Ինդիա Ջոյ Այսլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ինդիա Ջոյ Այսլի
India Eisley at Cinema City Film Festival 3.jpg
Ծնվել էհոկտեմբերի 29, 1993(1993-10-29)[1] (25 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ David Glen Eisley?, մայր՝ Olivia Hussey?

Ինդիա Ջոյ Այսլի (անգլ.՝ India Joy Eisley, հոկտեմբերի 29, 1993(1993-10-29)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասանուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդիա Ջոյ Այսլին ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 29-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում: Դերասանուհի Օլիվիա Հասսիի և երաժիշտ Դեվիդ Գլեն Այսլիի աղջիկն է:

Այսլին կինոյում իր դեբյուտը կատարել է 2003 թվականին, էպիզոդիկ դեր խաղալով «Կալկաթայի մայր Թերեզան» հեռուստատեսային ֆիլմում, որտեղ նկարահանվել է նաև նրա մայրիկը: 2005 թվականին Այսլին իր մոր հետ նկարահանվել է «Գիտակցության գաղտնիք» սարսափ ֆիլմում, որտեղ կրկին մարմնավորել են ոչ նշանակալի դերեր:

2012 թվականին Այսլին նկարահանվել է «Ուրիշ աշխարհ։ Վերածնունդ» ֆիլմում, որտեղ կերպավորել է գլխավոր դերակատարի՝ վամպիր Սելինի դստեր՝ Էվայի դերը[2]: Ըստ երիտասարդ դերասանուհու գլխավոր դերակատար Քեյթ Բեքինսեյլն ինքն է նրան ընտրել այդ դերի համար՝ պատահական հանդիպելով ռեստորանում[3]: 2012 թվականի մայիսին Այսլին ստանում է «Մալեֆիսենտ» ֆիլմում երիտասարդ կախարդուհի Մալեֆիսենտի դերը[4], բայց 2013 թվականի հոկտեմբերին նա փոխարինվեց Էլլի Պերնելով:

2014 թվականի աշնանը Ինդիա Այսլին նկարահանվել է բրիտանացի ռեժիսոր Բրյուս Ուեբի «Սոցիալական ինքնասպանություն» ֆիլմում: Ֆիլմը Ռոմեոյի և Ջուլիետի մասին է: Ինդիան մարմնավորել է Ջուլիետի դերը[5]:

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2003 Կալկաթայի մայր Թերեզան Madre Teresa անգլուհի
2005 Գիտակցության գաղտնիք Headspace Մարտա
2008-2013 Ծնողներից թաքուն The Secret Life of the American Teenager Էշլի Ջորհենս
2012 Ուրիշ աշխարհ։ Վերածնունդ Underworld 4: Awakening Էվա
2014 Քայթ Kite Սավա
2014 Sitter Cam Հեզեր
2015 Սոցիալական ինքնասպանություն Social Suicide Ջուլիա
2016 Իմ սիրելի Աուդրինան My Sweet Audrina Օդրինա Էդայր
2016 AmeriGeddon Պեննի
2016 Քնած գեղեցկուհու անեծքը The Curse of Sleeping Beauty Քնած գեղեցկուհի
2016 Մեկ շաբաթ Հոլիվուդում One Week in Hollywood Էմբեր
2016 Ամերիգեդդոն Amerigeddon

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Eric Shirey (23 января 2012)։ «India Eisley Vamps Out for 'Underworld Awakening'» (անգլերեն)։ Yahoo! Movies։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-12-ին։ Վերցված է 2013-02-06 
  3. Marissa Charles (25 января 2012)։ «The Brit star raved India Eisley plays daughter new Underworld movie» (անգլերեն)։ Daily Mail։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-12-ին։ Վերցված է 2013-02-06 
  4. Jeff Sneider (7 мая 2012)։ «Eisley to play a younger Jolie in 'Maleficent'» (անգլերեն)։ Variety։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-12-ին։ Վերցված է 2013-02-06 
  5. Social Suicide(Социальное самоубийство) — информация о новом фильме.