Ինդիրա Ռադիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ինդիրա Ռադիչ
Indira Radić 2011.jpeg
Ի ծնե անունսերբ.՝ Indira Radić
Ծնվել էհունիսի 14, 1966(1966-06-14) (54 տարեկան)
Դոբոյ, Բոսնիա և Հերցեգովինա
ԵրկիրFlag of Serbia.svg Սերբիա և Flag of Bulgaria.svg Բուլղարիա
Ժանրերժողովրդական երաժշտություն, փոփ֊ֆոլք և turbo-folk?
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլDiskos? և Payner
Կայքindira.rs
Indira Radić Վիքիպահեստում

Ինդիրա Ռադիչ (սերբերեն՝ Indira Radić, կյուրեղագիր՝ Индира Радић, ծնյալ Ինդիրա Սուբոտիչ (Indira Subotić), Բոսնիայում ծնված սերբ երգչուհի, որ լայն ճանաչման ու համբավի է հասել ֆոլկ, էթնո, տուրբո-ֆոլկ, փոփ-ֆոլկ և փոփ երաժշտական ոճերում իր տպավորիչ կատարումներով[1]: Նրան անվանում են «սերբական Շակիրա»:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդիրա Ռադիչը ծնվել է 1966 թվականի հունիսի 14-ին, բոսնիական Դոբոյ քաղաքի մոտ գտնվող Դրագալովցի գյուղում, որը ներկայումս ներառված է Ստանարի (Stanari) համայնքի կազմում: Նրա հայրը, որ Բոսնիա և Հերցեգովինայի կոմունիստական կուսակցության ֆունկցիոներ էր և շատ էր հարգում Հնդկաստանի այն ժամանակվա վարչապետ Ինդիրա Գանդիին, իր դստերը կոչել է նրա անունով[2][2][3]: Ծնողները վաղ են նկատել իրենց աղջկա երաժշտական ընդունակությունները, ձիրքը և քաջալերել են, որ նա մասնակցի բազմաթիվ մանկական երաժշտական մրցույթների[4]: Ինդիրան հաճախել է Ստանարիի տարրական դպրոցը[2][5], , ապա ուսումը շարունակել է Դոբոյի բժշկական ուսումնարանում, որն ավարտել է՝ ստանալով բուժքրոջ որակավորում[2]: Դրանից հետո երեք տարի աշխատել է Զագրեբի Մլադեն Ստոյանովիչի անվան հիվանդանոցում՝ որպես բուժքույր[6]: 1990-ական թվականների սկզբներին մեկնել է Սերբիա, բնակություն հաստատել մայրաքաղաք Բելգրադում[3] և սկսել է կերտել իր կարիերան որպես երգչուհի:

Զանգվածային լրատվամիջոցներում և երաժշտասեր հասարակության մեջ Ինդիրա Ռադիչին հաճախ համեմատում են կոլումբիացի հանրաճանաչ երգչուհի Շակիրայի հետ[7][8][9]: Կարծիքներ են հնչում, թե իբր Ինդիրան նմանակում է Շակիրային: Երկու երգչուհիներն էլ իրենց առաջին երաժշտական ալբոմները թողարկել են 1990-ական թվականների սկզբներին: Երկուսն էլ սկզբնական շրջանում երկար, փարթամ, ալիքվող, սև մազեր են ունեցել[9]: Բայց Շակիրայի առաջին երկու ալբոմներն անհաջող էին [9][10], այնինչ Ինդիրայի ալբոմներում այնպիսի հիթեր կային, որոնք տարածվել ու սիրվել էին ամբողջ Հարավսլավիայով մեկ: Շակիրան իր առաջին երկու ալբոմները բնորոշել է որպես նախապատրաստական և հետագայում չի ընդգրկել իր սկավառակագրությունների ցանկերում[9], մինչդեռ Ինդիրան իր երկրորդ՝ Угаси ме (1993) ալբոմի շնորհիվ համերգային հաջող շրջագայություն է իրականացրել Բուլղարիայում[11]: Սերբ երգչուհին դժվար թե Շակիրայի մասին լսած լիներ նախքան 2001 թվականը, երբ թողարկվեց վերջինիս համբավավոր, հանրաճանաչ -{Whenever, Wherever}- հիթը պարունակող -{Laundry Service}- ալբոմը[12]: Այնպես որ՝ կարծիքները, թե Ինդիրա Ռադիչը նմանակում է կոլումբիացի երգչուհուն, այնքան էլ հիմնավոր չեն թվում:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդիրա Ռադիչը. 2012 թ.
Համերգի ժամանակ. Սոֆիա, 2012 թ.

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nagrada i kazna (1992)
  • Zbog tebe (1993)
  • Ugasi me (1994)
  • Idi iz života moga (1995)
  • Krug (1996)
  • Izdajnik (1997)
  • Voliš li me ti (1998)
  • Milenijum (2000)
  • Gde ćemo večeras (2001)
  • Pocrnela burma (2002)
  • Zmaj (2004)
  • Ljubav kad prestane (2005)
  • Lepo se provedi (pazi sta si rekao) (2007)
  • Heroji (2008)
  • Istok, sever, jug i zapad (2011)
  • Niko nije savrsen (2015)

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ivana & Indira: Zvezdi na scenata (Doppel-DVD, 2005)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Indira Radić & Alen Islamović: Lopov („Dieb“, 2003)
  • Indira Radić : Zašto tako naopako
  • Indira Radic i Alen Islamović : Imali smo nismo znali (2007)
  • Indira Radic : Moj Živote
  • Indira Radic : Bio si mi sve
  • Indira Radic : Sta će žena sama u kafani
  • Indira Radic : Krug
  • Indira Radic : Idi iz života moga
  • Indira Radic : Kletva

Ժողովածու ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • DJ Ecstasy feat. Indira & Ivana: Za pedeset godina („Տասնհինգ տարում“, 2007)
  • DJ Runner feat. Indira Radić: Noćni Program
  • Best of Indira (2013)

Կենդանի կատարումներով ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hala Sportova 27.04.2004. Beograd (2004)[13]

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016: Ժողովրդականության «Օսկար» — Нико није савршен ալբոմի համար, որը ճանաչվել է «Տարվա ալբոմ»
  • 2013: Ժողովրդականության «Օսկար» — «Տասնամյակի երգչուհի» (2001—2010), «Տասնամյակի դուետ» (Лопов երգի կատարումը Ալեն Իսլամովիչի հետ)
  • 2009: Велико срце («Մեծ սիրտ») շքանշան — պարգև մարդասիրական գործունեության համար՝ իշխանուհի Կատարինա Կարագորգևիչի հիմնադրամի կողմից
  • 2009: «Տարվա ֆոլկ երգ», Խորվաթիա (Хероји երգը)
  • 2006: Златни мелос — տարվա հիթ ճանաչված Април երգի համար
  • 2005: Ժողովրդականության «Օսկար». «Տարվա երգչուհի» կոչում (2004), «Տարվա ալբոմ» (Змај ալբոմը), «Տարվա հիթ» (Мој животе да л’ си жив երգը)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2,0 2,1 2,2 2,3 http://www.story.rs/koktel/tv/31701-dobro-vece-srbijo-sa-indirom-radic.html%7Ctitle=Dobro veče Srbijo sa Indirom Radić|date=29. 6. 2013|accessdate=|website=Story.rs - Upoznajte poznate|language=sr|archiveurl=https://web.archive.org/web/20130702005959/http://www.story.rs/koktel/tv/31701-dobro-vece-srbijo-sa-indirom-radic.html%7Carchivedate%3D2. 7. 2013}}
  2. 3,0 3,1 http://www.indira.rs/page/photo/sr/Press/mediaSet/58/Press++-+Magazin+Svet+specijal/414/Magazin+Svet+specijal.html#vr%7Ctitle=Indira Radić|date=|accessdate=|website=indira.rs|publisher=|last=|first=|language=sr|archiveurl=https://web.archive.org/web/20120426002146/http://www.indira.rs/page/photo/sr/Press/mediaSet/58/Press++-+Magazin+Svet+specijal/414/Magazin+Svet+specijal.html%7Carchivedate=26. 4. 2012}}
  3. http://www.svet.rs/najnovije-vesti/ovako-je-izgledala-indira-radic-na-pocetku-karijere%7Ctitle=Ovako je izgledala Indira Radić na početku karijere!|date=13. 2. 2012|accessdate=|website=svet.rs|publisher=|last=|first=|language=sr}}
  4. http://www.indira.rs/page/news/sr/story/12/Aktuelno/150/INDIRA+U+POSETI+SVOG+RODNOG+KRAJA.html%7Ctitle=Indira u poseti svog rodnog kraja|date=7. 10. 2010|accessdate=|website=indira.rs|archiveurl=https://web.archive.org/web/20160516203435/http://indira.rs/page/news/sr/story/12/Aktuelno/150/INDIRA+U+POSETI+SVOG+RODNOG+KRAJA.html%7Carchivedate%3D16. 5. 2016}}
  5. http://www.indira.rs/page/photo/sr/Press/mediaSet/58/Press++-+Magazin+Svet+specijal/415/Magazin+Svet+specijal.html%7Ctitle=Indira Radić|date=|accessdate=|website=indira.rs|archiveurl=https://web.archive.org/web/20140102135049/http://www.indira.rs/page/photo/sr/Press/mediaSet/58/Press++-+Magazin+Svet+specijal/415/Magazin+Svet+specijal.html%7Carchivedate%3D2. 1. 2014}}
  6. «Oni su VIP dvojnici: Top 10 domaćih i stranih zvezda koje liče! (Foto) : svet»։ Վերցված է 11. 11. 2012. 
  7. «Telegraf – Najnovije vesti » Indira Radić i Šakira»։ Արխիվացված է օրիգինալից 06. 11. 2012-ին։ Վերցված է 11. 11. 2012. 
  8. 9,0 9,1 9,2 9,3 «Šakira i Indira Radić estradni vremeplov: Slične i na početku karijere (Video+Foto) - Muzika - Region - Vesti - Svet Plus»։ Վերցված է 11. 11. 2012. 
  9. «Shakira the artist - A Colombian singer, dancer and songwriter»։ Արխիվացված է օրիգինալից 21. 08. 2012-ին։ Վերցված է 11. 11. 2012. 
  10. «Indira u emisiji Otkrit mikrofon»։ Արխիվացված է օրիգինալից 13. 03. 2016-ին։ Վերցված է 11. 11. 2012 
  11. «Shakira’s Songs Are the Heart of Her Success | MusicWorld® | BMI.com»։ Վերցված է 11. 11. 2012. 
  12. «Hala Sportova 27.04.2004. Beograd»։ Discogs։ Վերցված է մայիսի 4, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]