Jump to content

Ինդրա Նույի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինդրա Նույի
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 28, 1955(1955-09-28)[1][2][3] (69 տարեկան)
ԾննդավայրՉեննայ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան և  ԱՄՆ
ԿրթությունHoly Angels Anglo Indian Higher Secondary School?, Մադրասի քրիստոնեական քոլեջ (1974), Հնդկաստանի կառավարման ինստիտուտ Կալկաթայում (1976), Yale School of Management? (1980), Եյլի համալսարան և Մադրասի համալսարան
Մասնագիտությունգործարար
ԱշխատավայրPepsiCo, Johnson & Johnson, Booz Allen Hamilton, Boston Consulting Group?, Motorola, ABB Group? և Ամազոն
Զբաղեցրած պաշտոններԳլխավոր ֆինանսական տնօրեն և գլխավոր գործադիր տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Yale Corporation?, Համաշխարհային տնտեսական ֆորում, International Rescue Committee?, Catalyst?, Lincoln Center Institute for the performing arts in education?, Eisenhower Fellowships? և World Justice Project?
 Indra Nooyi Վիքիպահեստում

Ինդրա Կրիշնամուրտի Նույի (թամիլերեն՝ இந்திர கிருஷ்ணமூர்த்தி நூயி, անգլ.՝ Indra Krishnamurthy Nooyi), հնդկականծագումով ամերիկացի ձեռնարկատեր։ 2006 թվականից մինչև 2018 թվականը տնօրենների խորհրդի և ՊեպսիԿո ընկերության CEO-յի նախագահ։ ՊեպսիԿոն սննդի արդյունաբերության ընկերությունների շրջանում աշխարհի ամենաշահութաբեր ընկերություններից է[13][14]։ Նույին մտնում է նախագահի ռազմավարության և քաղաքականության ֆորումի, ամերիկյան բիզնեսի ամենահաջողակ և հարգված 19 ներկայացուցիչներից բաղկացած մի խմբի կազմի մեջ, որոնք կոչված են ԱՄՆ 45-րդ նախագահին՝ Դոնալդ Թրամփին խորհուրդ տալու տնտեսական աճի, նոր աշխատատեղերի բացման և աշխատուժի արտադրողականության բարձրացման վերաբերյալ հարցերով[15][16]։

Վաղ տարիներ և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդրա Նույին ծնվել է Հնդկաստանի Չեննայ քաղաքում։ 1974 թվականին Մադրասի քրիստոնեական քոլեջում ստացել է բակալավրի աստիճան ֆիզիկայի, քիմիայի և մաթեմատիկայի բնագավառում, իսկ 1976 թվականին Հնդկաստանի Կալկաթա քաղաքի մենեջմենթի ինստիտուտում (MBA)-յի կառավարման դիպլոմ։ Հնդկաստանում սկսելով իր կարիերան՝ Նույին զբաղեցրել է Johnson & Johnson արտադրանքի և Mettur Beardsell տեքստիլ ֆիրմայի մենեջերի պաշտոնները։

1978 թվականին ընդունվել է Եյլի համալսարանի կառավարման դպրոց և ստացել պետական և մասնավոր կառավարման մագիստրոսի աստիճան։ Եյլում սովորելու ժամանակ ամառային ստաժավորում է անցել Booz & Company-ում[17]։ 1980 թվականից Նույին աշխատել է Boston Consulting Group-ում, այնուհետև բարձր պաշտոններ է զբաղեցրել Motorola-ում и Asea Brown Boveri-ում[18]։

1994 թվականին Նույին սկսել է աշխատել ՊեպսիԿոյում։ 2001 թվականին դարձել է ընկերության նախագահը և ֆինանսների տնօրենը։ Նույին ավելի քան տասը տարի ղեկավարել է ՊեպսիԿոյի համաշխարհային ռազմավարությունը և իրականացրել ընկերության վերակազմավորում, այդ թվում՝ 1997 թվականին ռեստորաններ տրամադրելով Tricon ընկերությանը, որն այժմ հայտնի է Yum! Brands անունով։ 1998 թվականին Նույիի նախաձեռնությամբ ձեռք է բերվել Tropicana-ն[19], իսկ 2001 թվականին՝ Quaker Oats Company-ն։ 2007 թվականին ՊեպսիԿոյի 44-ամյա պատմության մեջ դարձել էCEO-յի հինգերորդ գլխավոր տնօրենը[20]։

«BusinessWeek»-ի տվյալներով, ինչ Նույը 2000 թվականին դարձել է ֆինանսների տնօրեն[21], ընկերության տարեկան եկամուտն աճել է 72%-ով, իսկ զուտ շահույթը՝ ավելի քան կրկնակի՝ մինչև 5,6 մլրդ դոլար 2006 թվականին[22]։

2007 և 2008 թվականներին «The Wall Street Journal»-ը Նույին ներառել է դիտարկման համար 50 կանանց ցուցակում[23][24], իսկ «Թայմ»-ը նրան ներառել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում[25]։ «Forbes»-ը 2008-ին նրան անվանել է աշխարհի 3-րդ ամենաազդեցիկ կինը։ «Fortune»-ը 2009 և 2010 թվականներին նրան անվանել է բիզնեսի ամենաազդեցիկ կինը։ 2010 թվականին «Forbes»-ը Նույին անվանել է աշխարհի 6-րդ ամենաազդեցիկ կինը[26]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդրա Նույին ամուսնացած է Ռաջկանտիլալ Նույիի հետ։ Նրանք ունեն երկու աղջիկ։ Ապրում են Կոնեկտիկուտ նահանգի Գրինվիչ քաղաքում[27]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hollar S. Encyclopædia Britannica
  2. Munzinger Personen (գերմ.)
  3. Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  4. https://www.forbes.com/profile/indra-nooyi/#
  5. SlideShare — 2006.
  6. https://timesofindia.indiatimes.com/Indra-Nooyi-honoured-with-Padma-awards/articleshow/1863980.cms
  7. https://www.revolvy.com/main/index.php?s=CNN-IBN%20Indian%20of%20the%20year&item_type=topic
  8. CT Women's Hall of Fame SelectsNew Inductees, Honorees // Hartford CourantHartford: 2015. — ISSN 1047-4153; 2641-3892; 2642-7125; 2642-7133
  9. Adams I. HERB BAUM honoredTreasure Coast Newspapers, 2017.
  10. https://www.womenofthehall.org/2022-inductees/
  11. https://www.carnegie.org/awards/great-immigrants/2007-great-immigrants/
  12. https://www.fi.edu/en/laureates/indra-k-nooyi
  13. PepsiCo, Inc. (NYSE:PEP) : Second Quarter 2010 Earnings Preview(անգլ.) // IStock Analyst : journal. — 2010. Архивировано из первоисточника 17 Հուլիսի 2010.
  14. Rachel Premack. «Pepsi CEO Indra Nooyi is stepping down after 24 years with the company — see her life and career, from moving to the US at age 22 to earning $31 million last year». Business Insider. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  15. Kell, John. (2017 թ․ դեկտեմբերի 14). «PepsiCo CEO Indra Nooyi Joins Trump's Business Council». Fortune.Com (անգլերեն). Time Inc. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  16. «President-Elect Donald J. Trump Announces Travis Kalanick of Uber, Elon Musk of SpaceX and Tesla, and Indra Nooyi of PepsiCo to Join President's Strategic and Policy Forum». GreatAgain.Gov (անգլերեն). GreatAgain.Com, The website for the Office of the President Elect and of the Vice President Elect. 2016 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  17. Sellers, Patricia (2006 թ․ հոկտեմբերի 2). «It's Bad to be the boss». CNN.
  18. «Alumni Leaders - Indra Nooyi '80». Yale School of Management. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
  19. Levine, Greg (2006 թ․ օգոստոսի 14). «'Power Women' Member Nooyi To Lead 'Platinum' Pepsi». Forbes. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 10-ին.
  20. «Indra Nooyi, Chairman and CEO of PepsiCo, Named CEO of the Year by GSCLG». Marketwire. 2009 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
  21. «Forbes Profile: Indra Nooyi». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 9-ին.
  22. Brady, Diane (2007 թ․ հունիսի 11). «Indra Nooyi: Keeping Cool In Hot Water». BusinessWeek. Վերցված է 2009 թ․ հուլիսի 10-ին.
  23. McKay, Betsy (2008-22-19). «The 50 Women to Watch 2007». Wall Street Journal. Վերցված է 2009 թ․ հուլիսի 10-ին.
  24. Crittenden, Michael R. (2008 թ․ նոյեմբերի 10). «The 50 Women to Watch 2008». Wall Street Journal. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 10-ին.
  25. The 100 Most Powerful Women, Forbes.com
  26. The 50 Most Powerful Women in Business, Fortune.com
  27. Credeur, Mary Jane (2006 թ․ օգոստոսի 15). «Pepsi's Indra Nooyi Led Non-Soda Growth; Women CEO Exemplar». Bloomberg, L.P. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդրա Նույի» հոդվածին։