Ինգվար Նիլսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ինգվար Նիլսեն
20255 Yngvar Nielsen.jpg
Ծնվել էհուլիսի 29, 1843(1843-07-29)[1]
ԾննդավայրԱրդենալ, Նորվեգիա
Մահացել էմարտի 2, 1916(1916-03-02)[1] (72 տարեկանում)
Մահվան վայրՔրիստիանիա, Նորվեգիա
ՔաղաքացիությունՆորվեգիա[2]
Մասնագիտությունաշխարհագրագետ, պատմաբան, քաղաքական գործիչ, պրոֆեսոր և գրող
ԱշխատավայրՕսլոյի համալսարան
Ծնողներհայր՝ Carsten Tank Nielsen?
Զբաղեցրած պաշտոններՆորվեգիայի պառլամենտի փոխանդամ[3] և Նորվեգիայի պառլամենտի փոխանդամ[4]
Քաղաքական կուսակցությունՊահպանողական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Բևեռային աստղի շքանշանի 2-րդ դասի ասպետ Q19377865? և Սուրբ Օլաֆի շքանշանի ասպետներ
ԱնդամությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա և Գյոթեբորգի գիտությունների և գրականության թագավորական ակադեմիա
ԵրեխաներRoar Tank? և Gunnar Tank?
Yngvar Nielsen Վիքիպահեստում

Ինգվար Նիլսեն (նորվ.՝ Yngvar Nielsen, հուլիսի 29, 1843(1843-07-29)[1], Արդենալ, Նորվեգիա - մարտի 2, 1916(1916-03-02)[1], Քրիստիանիա, Նորվեգիա), նորվեգացի պատմաբան, աշխարհագրագետ, քաղաքագետ, ուսուցիչ, գիտական գրող, զբոսաշրջային ուղեցույցների հեղինակ։

Ծագումով առևտրականի ընտանիքից է, նրա հայրը (Carsten Tank Nielsen, 1818—1892) հեռագրային կազմակերպության ղեկավար էր։ Սովորել է բանասիրություն, 1865 թվականին ստացել է լեզվաբանության պատմության գիտական աստիճան։ Ապա երեք տարի լեզվաբանություն է դասավանդել Նիսենի կաթոլիկ դպրոցում (ընդմիջումներով աշխատել է Դանիայի և Շվեդիայի արխիվներում), որից հետո 1869-1878 թվականներին եղել է Նորվեգիայի ազգային արխիվների աշխատակից և միաժամանակ Քրիստիանայի Դեյչմանի գրադարանի գրադարանավար։ 1877 թվականին գլխավորել է համալսարանի ազգագրական թանգարանը, մեկ տարի անց դարձել է համալսարանի պատմության և աշխարհագրության գիտաշխատող։ 1880 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան[5]։ Այդ նույն թվականին, գործադրելով այդ ժամանակ իր ունեցած մեծ հեղինակությունը, դարձել է շվեդ արքայազն Օսկարի և Եվգենիի ուսուցիչը Քրիստիանայի համալսարանում նրանց սովորելու տարիներին[5]։ Եղել է Նորվեգիայի պատմական միության ներկայացուցիչ[5], 1887-1889 թվականներին համագործակցել է «Vidar» հրատարակչության հետ, 1903-1912 թվականներին խմբագրել է «Historisk Tidsskrift» թերթը։ 1894 թվականին ստացել է Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ, ապա կոմանդորի կոչում[5]։ 1911 թվականին ստացել է կոմանդորի խաչ։ Եղել է Պահպանողական կուսակցության ակտիվ անդամ և Շվեդիայի հետ մեկ միություն լինելու համոզյալ կողմնակից։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա գլխավոր աշխատանքներն են՝

  • «Lensgreve J. C. H. Wedel Jarlsberg 1779—1840» (1901—1902),
  • «Jens Bjelke til Østraat utgitt» (1872),
  • «Bidrag til Norges historie i 1814», (2 հատոր, 1882 և 1886),
  • «Norges Historie efter 1814» (Նորվեգիայի նորագույն շրջանի պատմությանը՝ սկսած 1814 թվականից, վերաբերող աշխատանքը, Նիլսենի ամենահայտնի գործն է, հրատարակվել է 1882—1892 թվականների ընթացքում)։

Գրել է նաև հուշագրություններ, որոնք լույս են ընծայվել չորս հատորով.

  • «En Christianiensers Erindringer» (1910),
  • «Under Oscar IIs Regjering» (1912),
  • «Fra Johan Sverdrups Dage» (1913),
  • «Da Unionen skulde briste» (1915)։

1879 թվականին գրել է Նորվեգիայի զբոսաշրջային ուղեցույցը «Reisehaandbog over Norge» վերնագրով, որը 1915 թվականից սկսած ունեցել 12 վերահրատարակություն և մեծ ճանաչվածություն է վայելել[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածը Nordisk Familjebok կայքում (շվեդ.)
  • Հոդվածը Նորվեգական կենսագրական բառարանում (նորվ.)
  • Հոդվածը Սալմոնսենի հանրագիտարանում (դան.)