Jump to content

Ինգրիդա Արմոնայտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինգրիդա Արմոնայտե
Ծնվել էփետրվարի 24, 1962(1962-02-24)[1]
Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Լիտվա
Մահացել էհունվարի 1, 2025(2025-01-01) (62 տարեկան)
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ և ջութակահարուհի
Գործիքներջութակ
ԱշխատավայրԼիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիա և National M. K. Čiurlionis School of Art?
ԿրթությունNational M. K. Čiurlionis School of Art? և Մոսկվայի կոնսերվատորիա

Ինգրիդա-Օնա Արմոնայտե (լիտ.՝ Ingrida Ona Armonaitė, փետրվարի 24, 1962(1962-02-24)[1], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 1, 2025(2025-01-01)[2]), լիտվացի ջութակահար և երաժշտության ուսուցիչ:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է երաժիշտների ընտանիքում՝ հայրը՝ ֆլեյտահար Աուգուստինաս Արմոնաս (1922-2017), մայրը՝ ջութակի ուսուցիչ Էմիլիա Պիլոտայտե-Արմոնեն, եղբայրը՝ թավջութակահար Ռիմանտաս Արմոնաս (1952)։ Ավարտել է Մ․ Կ․ Չյուրլենիսի անվան արվեստի ազգային դպրոցը (1980), Մոսկվայի կոնսերվատորիան (1985)։ Մինչև 1987 թվականը կատարելագործել է վարպետությունը Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում՝ Վալերի Կլիմովի մոտ։

1972 և 1976 թվականներին առաջին մրցանակի է արժանացել Ուստի նադ Օրլիցիում (Չեխիա) Յարոսլավ Կոցիանի անվան ջութակահարների պատանեկան միջազգային մրցույթում, 1979 թվականին Առաջին մրցանակի է արժանացել կատարողների հանրապետական մրցույթում, 1985 թվականին Զագրեբում հաղթել է Վացլավ Հումլի անվան ջութակահարների մրցույթում։

Շրջագայել է Եվրոպայի շատ երկրներում՝ Ավստրիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Բուլղարիայում, Հունգարիայում, Չեխիայում, Սլովակիայում, Հարավսլավիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Էստոնիայում, Լատվիայում, Ռուսաստանում և ԱՊՀ շատ երկրներում։ Լիտվայում և արտերկրում փառատոների մշտական մասնակից: Հանդես է եկել Բուխարեստի, Տիմիշոարայի (Ռումինիա), Պրահայի (Չեխիա), Կոշիցեի (Սլովակիա) ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Զագրեբի կամերային և Զագրեբի հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբերի, Խարկովի (Ուկրաինա), Ռիգայի (Լատվիա), Կլայպեդայի, Սուրբ Քրիստափորի կամերային նվագախմբերի, Լիտվայի կամերային նվագախմբի, փոքր Լիտվայի սիմֆոնիկ նվագախմբի և Լիտվայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ[3]։

Ջութակահարի ընդարձակ երգացանկը ներառում էր համերգներ, սոնատներ և տարբեր դարաշրջանների այլ ժանրերի ստեղծագործություններ՝ Բարոկկոյից մինչև ժամանակակիցների ստեղծագործություններ: Հաճախ հանդես է եկել «Արմոնաս տրիոյի» («Armonų trio») կազմում։ 1985-1993 թվականներին նրա մշտական գործընկերը դաշնակահարուհի Լարիսա Լոբկովան էր, ավելի ուշ ելույթ է ունեցել դաշնակահարներ Աուշրա Բանայտիտեի, Ինդրե Բայկշտիտեի, Լեոնիդ Դորֆմանի հետ։ Եղել է նաև «Trio advance» միջազգային կամերային անսամբլի անդամ:

Իրականացրել է մի շարք ձայնագրություններ տարբեր երկրներում, հիմնականում լիտվացի ժամանակակից կոմպոզիտորների (Էդուարդաս Բալսիս, Օնուտե Նարբուտայտե, Յուրգիս Հյուզապայտիս և այլն) ստեղծագործությունները՝ որպես մեներգչուհի և անսամբլիստ:

2011 թվականին դարձել է Լիտվայի երաժիշտների միության «Ոսկե սկավառակի» դափնեկիր։

1988 թվականից դասավանդել է Մ․ Կ․Չյուրլենիսի անվան արվեստի ազգային դպրոցում և Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի լարային գործիքների ամբիոնում, 1999 թվականից՝ այդ ամբիոնի դոցենտ, իսկ 2010 թվականից՝ պրոֆեսոր։

Մահացել է 2025 թվականի հունվարի 1-ին 62 տարեկան հասակում[4]։ Թաղված է Վիլնյուսի Կայրենայսկի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]