Ինգվար Կարլսոն
Ինգվար Կարլսոն | |
![]() | |
Կուսակցություն՝ | Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Լունդի համալսարան և Հյուսիսարևմտյան համալսարան |
Գիտական աստիճան՝ | հասարակական գիտությունների մագիստրոս (1958) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | լյութերականություն |
Ծննդյան օր | նոյեմբերի 9, 1934[1][2][3][…] (88 տարեկան) |
Ծննդավայր | Borås Caroli, Borås Municipality, Էլվսբորգ, Շվեդիա[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Olof Karlsson?[5][4] |
Մայր | Ida Johansson?[5][4] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Յեստա Ինգվար Կարլսոն (շվեդերեն՝ Gösta Ingvar Carlsson, նոյեմբերի 9, 1934[1][2][3][…], Borås Caroli, Borås Municipality, Էլվսբորգ, Շվեդիա[4]), շվեդ քաղաքական գործիչ, 1982-1986 թվականներին՝ Շվեդիայի փոխվարչապետ, վարչապետ (1986 թվականից, Ուլոֆ Պալմեի սպանությունից հետո, 1991-1994 թվականներին), Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ (1986-1996 թվականներին)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է պահեստի աշխատողի ընտանիքում։ 12 տարեկանում զրկվել է հորից (ինքն է գտել է հոր մարմինը ֆաբրիկայի տարածքում, որտեղ ոչ ոք ուշադրություն չի դարձրել նրան[6]): Լունդի համալսարանում սովորելով՝ գլխավորել է Սոցիալ-դեմոկրատական ուսանողական երիտասարդության միությունը։ Համալսարանն ավարտելուց հետո՝ քաղաքական գիտությունների մագիստրոսի դիպլոմով (1958 թվական), աշխատանքի է հրավիրվել Թագա Էրլանդերի կառավարության աշխատակազմում։ 1960-1961 թվականներին սովորել է հյուսիսարևմտյան համալսարանում (Էվանսթոն, ԱՄՆ)։ Հայրենիք վերադառնալուց հետո գլխավորել Է Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական երիտասարդական միությունը (մինչև 1967 թվականը)։ 1965 թվականին ընտրվել է ռիկսդագ՝ դառնալով նրա ամենաերիտասարդ պատգամավորը (պատգամավոր է եղել մինչև 1996 թվականը)։
1971-1974 թվականներին եղել Է Ստոկհոլմի կազմակերպության նախագահ, 1972 թվականից՝ ՇՍԴԱԿ գործկոմի անդամ։ Մշակել է կուսակցության միջուկային էներգետիկայի զարգացման պլատֆորմ և կուսակցական ծրագրեր ընտրություններին։
1967-1969 թվականներին վարչապետի դիվանատանը պետական քարտուղար, 1969-1973 թվականներին՝ լուսավորության և մշակույթի նախարար, 1973-1976 թվականներին՝ բնակարանային շինարարության նախարար, 1982-1985 թվականներին՝ հեռանկարային պլանավորման հարցերով փոխվարչապետ, 1985-1986 թվականներին՝ փոխվարչապետ և շրջակա միջավայրի հարցերով նախարար։
Վարչապետ Ուլոֆ Պալմեի սպանությունից հետո 1986 թվականի մարտի 3-ին ՇՍԴԱԿ-ի ղեկավարության կողմից հաստատվեց կուսակցության նախագահի կողմից (այդ պաշտոնը զբաղեցնում էր մինչև 1996 թվականի մարտի 22-ը), իսկ մարտի 13-ին նշանակվեց վարչապետ։
1988 թվականի ընտրություններում ՇՍԴԱԿ-ն ստացել է ձայների 43,2 %-ը և Ի. Կարլսոնը կրկին գլխավորել է կառավարությունը։
Նրա կառավարության օրոք երկրի բյուջեն խիստ պրոֆիցիտ է դարձել, ինչը հանգեցրել է խոշոր ներդրումների, գործազրկության ռեկորդային ցածր մակարդակի (1,4 %) և աշխատավարձերի աճի բարձր տեմպի (+28 % 1987-1990 թվականներին)։ Լինելով վարչապետ՝ նաև կարողացել է հարկային համակարգի համալիր բարեփոխում իրականացնել։ Խորհրդարանի կողմից 1990 թվականի փետրվարին տնտեսական միջոցառումների կառավարական փաթեթը չընդունելուց հետո (դեմ էր քվեարկել 349 պատգամավորներից 190-ը) տեղի ունեցավ կառավարության հրաժարականը։ Դրանից կարճ ժամանակ անց նոր կառավարություն է ձևավորել Շվեդիայի ձախակողմյան կոմունիստական կուսակցության ակտիվ աջակցությամբ, ինչպես նաև կենտրոնի կուսակցության աջակցությամբ։
Սակայն Շվեդիայի տնտեսության վատթարացումը հանգեցրեց սոցիալ-դեմոկրատների պարտությանը 1991 թվականի խորհրդարանական ընտրություններում (ՍԴՀԿ-ն ստացավ ձայների 37,7 տոկոսը և զիջեց աջ կենտրոնամետ կոալիցիային)։ Սակայն 1994 թվականի հաջորդ ընտրություններում կուսակցությունը վերադարձավ իշխանության՝ ստանալով 45,3 %։
Կրկին վարչապետ դառնալով՝ ստեղծել է աշխարհի «ամենակենսական կառավարությունը», որի կազմում ընդգրկված 22 նախարարներից 11-ը թույլ սեռի ներկայացուցիչներ են[7]։ Նոր կառավարությունը բավական կոշտ քաղաքականություն է վարել և խիստ քննադատության է ենթարկվել արհմիությունների և կուսակցության անդամների կողմից՝ տնտեսական քաղաքականության, ծառայությունների ոլորտում մասնավորեցման և հարկերի բարձրացման համար։ Արդյունքում 1995 թվականի օգոստոսին հայտարարեց իր առաջիկա հրաժարականի մասին, որը հաջորդեց 1996 թվականի մարտին։
Դարձել է կառավարության առաջին ղեկավարը, որը հաստատվել է վարչապետների նոր նստավայրում՝ Սագեր հաուսում։
Հրաժարականից հետո գլխավորել է Ռուանդայի ցեղասպանության հետաքննության ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովը։
Համարվում է Էլֆսբորգ (Շվեդիա) և Վուլվերհեմպտոն (Անգլիա) ֆուտբոլային ակումբների երկրպագու)[8]։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ինգվար Կարլսոն, Ան Մարի Լինդգրեն Ինչ է սոցիալ-դեմոկրատիան Archived 2016-09-09 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Two-Chamber Parliament 1867-1970.
- ↑ 5,0 5,1 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ «Новое время», №11, 1986
- ↑ «Всеобщая история Европы и американского континента: Швеция»։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-03-ին։ Վերցված է 2020-06-15
- ↑ Ingvar Carlsson på besök
|