1995 |
Հաջորդող: Թերթը ձախողվել է: |
Նախորդող: Իզաբելլա Բոսսի Ֆեդրիգոտի |
Corriere della Sera-ի նամակների բաժնի խմբագիր 1995–2001 |
Հաջորդող: Պաոլո Միելի |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդրո Մոնտանելլի» հոդվածին։ |
|
- Ապրիլի 22 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Հուլիսի 22 մահեր
- 2001 մահեր
- Միլան քաղաքում մահացածներ
- Ֆլորենցիայի համալսարանի շրջանավարտներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Իտալացի լրագրողներ
- Ռազմական թղթակիցներ
- Իտալացի պատմաբաններ
- Իտալացի հակակոմունիստներ
- Իտալացի սցենարիստներ
- Իտալացի դրամատուրգներ
- Իտալացի կինոռեժիսորներ
- 20-րդ դարի իտալացի գրողներ
- 21-րդ դարի իտալացի գրողներ
- 20-րդ դարի հրապարակախոսներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Քաղցկեղից մահացածներ