Ինդոնեզիայի բանկ
| Մասն է | national statistical system of Indonesia | |
|---|---|---|
| Ստեղծում | 1953 | |
| Կազմակերպության ղեկավարի պաշտոն | Governor of Bank Indonesia | |
| Ղեկավար | Perry Warjiyo | |
| Երկիր | Ինդոնեզիա | |
| Վարչատարածքային միավոր | Ջակարտա | |
| Կոորդինատներ | 6°10′55″S 106°49′11″E | |
| Արժույթ | Ինդոնեզական ռուփի | |
| Դուստր ընկերություն | Indonesische Overzeese Bank | |
| Գլխամասի վայր | Ջակարտա | |
| Նախորդողը | Ճավայի բանկ | |
| Պաշտոնական կայք | www.bi.go.id | |

Ինդոնեզիայի բանկ(ինդոն.՝ Bank Indonesia), Ինդոնեզիայի կենտրոնական բանկն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1746 թվականին հոլանդական Միացյալ Արևելյան Հնդկական ընկերությունը բանկային մասնաճյուղ բացեց Յավա կղզում, որը Արշիպելագի առաջին բանկային հաստատությունն էր:
1828 թվականի հունվարի 24-ին ստեղծվեց Յավա բանկը, որը 10 տարի ժամկետով թղթադրամներ թողարկելու իրավունք ստացավ։ Այս ժամկետը հետագայում մի քանի անգամ երկարացվել է։
Մինչ ճապոնական զորքերի կողմից Ինդոնեզիայի օկուպացումը, Յավայի բանկի ոսկու պաշարները տարվեցին Ավստրալիա և Հարավային Աֆրիկա։ 1942 թվականի փետրվար-մարտին գրավելով Յավան՝ ճապոնացիները շուտով միջոցներ ձեռնարկեցին բանկային համակարգը վերահսկելու համար։ 1942 թվականի ապրիլին բոլոր բանկային գործառնություններն արգելվեցին, իսկ հետո բոլոր հոլանդական, բրիտանական և չինական բանկերը լուծարվեցին։ Նրանց փոխարինելու եկան Յոկահամայի, Թայվանի և Միտուսի բանկի մասնաճյուղերը։
Ճապոնական օկուպացիայի ավարտից հետո Յավայի բանկի գործունեության վերսկսումը հնարավոր էր միայն շրջաններում, որոնք գրավել են Նիդերլանդների զորքերը։ Ինդոնեզիայի Հանրապետության զորքերի կողմից գրավված տարածքներում, թողարկման գործառույթները պետք է իրականացներ Ինդոնեզիայի բանկը, որը հիմնադրվել է 1946 թվականին։ Այն շուտով վերանվանվեց Ինդոնեզիայի պետական բանկ: Չնայած ծայրահեղ ծանր պայմաններին՝ 1946 թվականի հոկտեմբերի 30-ին թողարկվեցին նրանց սեփական թղթադրամները։
1949 թվականին Հաագայում կայացած խաղաղության կոնֆերանսի որոշումների համաձայն՝ Յավայի բանկը ստացել է Ինդոնեզիայի Միացյալ Նահանգների թողարկող բանկի կարգավիճակ։ 1950 թվականին ԱՄՆ-ի լուծարումից և Ինդոնեզիայի միասնական Հանրապետության ձևավորումից հետո բանկը շարունակեց իրականացնել իր գործառույթները։ 1953 թվականի հուլիսի 1-ին Յավա բանկը ազգայնացվեց և վերանվանվեց Ինդոնեզիայի բանկ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Бутаков, 1987, էջ 110—112
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бутаков Д.Д., Золотаренко Е.Д., Рыбалко Г.П. Валюты стран мира: Справочник / Под ред. С. М. Борисова, Г. П. Рыбалко, О. В. Можайскова. — 5-е изд., перераб. и доп. — М.: Финансы и статистика, 1987. — 383 с.