Ինդուկցիոն տաքացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետաղե ձողի
ինդուկցիոն տաքացում

Ինդուկցիոն տաքացում, փոփոխական մագնիսական դաշտում տեղավորված էլեկտրահաղորդիչ կամ մագնիսաակտիվ մարմինների (հիմնականում մետաղների) տաքացում՝ նրանցում մակածված մրրկային հոսանքների շնորհիվ։ էլեկտրամագնիսական դաշտը ստեղծվում է ցածր (հիմնականում 50 հց), միջին (մինչև 10 կհց) կամ բարձր (10 ԿՀց–ից մինչև 10 ՄՀց) հաճախականության փոփոխական հոսանքի աղբյուրին միացված ինդուկտորով։ Կիրառվում է սև և գունավոր մետաղների տաքացման կռումից կամ ծավալային դրոշմումից առաջ նախապատրաստուկների տաքացման, դետալների մակերևութային մխման դեպքում։ Ինդուկցիոն տաքացման առավելություններն են մեծ արագությունը, հաստատուն ռեժիմը, կիզաթեփուկի փոքր քանակը, տաքացման պրոցեսի ավտոմատացման և էլեկտրոնային կառավարման հնարավորությունը։ Թերություններն են՝ սարքի թանկությունը, էլեկտրաէներգիայի մեծ ծախսը, տարբեր դետալների համար համապատասխան ինդուկտորի օգտագործումը։

Ինդուկցիոն ջրատաքացուցիչները և օջախները կենցաղում լայն տարածում ունեն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 342