Ինգրիդ Նոլլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ինգրիդ Նոլլ
Ingrid Noll
Ingrid-noll-2010-ffm-094.jpg
Ծնվել է սեպտեմբերի 29, 1935({{padleft:1935|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:29|2|0}})[1] (82 տարեկան)
Ծննդավայր Շանհայ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն[1]
Մասնագիտություն գրող և վիպասան
Լեզու գերմաներեն[2]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Կրթություն Բոննի համալսարան
Ժանրեր քրեական վեպ
Ուշագրավ աշխատանքներ Դեղագործուհին, Իմ սիրելիների գլուխները և Սառն է երեկոյի շունչը
Պարգևներ
Զավակներ Բիբեր Գուլլատց[3]
Ingrid-noll-2010-ffm-001.jpg
Ingrid Noll Վիքիպահեստում

Ինգրիդ Նոլլ (գերմ.՝ Ingrid Noll, սեպտեմբերի 29, 1935({{padleft:1935|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:29|2|0}})[1], Շանհայ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն[1]), դետեկտիվ ժանրում ստեղծագործող գերմանացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգրիդ Նոլլը ծնվել է 1935 թվականի սեպտեմբերի 29-ին Շանհայում՝ բժշկի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Նանկին քաղաքում, որտեղ աշխատում էր նրա հայրը[4]։ 1949 թվականին նա ծնողների հետ վերադառնում է Գերմանիա[5] և մինչ 1954 թվականը հաճախում Բադ Գոդեսբերգի աղջիկների կաթոլիկ դպրոցը։ Ուսուցչուհի դառնալու նպատակով գերմանական բանասիրություն է ուսանում Բոննի համալսարանում[4], սակայն ուսումը կիսատ է թողնում։ 1959 թվականին ամուսնանում է բժիշկ Պետեր Գուլլատցի հետ. այս ամուսնությունից նրանք ունեն երեք զավակ։ Ինգրիդ Նոլլը սկսել է գրել բավականին ուշ տարիքում։ Նրա առաջին ստեղծագործությունը՝ «Աքաղաղը մեռած է» վեպը, լույս է տեսել 1991 թվականին և ունեցել մեծ հաջողություն։ 1994 թվականին հրատարակվում է հեղինակի «Դեղագործուհին» վեպը, որը համաշխարհային ճանաչում է բերում նրան։

Այժմ Ինգրիդ Նոլլն իր ամուսնու հետ բնակվում է Վայնհայմում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 - «Աքլորը մեռած է» (Der Hahn ist tot)
  • 1993 - «Իմ սիրելիների գլուխները» (Die Häupter meiner Lieben)
  • 1994 - «Դեղագործուհին» (Die Apothekerin)
  • 1996 - «Խոզերի փաշան» (Der Schweinepascha)
  • 1996 - «Սառն է երեկոյի շունչը» (Kalt ist der Abendhauch)
  • 1997 - «Փոքրիկ սպանության միջոցին» (Der kleine Mord zwischendurch)
  • 1998 - «Կարմիր վարդիկը» (Röslein rot)
  • 2001 - «Երանելի այրին» (Selige Witwen)
  • 2003 - «Ագռավի եղբայրը» (Rabenbrüder)
  • 2004 - «Կեղծ լեզուն» (Falsche Zungen)
  • 2006 - «Ազնվատեսք» (Ladylike)
  • 2008 - «Կկվի ճուտը» (Kuckuckskind)
  • 2010 - «Ազնիվ խոսք» (Ehrenwort)
  • 2012 - «Նավից դուրս» (Über Bord)
  • 2014 - «Ունեցվածք և ագահություն» (Hab und Gier)
  • 2015 - «Ճաշը» (Der Mittagstisch)

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 - «Ֆրիդրիխ-Գլոյզեր մրցանակ» (Friedrich-Glauser-Preis) «Իմ սիրելիների գլուխները» վեպ համար
  • 2002 - «Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասին մատուցած ծառայությունների համար» շքանշան (Verdienstmedaille des Landes Baden-Württemberg)
  • 2005 - «Ֆրիդրիխ-Գլոյզեր պատվի մրցանակ» (Friedrich-Glauser-Ehrenpreis)

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 - «Bommel էժան թռիչքներ» (Bommels Billigflüge), ռեժիսոր՝ Քլաուս Միխաել Ռոնե (Claus-Michael Rohne)[6]
  • 1997 - «Դեղագործուհին» (Die Apothekerin), ռեժիսոր՝ Ռայներ Քաուֆմանն (Rainer Kaufmann)[7]
  • 1999 - «Իմ սիրելիների գլուխները» (Die Häupter meiner Lieben), ռեժիսոր՝ Հանս-Գյունթեր Բյուքինգ (Hans-Günther Bücking)[8]
  • 2000 - «Աքաղաքը մեռած է» (Der Hahn ist tot), ռեժիսոր՝ Հերմինե Հունտգեբուրթ (Hermine Huntgeburth)[9]
  • 2000 - «Սառն է երեկոյի շունչը» (Kalt ist der Abendhauch), ռեժիսոր՝ Ռայներ Քաուֆմանն (Rainer Kaufmann)[10]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Helga Arend: Nette alte Dame mit Leiche im Keller. Ingrid Nolls Romane als Unterrichtsthema. In: Frauen auf der Spur. Kriminalautorinnen aus Deutschland, Großbritannien und den USA. Hrsg. von Carmen Birkle, Sabina Matter-Seibel und Patricia Plummer. Stauffenburg, Tübingen 2001, ISBN 3-86057-793-X. S. 273–286.
  • Cesare Giacobazzi: Mit Kind, Hund, warmen Decken und Leiche. Die Normalität des Mordes in Ingrid Nolls Kriminalromanen. In: Sandro M. Moraldo (Hrsg.)։ Mord als kreativer Prozess. Winter, Heidelberg 2005, ISBN 3-8253-5060-6. S. 41–49.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #115490043 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. http://data.bnf.fr/ark:/12148/cb122696345
  3. Բիբեր Գուլլատց
  4. 4,0 4,1 Stuttgarter Zeitung Nr. 30, 6. Februar 2016, S. V2.
  5. Julia Rothaas: Neuanfang, Interview, in: Süddeutsche Zeitung, 5. September 2015, S. 58
  6. Bommels Billigflüge(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  7. Die Apothekerin(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  8. Die Häupter meiner Lieben(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  9. Der Hahn ist tot(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  10. Kalt ist der Abendhauch(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում