Ինգեր Յուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինգեր Յուել
Ծնվել էսեպտեմբերի 18, 1926(1926-09-18)[1]
Յոնչյոպինգ, Շվեդիա
Երկիր Շվեդիա
Մահացել էօգոստոսի 12, 1979(1979-08-12) (52 տարեկան)
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[2][3]
Մասնագիտությունդերասանուհի և երգչուհի
Գործիքներվոկալ
ԱմուսինUlf Björkman? և Jan-Öjvind Swahn?
 Inger Juel Վիքիպահեստում

Ինգեր Յուել (շվեդ.՝ Else Maren Dorthe Inger Wibeke Nielsdotter Juel Swahn, սեպտեմբերի 18, 1926(1926-09-18)[1], Յոնչյոպինգ, Շվեդիա - օգոստոսի 12, 1979(1979-08-12)), շվեդ երգչուհի, թատրոնի և կինոյի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգեր Յուելը ծնվել է 1926 թվականին, Յոնչյոպինգում։ Նրա մայրը շվեդ դերասանուհի էր, երգիչ և գրող Կարին Յուելը, հայրը` ՀՕՊ-ի սպա Նիլս Յուելը։ 1944-1947 թվականներին նա հաճախել է Dramatens elevskola դերասանական դպրոց։ 1947 թվականին առաջին անգամ նկարահանվել է ռեժիսոր Անդերս Հենրիկսոնի Det vackraste på jorden ֆիլմում։ Ընդհանուր առմամբ, նկարահանվել է 27 ֆիլմերում։ 1948 թվականին նա ձայնագրել է իր առաջին ձայնասկավառակը։ Երգել է երաժշտական եռյակի հետ, որտեղ իրենից բացի ընդգրկված էին մայրը և խորթ եղբայրը` Բենգթ Յարրելը։

Բեմում Ինգեր Յուելը խաղում էր հիմնականում մյուզիքլներում, օպերետներում, այդ թվում «Երեք գրոշանոց օպերա»-ում, Oh, mein Papa-ն (Södra Teatern-ում, 1954), No, No, Nanette-ը (Oscarsteatern-ում, 1957), Det dr aldrig f sent-ը (Intiman-ում, 1961)։

Ինգեր Յուելը նկարահանվել է նաև Ryck mej i snöret-ի (Odéonteatern, Stockholm, 1964) և Slaget om Andersson (1967) ակնարկներում։ Ինգեր Յուելը ամուսնացել է մի քանի անգամ, 1948-1953 թվականներին` օդաչու Ուլֆ Բյորքմանի հետ, 1954 թվականին՝ Թորդ Անդերսենի հետ, 1962 թվականին՝ դանիացի լրագրող Մոգենս Լինդի հետ, իսկ 1968 թվականին այրիանալուց հետո՝ Յան-Էյվինդի հետ։ Առաջին ամուսնությունից նա ունեցել է դուստր` երգչուհի և ռադիոհաղորդավար Թերեզա Յուելին, 1960 թվականին նա ունեցել է որդուն` Միխայելին։

Նա մահացել է 1979 թվականին, թաղված է Ստոկհոլմում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Det vackraste på jorden (1947)
  • Vart hjärta har sin saga (1948)
  • Jungfrun på Jungfrusund (1949)
  • Vi flyger på Rio (1949)
  • Kvinnan som försvann (1949)
  • Fängelse (1949)
  • Oppåt med Gröna Hissen (1952)
  • En fästman i taget (1952)
  • De röda hästarna (1954)
  • Dans på rosor (1954)
  • Café Lunchrasten (1954)
  • Farligt löfte (1955)
  • Giftas (1955)
  • Linje sex (1958)
  • Guldgrävarna (1959)
  • Tre önskningar (1960)
  • Karneval (1961)
  • Prins Hatt under jorden (1963)
  • Nattmara (1965)
  • Den vassa eggen (1967)
  • Vindingevals (1968)
  • Dumbo (röst) (1972)
  • Tom Sawyers äventyr (1973)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jerry Vermilye. Ingmar Bergman: His Life and Films. McFarland, 2002.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգեր Յուել» հոդվածին։