Ինգեր Յակոբսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինգեր Յակոբսեն
Ի ծնե անունբուկմոլ՝ Inger Johanne Jacobsen[1]
Ծնվել էհոկտեմբերի 13, 1923(1923-10-13)[2][3]
Քրիստիանիա, Նորվեգիա
Երկիր Նորվեգիա[3]
Մահացել էհուլիսի 21, 1996(1996-07-21)[2] (72 տարեկան)
Օսլո, Նորվեգիա
Ժանրերփոփ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, ստուդիական երաժիշտ և ջազ երաժիշտ
Գործիքներվոկալ
ԱմուսինJackie Hein Bülow Jantzen?[4]
Պարգևներ
 Inger Jacobsen Վիքիպահեստում

Ինգեր Յակոբսեն (հոկտեմբերի 13, 1923(1923-10-13)[2][3], Քրիստիանիա, Նորվեգիա - հուլիսի 21, 1996(1996-07-21)[2], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի երգչուհի և դերասանուհի, միջազգային ճանաչում է ձեռք բերել 1962 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթին իր մասնակցությամբ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակոբսենն իր առաջին ձայնագրություններն արել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Հետպատերազմական տարիներին դարձել է նշանավոր երգչուհի և դերասանուհի և մինչև մահվանիից շատ կարճ ժամանակ առաջ հանդես է եկել ռադիոյով և հեռուստատեսությամբ, նկարահանվել ֆիլմերում, իրականացրել բեմական գործունեություն։ 1976 թվականից հանդիսացել է նորվեգական Riksteateret շրջիկ թատրոնի անդամ։ Նրա ամենահայտնի ձայնագրությունը «Frøken Johansen og jeg»-ն է, որը 1960 թվականին գլխավորում էր նորվեգական երաժշտական աղյուսակը[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1941: Den forsvundne pølsemaker („Der verschwundene Wurstmacher“)
  • 1957: Smuglere i smoking („Schmuggler im Smoking“)
  • 1966: Kontorsjef Tangen („Bürochef Tangen“)
  • 1975: Skraphandlerne („Die Trödler“)
  • 1975: Einar Schankes gledeshus („Einar Schankes Freudenhaus“)
  • 1994: I de beste familier („In den besten Familien“)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960: Frøken Johansen og jeg („Fräulein Johansen und ich“) 1961: Han er endelig, endelig min („Er ist endlich, endlich mein“)

Ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1968: Refrenget (mit Thore Skogman, dt.: „Der Refrain“)

Եվրատեսիլ երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին Յակոբսենը մասնակցեց նորվեգական երգի գրան պրի մրցույթին (Եվրատեսիլի ազգային ընտրություն) և ընտրվեց՝ ներկայացնելու երկիրը 7-րդ Եվրատեսիլ երգի մրցույթին «Kom sol, kom regn» ("Come Sun, Come Rain") երգով[6]։ Մրցույթը կայացավ մարտի 18-ին Լյուքսեմբուրգում, որտեղ «Kom sol, kom regn» երգը 16 մասնակիցների ցանկում զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը՝ հավաքելով երկու միավոր՝ երկուսն էլ ֆրանսիացի ժյուրիի կողմից[7][8]։

Հետագայում Յակոբսենը ևս երկու անհաջող մասնակցություն ունեցավ երգի գրան պրի մրցույթին. 1964 թվականին զբաղեցրեց չորրորդ տեղը "Hvor" ("Where") երգով, իսկ 1971 թվականին "India" երգը 12 երգի մեջ զբաղեցրեց վերջին հորիզոնականը[9][10]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակոբսենն աչքի էր ընկնում մասնավոր անհատականությամբ, խուսափում էր փառքից և նախընտրում իր անձնական կյանքի մանրամասները հեռու պահել հասարակության աչքից։ Մահացել է 1996 թվականի հուլիսի 21-ին քաղցկեղից 72 տարեկան հասակում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 Stendahl B., Bergh J. Sigarett Stomp – Jazz i Norge 1940-1950(նորվ.) — 1991. — P. 273.
  4. https://nbl.snl.no/Inger_Jacobsen
  5. Norwegian Chart database
  6. ESC National Finals 1962
  7. «ESC History 1962». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  8. "Kom sol, kom regn" at diggiloo.net
  9. ESC National Finals 1964
  10. ESC National Finals 1971
  11. Biography at Norsk Biografisk Leksikon (Norwegian)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]