Jump to content

Ինգեբորգ Նորվեգացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինգեբորգ Նորվեգացի
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1301[1][2][3][…]
Ծննդավայր Նորվեգիա
Վախճանի օր հունիսի 17, 1361[1]
Դինաստիա House of Sverre?
Քաղաքացիություն Նորվեգիա
Հայր Հակոն V Սուրբ
Մայր Euphemia of Rügen?
Ամուսին Eric, Duke of Södermanland? և Knud Porse?
Զավակներ Magnus IV of Sweden? և Euphemia of Sweden?

Ինգեբորգ Նորվեգացի (շվեդ.՝ Ingeborg Håkansdotter, նորվ.՝ Ingebjørg Håkonsdatter, 1301[1][2][3][…], Նորվեգիա - հունիսի 17, 1361[1]), Նորվեգիայի արքայադուստր, ամուսնությամբ` շվեդական դքսուհի։

Հակոն V Նորվեգիացու դուստրը։

1319-1327 թվականներին եղել է Նորվեգիայի խնամակալների խորհրդում, իսկ 1319-1326 թվականներին Շվեդիայի խնամակալների խորհրդում` Նորվեգիայի և Շվեդիայի թագավոր իր որդու՝ Մագնուս Էրիկսոնի անչափահասության շրջանում։ 1318–1319 թվականներին նա Շվեդիայի դե ֆակտո տիրակալն էր[4], իսկ 1319-1326 թվականներին նա եղել է Շվեդիայի պատմության մեջ առաջին դե յուրե կին խնամակալը[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դքսուհի Ինգեբորգի կնիքը

Ինգեբորգը Նորվեգիայի թագավոր Հակոն V-ի Եֆիմիա Ռյուգենի հետ ամուսնությունից միակ օրինական դուստրն էր։ Երեխա ժամանակ նա նշանվել էր Շվեդիայի թագավոր Բիրգեր I ժառանգ Մագնուս Բիրգերսոնի հետ։ Շուտով նշանադրությունը խզվեց քաղաքական պատճառներով և 1305 թվականին նա նշանվեց Բիրգերի թագավորի կրտսեր եղբոր Սյոդերմանլանդիայի դուքս Էրիկի հետ։ 1312 թվականին Ինգեբորգը և Էրիկը պաշտոնապես ամուսնացան[6]։

Նա շատ երիտասարդ էր, բայց հասցրեց երկու երեխա ունենալ իր առաջին ամուսնուց՝ 1316 և 1317 թվականներին, որից հետո, 1318 թվականին դուքս Էրիկը սպանվեց։ Նրա որդին՝ Մագնուս Էրիկսոնը, երեք տարեկան հասակում հռչակվեց Նորվեգիայի թագավոր, իսկ կառավարման ղեկը հանձնվեց Ինգեբորգին։ Տասնյոթ տարեկան հասակում Ինգեբորգը դարձավ իր որդու խնամակալը Նորվեգիայում։

Շուտով Բիրգերին պաշտոնանկ անելուց հետո շվեդական ազնվականները երիտասարդ թագավոր Մագնուսին ընտրեցին Շվեդիայի թագավոր, և Ինգեբորգը դարձավ Շվեդիայի անվանական խնամակալը և Շվեդիայի կառավարությունում տեղ ու ձայն ստացավ։ Նրա տիտղոսը կոչվում էր. «Ինգեբորգ, Աստծո ողորմածությամբ, Հակոնի դուստր, Շվեդիայի Թագավորության դքսուհի»։ Այնուամենայնիվ, իրական իշխանությունը հիմնականում կենտրոնացած էր Շվեդիայի թագավորության երկու բարձրաստիճան սպաների ձեռքում։ Դքսուհի Ինգեբորգի արքունիքը և նստավայրը գտնվում էր Վարբերգում։

1327 թվականին Ինգեբորգը ամուսնացավ երկրորդ անգամ Կնուդ Պորսի (մահացել է 1330 թվականին) հետ, որը ոչ թագավորական շրջանակների ազնվական էր։ Կնուդին թույլատրեցին դառնալ Հալլանդի դուքս և Ինգեբորգի կալվածքի սեփականատեր և նրա ամուսնությունը պատճառ դարձավ, որ շվեդներին նորվեգացիները թույլ չտան Ինգեբորգին օգտագործել իր իշխանությունը այդ թագավորությունների կառավարություններում։ Այն բանից հետո, երբ բացահայտվեց իշխանությունը իր և Քնուդի ձեռքը վերցնելու և անկախանալու դավադրությունը, նա կորցրեց իր իշխանությունը և խնամակալի պաշտոնը Նորվեգիայում (1321) և Շվեդիայում (1323)։ Այնուամենայնիվ, նա մնաց Շվեդիայի անվանական խնամակալը և պահպանեց իր տեղը խորհրդի կազմում մինչև 1326 թվականը և իր տեղը խորհրդարանում։

Նրա ամուսինը 1329 թվականին նշանակվեց Էստոնիայի դուքս, բայց արդեն 1330 թվականին մահացավ։ Նրա կրտսեր որդիները դարձան Հալլանդի դուքսեր։ Նրա ավագ որդին չափահաս դարձավ 1332 թվականին, և նույն թվականին Ինգեբորգը ապահովեց շվեդական (ժամանակավոր) վերահսկողությունը Սկոնեի նկատմամբ։ 1350 թվականին նա կրտսեր որդիներից ժառանգեց տիտղոսը և պաշտոնը՝ դառնալով Հալլանդի դքսուհի։

Ինգեբորգը մահացել է 1366 թվականին, 65 տարեկան հասակում։

Ընտանիք և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ամուսին` Էրիկ Մագնուսսոն, Սյոդերմանլանդյան դուքս

  • Մագնուս Էրիկսոն, Նորվեգիայի և Շվեդիայի թագավոր (1316—1374)
  • Շվեդական Եվֆիմիա, Մեկլենբուրգյան դքսուհի (1317— մոտ. 1370)

Երկրորդ ամուսին` Կնուդ Պորս, Հալլանդի և Էստոնիայի դուքս

  • Հակոն, Հալլանդի դուքս (մահ. 1350)
  • Կնուդ, Հալլանդի դուքս (մահ. 1350)
  • Բրիգիտտա, ամուսնացած էր Ջոն Հաֆթորսոնի հետ, ունեին զավակներ[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ingeborg (շվեդերեն) — 1917.
  2. 2,0 2,1 Kansallisbiografia (фин.) / M. KlingeSuomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
  3. 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
  4. Jacob Truedson Demitz Throne of a Thousand Years ISBN 91-630-5030-7, Ludvika & Los Angeles 1996 p. 27
  5. Grethe Authén Blom Norsk Historisk Tidskrift Oslo 1981 s. 425
  6. Professor Grete Authén Blom in Ingebjørg med Guds misskunn Kong Håkons datter, Hertuginne i Sviarike: Brudstykker av et politisk kvinneportrett Norsk Historisk Tidskrift, Oslo 1981 p. 425
  7. Dronning Margrete: Valdemar danekonges datter : hendes ungdom

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Den svenska historien. Medeltid 1319-1520 (Stockholm:Bonniers 1966), s. 14-18
  • Nordberg, Michael (1995). I kung Magnus tid. Norstedts. ISBN 91-1-952122-7.
  • Jerker Rosén : Den svenska historien 2. Medeltiden 1319-1520 (1966)
  • Nationalencyklopedin, Bokförlaget Bra Böcker AB, Höganäs (1992)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգեբորգ Նորվեգացի» հոդվածին։